ԴԻՋԻՊԱՏՈՒՄ

ԴԻՋԻՊԱՏՈՒՄ
2014 թվական…

Մինչ Դպրոց-պարտեզ տեղափոխվելը ես աշխատում էի Գեղարվեստի կրտսեր դպրոցի նախակրթարանում: Խմբի սաների հետ մեծացել եմ, ավելի փորձառու դարձել, նրանց հետ իրականացրել եմ հետաքրքիր նախագծեր:

Բնագիտական աշխատանքներն ու փորձերը գործունեության մեր սիրած ձևերն էին: Այդ նախագծի մեջ էր մտնում Տիեզերք-երկինք-երկիր մոլորակ: Սաները դիտարկեցին մայրամուտը, ուշ, երեկոյան երկինքը, զարգացնող մուլտֆիլմերի, խաղերի միջոցով պատկերացում կազմեցին արևի, Երկիր մոլորակի, աստղերի մասին: Շատ հետաքրքիր էր, երբ սաների հետ գնացինք աստղացուցարան` տեսնել էր պետք նրանց ոգևորությունը, նույնիսկ երգում էին: Իրենք իրենց զգում էին շատ մեծ, որովհետև գիտեին՝ ուր են գնում, իրենց համար արդեն մի՜ քիչ հասկանալի ու շատ կարևոր տեղ էին գնում:
https://www.youtube.com/watch?v=B_xcTgUCnvw — Դեպի աստղացուցարան
Տարբեր բնագիտական փորձեր ենք կատարել: Սոխը ուսումնասիրեցինք
Նկարեցինք սոխը:
Ինչպիսի զգուշությամբ էին սաները շերտ-շերտ հանում սոխի թաղանթը, որ հանկարծ չվնասեն այն:
https://www.youtube.com/watch?v=c—xxVcWgEQ Այ քեզ սոխ
Փորձերը զուգակցել ենք խոսքի հետ, պատումներ ենք պատմել, շուտասելուկ ենք հորինել:
https://www.youtube.com/watch?v=myQfZg1_KYw Սոխը-մոխը
https://www.youtube.com/watch?v=0IxqJ5JXh54 Մեր ուրախ, գունեղ մոլորակը…..

Մարզական գործունեությունը մեր ամենօրյա զբաղմունքն էր՝ վազել, մագլցել, քայլել աթոռների, սեղանների վրայով ու տակով, տարբեր ճանապարհներով և արագությամբ շրջանցել նշված առարկաները, բակային խաղեր խաղալ…

Մանկական ասիկներն ու խաղիկները ոչ միայն բացեցին նրանց լեզուն, զարգացրին լեզվազգացողությունը, այլև անձնային խնդիրներ լուծվեցին դրանք միասին սովորելով-խաղալով-ներկայացնելով: Առաջին անգամ Մայր դպրոցի փոքր դահլիճում լավ ելույթ ունեցան՝ փարատելով մեր մտավախությունները:
https://www.youtube.com/watch?v=UhX8U0KW_Yw — Խաղիկներ
https://www.youtube.com/watch?v=dGZtDf4j3qM Դան-դան-դանեդան

Տարվա աշխատանքներն էլ հետաքրքիր էին: Ինչպես միշտ լավ տոնեցինք Զատիկը: Դա շատ հետաքրքիր անցավ նախակրթարանում: Ընտանիքներն էլ ակտիվ մասնակցեցին ծեսին:

Ամառային պարտեզ

Նոր ամառային լողավազանը երեխաների համար իսկական հեքիաթ էր: Ջրային խաղեր էինք խաղում, բնագիտական տարբեր փորձեր էինք կատարում, նկարում:

Ձմերուկածես արեցինք:
Ձմերուկների կորիզներն էլ գարնանը կցանենք:
Սպունգով նկարեցինք: https://www.youtube.com/watch?v=9ABz8iP04cE Սպունգանկար
https://www.youtube.com/watch?v=apd-o_FRCpQ Ջրի համը
https://www.youtube.com/watch?v=E8aPDST0bKA Աղի-քաղցր

Այս տարվա վերջում իմ ձեռքբերումն էր իմ նոր Դպրոց-պարտեզը՝ նոր աշխատակազմով, նոր ծնողներով ու նոր, տակավին դեռ շատ փոքրիկ /ամենամեծը 2.5տարեկան/ սաներով:

Նրանք հիմնականում 2-3 տարեկան, մի մասն անգամ դեռ չի խոսում, սակայն դա չի խանգարում, որ մենք միմյաց հասկանանք: Կարծում եմ, կարևոր խնդիր է ընտանեկան միջավայր, համայնք ստեղծելը: Սաներն արդեն խմբասենյակ են մտնում առանց լացի, առանց վախի, որ բաժանվում են իրենց ծնողներից:

Գործունեության այնպիսի ձևեր ենք ընտրում, որ առանց բառերի հնարավոր լինի իրականացնել՝ մարմնի, շարժումների լեզու, ստվերի լեզու… Մարզական խաղեր ենք շատ խաղում, ձայնային վարժություններ ու խաղեր՝ Ձայնը խաղալիք նախագծով:

Ունեմ մի սան, որի անունն է Նարեկ, ես նրան Անդադար Նարեկ, եմ ասում որովհետև նրա նման անդադար, անհանգիստ, գերակտիվ սան դեռ չեմ ունեցել, բայց միևնույն է նա շատ լավն է, ու ես նրան, ինչպես մյուսներին, շատ եմ սիրում:

Ունեմ մի սան էլ, որի անունն է Գևորգ, նա միայն խոսում է ժեստերով, երբ հեքիաթ եմ պատմում նա ինձ շարունակում է կամ կրկնում իր ժեստերով, բայց գիտեք շատ ճշգրտությամբ, ոչինչ բաց չթողնելով:

Ունեմ մի սան, որն աղջիկ է, նրա անունն է Յանա: Ծնողները տանը խոսում են միայն ռուսերեն, և վերջերս հայրն ասաց, որ Յանան սկսել է խոսել, և ի զարմանս իրեն` խոսում է հայերեն: Շատ ավելի լավ.

Իմ բոլոր սաներն էլ շատ լավ, հետաքրքիր երեխաներ են: Բոլորին շատ սիրում եմ:

2013 թվական…
Հետաքրքիր տարի էր:

Առաջին ձեռքբերումը ընկեր Բուրիկն էր: Նա շատ արագ դարձավ բոլորիս ընկերը: Հիմա չեմ էլ հիշում, թե նա երբ եկավ: Մեր արդեն իսկ ընկեր դարձած մյուս ձեռքբերումը ընկեր Արաքսյան էր: Նա էլ արագ մտերմացավ սաների հետ: Հիմա նրանք ամբողջ օրը երգում են, խաղում Արաքսյայի սովորեցրած երաժշտական խաղերը, շրխկացնում են փայտյա գդալներով: Շատ են սիրում Արաքսյայի ծափխաղերը: Մելսիդան էլ պակաս «ձեռքբերում չի: Լավ, սրտացավ աշխատողը, լավ ընկերը հարստություն է:
Մյուս ձեռքբերումը Մարիա Մոնտեսորին էր, որի «Երեխայի տուն» աշխատությունը դարձավ ուղեցույց: Որպես ուսումնական նախագիծ իրականացրերինք «Զգացողությունների զարգացումը», չափումներ, ջրի համը, հոտը, գույնը, ձայնը ուսումնասիրեցինք:
Տարվա աշխատանքներն էլ հետաքրքիր էին:
Երաժշտական գործիքների ունկնդրում. Երեխաները հրճվում էին, բոլորն ուզում էին նվագել: Նվագողներն էլ կամ մեր կրթահամալիրի աշակերտներն էին կամ ուսուցիչները:
Անսպասելի անականկալ
Վայ մայրիկ ջան տես. Միասին գտանք անսովոր շնորհավորելու ձև, հետո իսկական ծես արեցինք Լունապարկում: Համարյա բոլոր ծնողները ակտիվ մասնակցեցին: http://artschool.mskh.am/?p=13795
Ինչպես միշտ լավ տոնեցինք Զատիկը: Դա շատ հետաքրքիր անցավ նախակրթարանում: Ընտանիքներն էլ ակտիվ մասնակցեցին ծեսին:
Նոր ամառային լողավազանը երեխաների համար իսկական հրաշք էր: Ջրային խաղեր էինք խաղում, բնագիտական տարբեր փորձեր էինք անում, նկարում էինք: Ամառային պարտեզ ծրագիրն էինք իրականացնում, ձմերուկածես արեցինք: Ձմերուկների կորիզներն էլ գարնանը կցանենք:
Ամառային սպունգանկար
Ծիրանծեսն էլ իսկական ծես դարձավ: Ծիրանն այնքան շատ էր, որ չէինք հասցնում հավաքել: Չիր, կոմպոտ, ջեմ պատրաստեցինք, կերանք, ուրիշներին բաժանեցինք, գովեցինք ծիրանի ծառին, որ մյուս տարի էլ լավ բերք տա, կորիզներով սուլիչներ պատրաստեցինք:
Խնկոյանական օրերին նկարահանեցինք նրա բանաստեղծությունների կատարումը մեր սաների կատարմամբ: Երեխաներն այդ օրերին խաղացին Խնկոյանի ոտանավորներով, խաղալով սովորեցին:
Դեռ 2012 թվականից սկսեցինք կշեռքներ պատրաստել, կշռել: 2013-ին շարունակեցինք սերմեր հավաքել, ծառ ու ծաղիկ տնկել, խոշորացույցը դարձել է երեխաների սիրած գործիքը, որով դիտում էին ամեն ինչ:
Լավաշթխիկն էլ հրաշալի ծես էր: Ըստ նախագծի եղանք ջրաղացում, իսկական թոնրատուն գնացինք, տատիկների հետ լավաշ թխեցինք, կերանք: Խմբում էլ լավաշ թխեցինք, փոխինձ և այլ քաղցրավենիք պատրաստեցինք, կերանք, անցորդներին էլ հյուրասիրեցինք:
Շաաատ թթու դրեցինք: Թթվի առևտուրն էլ մենք արեցինք: Մամաներն ու տատիկներն էլ օգնեցին, որ մեր առած բանջարեղենը թթու դնենք:
Լավ անակնկալ էին խմբին նվիրած խաղալիքները:
Այս տարի մի կարևոր բան տարբերվում էր մյուս տարիներից՝ նախակրթարանների խմբերի փոխայցելությունները ավելի հաճախ էին և առաջին անգամ համատեղ նախագծեր իրականացրեցինք: Գեղարվեստի դպրոցի և Նոր դպրոցի խմբերը միասին ճամփորդել են, եկեղեցու այգին են մաքրել, ազգային խաղեր են խաղացել, Զատիկի ծեսը միասին ենք արել: Այցելել ենք Բ-4-ի դպրոց պարտեզ:
2014թ. Նոր դպրոցի դաստիարակների հետ նախատեսել ենք համատեղ նախագծեր՝
ազգային-բակային խաղերի նկարահանում
տիկնիկային համատեղ ներկայացման ստեղծում
Ձոն նախագծի համատեղ իրականացում:

Ինգա Անտոնյան Գոհար Զարգարյան

Оставьте комментарий