ԽԱՂԵՐ

OLYMPUS DIGITAL CAMERA

Խաղադարան 4
Խաղերգեր հաշվերգեր

Հաշվերգերը, խաղերգերը սովորաբար ասում են հաշվելու նպատակով, ռիթմիկ ձեռնախաղերի, մատնախաղերի, մանկական նստած որոշ խաղերի ժամանակ:

Հավիկը (խաղերգ )

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
-Մեջինն ի՞նչ է:
-Հավդ ծըռտոտ:
-Ո՞վ է բռնել:
-Ծուռ Հակոբը:
-Ո՞վ է օգնել:
-Մեծ մամիկը:
-Ո՞ւր են դրել:
-Պատուհանի մեջ:
-Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

Ձեռնախաղ

Ձեռքերի ափերը դեպի վեր պահած` հավասար դիրքով շփում են իրար, ընդ որում` շփելիս ձախ ձեռքը իջնելու դեպքում աջի մատները երկրորդ հոդերում ծալվում են նրա գլխին, և հակառակը` աջը իջնելիս ձախի մատներն են ծալվում նրա գլխին: Աստիճանաբար ռիթմը արա•ացնում են: Խաղալիս ռիթմին համապատասխան արտասանում ենգ

_Էկե դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պլոճակ,

Ճան ճուկ:

Այս խաղերգը կարող են ասել նաև այլ ձեռնախաղերի ընթացքում:

Խնոցիներ
Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով:

Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

_Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

*** _Հարի-հարի խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Խնոցիներ

***- Խնոցին հա հարեմ:
Շալակեմ`սար հանեմ:
— Խնոցին հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
— Խնոցին հա հարեմ:
Շալակեմ` դաշտ տանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

***Խնոցի, հարոցի
Թանը հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տվեցի:

***Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

***Խնոցի, հարոցիգ

Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգագ
Թևտու, թև առ,
Զրնգա:

Ձեռնախաղեր

Ատատե-բատատե

Երկու ձեռքը բռունցք են անում և դնում իրար վրա, հետո բռունցքների տեղերը փոխելով` որևէ ասերg են ասումգ

_Ատատե, բատատե,

Շամամ շուլ,

Շամշե լակե

Ձի տամբուլ:

***Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/

Չալ խնձորիկ, փշատիկ,

Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Դռան տակին տիտիկ անի:

***Ըստում, ընդում,

Դեղին դդում,

Գցեմ, բռնեմ,

Գտնեմ ուտեմ,

Պապոնց տանը

Տիտիկ անեմ:

***Կոպալ, կոպալ,

Իփլի կոպալ,

Հերասա,

Մերասա,

Լակոտ թալեց,

Դուս թալեց:

***Աջ ձեռքի բութով և ցուցամատով բռնում են ձախ ձեռքի մաշկից և վերև-ներքև շարժելով ասում ենգ

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը/

/իր անունն է ասում, քանդում է բռունցքը ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես մտավ իր ծոցը/:

Խաղը կարող են խաղալ երկուսով, այս դեպքում ճվիկը մտնում է ընկերոջ ծոցը:

Այլ խաղիկներ

Վո՜ւյ, վո՜ւյ

Ծառի ճյուղը ծաղկեց գարնան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ, ծաղկեց գարնան:

Գևոն ճյուղը կոտրեց ամա՜ն:

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, կոտրեց ամա՜ն:

***Գևով փախավ, մտավ մառան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ,մտավ մառան:

Պապը բռնեց, ծեծեց, ամա՜ն,

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, ծեծեց ամա՜ն:

,Անձրև ու ախպեր
Անձրև՛, անձրև՛, ցա՛ծ արի

Բուսնի ցորեն ու գարի՛գ

Ցորենը տանեմ ջրաղացին տա

Ջրաղացն ինձ ալյուր տա,
Ալյուրը տանեմ ջրին տամ,
Ջուրը ինձ խմոր տա,
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ գաթա տա,
Գաթան տանեմ հովվին տամ,
Հովիվը ինձ գառ տա,
Գառը տանեմ Աստծու գոտիկին տամ,
Աստծու գոտիկն ինձ ախպեր տա:
Աստծու գոտի՛կ,
Աստծու գոտի՛կ,
Տո՛ւր ինձ նախշուն ախպերիկ:
Ախպե՛ր, ախպերի՛կ նախշուն,
Գոտկի ծայրը աբրեշումգ
Ախպե՛ր, ախպե՛ր, ջա՜ն ախպեր,
Իմ թև ու թիկունք ախպեր:

Հավիկը

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
-Մեջինն ի՞նչ է:
-Հավդ ծըռտոտ:
-Ո՞վ է բռնել:
-Ծուռ Հակոբը:
-Ո՞վ է օգնել:
-Մեծ մամիկը:
-Ո՞ւր են դրել:
-Պատուհանի մեջ:
-Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

Ձին ծակեցին, պատը տարան

Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մկով՝
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան տարվա գոմշաձուն,
Խճաքարի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…

Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:

Երեք լոբի

Հյուր գնացինք երեք հոգով,
Երեք հոգով,
Երեք հոգով:

Սեղան բացին երեք լոբով,
Երեք լոբով,
Երեք լոբով:

Երեք ուտող հսկա բերան,
Հսկա բերան,
Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանքգգգ

Ինչ համով էր և ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Նման լոբի ո՞վ էր տեսել,
Ո՞վ էր տեսել
Ո՞վ էր տեսելգգգ

Երեք ուտող հսկա բերան,
Հսկա բերան,
Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանքգգգ

Երբ վերկացանք մենք երեքով,
Մենք երեքով,
Մենք երեքով,
Անց էր կացել ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օրգգգ

Երեք օրում երեք հոգի,
Երեք հոգի,
Երեք հոգի,
Հազիվ կերանք երեք լոբին,
Երեք լոբին,
Երեք լոբին:

Երեք ուտող հսկա բերան,
Հսկա բերան,
Հսկա բերան,
Վրա պրծանք՝հո չկերանք,
Հո չկերանք,
Հոչ կերանքգգգ

Կճուճն ու ճուտը

Ճուտն ընկավ կճուճի մեջ
Դողաց սիրտը ճուտի,
_Կամ կերե լ է կճուճը ինձ,
Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառգ
— Ինձ մի ուտի, կճո՜ւճ:
Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,
Ես դեռ շա՜տ եմ պուճուրգգգ

Քրքջում է կճուճը ծեր,
Խրատելով ճուտինգ
-Ա՜խ, դուանգե՜տ, լսվա՞ծ բան է
Կճուճը ճուտ ուտիգգգ

Երկու փիսիկ փափկապոչ
Երկու փիսիկ փափկապոչ
ճամփին տեսան մի բլոճ:
Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն,
ճռճռալով էր քայլում:
Երկու փիսիկ փափկապոչ
Ասինգ — Բարև, ա՛յ բլոճ:
Ո՞ւր ես գնում քեզ ու քեզ,
Արի ընկեր դարձիր մեզ :
Բլոճն ասաց՝ չեմ ուզզզու՜մգգգ
Սրանք էլ թե՝ պիտի գաս:
Բլոճն ասաց՝ չեմ ուզզզո՜ւմգգգ
Սրանք էլ թե՝պիտի գաս:
Մենք՝ երկուսո՜վ, դու՝մենա՜կ,
Չենթարկվե՞ս, դա էր պակասգգգ
Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց,
Ձայնը կարծես կնճռոտվեցգ
— Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզո՜ւմգգգ
Ա՛յ, կխայթեմ ես ձեր լեզզզունգգգ
Փիսիկները սարսափից
Թռան բարձրիկ քարափից,
ճանկռոտեցին դունչ,պոչիկ,
Էլ բլոճին չեկան մոտիկ:

Ալեքսան

Ու իր տասնինը փեսան,
Քսան գերանդի,
Քառսուն հեսանգ
Նստեն,
Սրեն,
Ուտեն,
Պառկեն,
Քնեն,
Քաղեն,
Փոցխեն,
Կապեն,
Խորմեն,
Բարդեն,
Դիզեն,
Հետին անգամ,

Հաշվին տեսանգ
Դեզից պակաս էր քսան:

Ծափխաղեր
Ծափիկ-ծափիկ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

***Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

***Ծի՜վ ու ծի՜վ

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակինգ
Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

????

Մանկական խաղադարան 1

Խաղացեք նախակրթարանում, կրտսեր դպրոցում… Իրար հաճելի խոսքեր փոխանցեք խաղալով…

Խաղեր 0-12 տարեկանների համար

և նրանց համար, ովքեր սիրում են խաղալ

Խաղադարանում նշված չեն խաղերը խաղացողների տարիքային խմբերը, որովհետև դրանք կարող են խաղալ տարբեր տարիքի երեխաներ, խաղացող խումբը կարող է տարատարիք լինել: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին է խումբը:

Առավոտյան կամ բարի լույսի խաղեր
Առավոտյան խաղերը միմյանց հետ ծանոթանալո (եթե խումբը նոր է կազմավորվել), իրար ողջունելու, հաճելի դրական զգացումներ փոխանցելու, մկանները բացելու համար են:

Սովորություն ենք ձևավորում` ամեն առավոտ՝ դասարան մտնելիս իրար, բոլորին բարի լույս ասել: Ոչ թե խմբով, ինչ-որ պահի ոտքի կանգնած բարևել ուսուցչին` բարև ձե~զ, այլ կենդանի, անմիջական` ինչպես կյանքում` տեսա՛ր` բարի՛ լույս:

Ուզո՞ւմ ենք բոլորս իրար բարեմաղթել, խնդրեմ, խաղանքգ

Բարի լույս, ես Մարիամն եմ

Սաները կանգնում են շրջանաձև կամ կիսաշրջան: Թևերն արմունկներից ծալում ենք այնպես, որ ուղիղ անկյուն ստացվի, ձեռքերի ափերը դեպի վեր: Խաղացողներից մեկը ձեռքով թույլ հարվածում է աջ կողմի կանգնած խաղացողի ձախ ձեռքին (իր և կողքինի ձեռքով ծափ է տալիս) և նրա անունը տալով` բարի լույս մաղթումգ

_Արտա’կ, բարի լույս, ես Մարիամն եմ:

Արտակը նույն կերպ ծափ է տալիս իր աջ կողքին կանգնածխաղացողի հետգ

_Արմինե՛, բարի լույս, ես Արտակն եմ:

Խաղն ավարտվում է, երբ շրջանն է ավարտվում:

Սկզբում խաղը դանդաղ կընթանա, հետո աստիճանաբար ավելի ռիթմիկ ու ավելի դինամիկ կդառնա:

Մի քանի օրից խաղին բարեմաղթանքներ ենք ավելացնումգ

_Բարի՛ լույս, Արտա՛կ, ես քեզ ուրախ խաղեր եմ ցանկանում:

Նույն բանն անում են իրար գնդակ փոխանցելով և «իրար անուն դնելով» :
_Բարի՛ լույս, Մարինե՛, դու խնձոր ես:

_Բարի՛ լույս, Հեղինե՛, դու փուշ ես:

Խաղը մի պայման ունի` չենք վիրավորում և չենք վիրավորվում:

Բարև, ես…

Խմբում բոլոր երեխաները և դաստիարակը իրենց ձեռքով պատրաստած տիկնիկ են ունենում:

Խաղավարը և երեխաները իրենց ձեռքերին հագցնում են իրենց տիկնիկները, մի ձեռքով սեղմում են իրենց տիկնիկի ձեռքը և որպես այդ տիկնիկ՝ ներկայանում, ինչպես ուզում են:

Օրինակ՝

-Բարև, ես Սաթիկն եմ և սիրում եմ երգել:

-Բարև, ես շնիկն եմ, ոչ մեկին չեմ կծում:

-Բարև, ես ծաղրածուն եմ և գունավոր թշիկներ ունեմ:

Հաճելի խոսքեր

Խաղավարը բոլոր խաղացողներին նախապես առաջարկում է հիշել ու մտքում պահել փաղաքշական, հաճելի խոսքեր կամ բարեմաղթանքներ: Եթե անհանգստանալու պատճառ չկա, խաղացողներին առաջարկում ենք հիշել այն արտահայտություններից մեկը, որ իրենց սիրելիս ասում են հարազատները: Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի: Մի խմբի անդամները նստում են շրջանաձև շարված աթոռներին: Մյուս խմբի անդամները կանգնում են նրանց գլխավերևում:

Կանգնածը իր դիմաց նստածի ականջին շշնջում է իր մտապահած խոսքերը, անցնում է հաջորդ նստածին ու նրա ականջին ասում նույն խոսքերը: Այսպես մեկ – մեկ անցնում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, մինչև շրջան նավարտվում է, ինքը հասնում է իր առաջին ընկերոջը, ու գլխավերևում խաղի սկզբում կանգնած էր: : Այդպես վարվում են բոլորկ կանգնածները:

Երբ շրջանն ավարտվում է, կանգնածները նստում են աթոռներին, նստածները կանգնում: Հիմա նույն բանն անում են կանգնածները, իսկ նստածները լսում են:

Գնացք

Խաղացողները շրջանաձև նստում են: Սկզբում «գնացքը» վագոններ չի ունենում, և նա, ում «շոգեքարշ» են ընտրում, «երթևեկում» է շրջանով և բարձր բղավում` չո՜ւք-չո՜ւք-չո՜ւք, (կարող է գնացքի թեմայով երգ հնչել): Հետո շոգեքարշը «ձանձրանում է» և մոտենում ցանկացած խաղացողի՝ ասելով.

-Գնա՛ցք, չուք-չուք-չուք,- և տալիս է իր անունը:

Օրինակ`

_Գնա՛ցք, չուք-չուք-չուք, ես Արմանն եմ:

Այն երեխան, ում մոտեցել է «շոգեքարշը», ի պատասխան տալիս է իր անունը (ասենք՝ Հասմիկ) և դառնում շոգեքարշ, իսկ Արմանը` առաջին վագոն: Մի վագոնանի գնացքը շարժվում է և մոտենում որևէ խաղացողի:

_Գնա՛ցք , չուք-չուք-չուք, ես Հասմիկն եմ:

Նրանց նոր միացած երեխան դառնում է շոգեքարշ, մյուսները` վագոն: Այսինքն` ամեն նոր միացած երեխա դառնում է շոգեքարշ, հները` վագոն:

Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ գնացքին կմիանան բոլոր երեխաները:

Մուկ-մատները

Հնչում է համապատասխան երաժշտություն: Երեխաները իրենց մատները մկների են վերածում և դրանցով կամաց- կամաց

«վազվզում» սեղանի վրա: Հետո վազքն ասիճանաբար արագացնում են: Այնուհետև «վազվզում» իրենց ծնկներին, հետո` կողքինի ծնկներին:

Մատներով զգացածդ ցույց տուր

Խաղում են զույգերով: Հնչում է աշխույժ խաղարկային երաժշտություն: Խաղացող զույգերը նստում են իրար դիմաց: Խաղավարի օրինակով խաղում են մատներով` ցույց են տալիս, թե ինչպես են իրենց ձեռքերը ուրախությունից թռվռում սեղանի վրա, պարում են, հրում իրար, կծում մեկ մեկու, չարություններ անում, սեղմվում իրար և դողում վախից, ծալվում-չոքում են…

Մենք քեզ երկինք ենք տալիս

Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Մի խումբը երկինք է, մյուսը` ծով: Խմբերը կանգնում են իրար դիմաց` իրարից 4-5 մետր հեռու: Առաջին խումբը (ասենք` երկինքը) ռիթմիկ քայլերով մոտենում է դիմացի խմբին, կանգնում մոտ 1 մետր հեռու, տալիս է դիմացի խմբի առաջին անդամի անունը և ձգվելով դեպի երկինք` այնտեղից նրա համար որևէ նվեր է «իջեցնում, նվիրում» ` ասելովգ

_Հասմի՛կ, մենք քեզ կայծակ ենք նվիրում:

Խումբը, ետ-ետ քայլելով, վերադառնում է իր տեղը: Նույն բանն անում է «ծովը», բայց նվերը « ծովից է հանում»: Խաղավարը նախապես զգուշացնում է, որ նվերները դժվար են ձեռք բերվում, պետք է շատ ձգվել, չարչարվել:

« Ծովը» նվիրում է այնպիսի բաներ, որոնք ծովի հետ կապ ունեն՝ նավ, ջուր, ալիք, ավազ…: «Երկինքը» նվիրում է այնպիսի բաներ, որ հնարավոր է երկնքից իջեցնել (ամպ, արև, ինքնաթիռ, երկմաքար, լուսին …): Խաղն ավարտվում է, երբ բոլորը «նվերներ են ստանում»:

Խաղավարը կարող է օգնական խաղալ, օգնել այդ պահին դժվարացող թիմին: Կարևորն այն է, որ առավոտյան հնչեն բոլորի անունները, և խաղացողները ձգեն իրենց մկանները:

Ծափ ու հաշիվ

Խաղացողները ազատ շարժվում են: Նախապես պայմանավորվում են, որ ըստ խաղավարի ծափերի թվի՝ նրանք որևէ կենդանի կամ առարկա են դառնալու:

Լսելով խաղավարի մեկ ծափը` երեխաները դառնում են արագիլ, բարձրացնում են մեկ ոտքը, տարածում թևերը: Երկու ծափի դեպքում կարող են գորտեր դառնալ, երեքի դեպքում կրկին ազատ շարժվում են: Խաղավարը ծափերի հերթականությունը փոխում է:

Կարելի է նաև այսպես` մեկ ծափի դեպքում դառնում են պատառաքաղ, երկու ծափի դեպքում` թավա, երեքի դեպքում ազատ թռվռում են:

Այլ խաղեր
Հրշեջները

Աթոռները դնում են շրջանաձև: Հնչում է երաժշտությունը, խաղացողները քայլում են աթոռների շուրջ: Երբ դադարում է երաժշտությունը, խաղացողը հագից հանում և այդ պահին իր մոտի աթոռին է դնում որևէ հագուստ կամ ոտնաման: Այդպես շարունակվում է 4-5 անգամ: Հետո հնչում է «կրակ» հրահանգը: Խաղացողները արագ գտնում են տարբեր աթոռներին դրված իրենց հագուստն ու հագնում, ով առաջինը կհագնի, նա էլ կհաղթի:

Արագիլներ

Գծում ենք մեծ շրջան, և բոլոր մասնակիցները կանգնում են շրջանի մեջ մեկ ոտքի վրա՝ ձեռքերը ծալած կրծքին: Շրջանի մեջ բոլորը մեկ ոտքին ցատկելով հրում են իրար և դուրս հանում շրջանից: Հաղթում է նա, ով վերջինն է մնում շրջանում:

Ջուր, հող, օդ, կրակ

Խաղացողները նստում են շրջանաձև: Խաղավարը կանգնում է շրջանի մեջ: Նա գնդակը գցում է խաղացողներից մեկին և ասում հող, ջուր, օդ բառերից մեկը: Խաղացողը պետք է շատ արագ որևէ թռչունի, կենդանու կամ ձկան անուն տա՝ կապված իրեն ընկած անվան հետ: Խաղավարը երբեմն ասում է «կրակ» բառը, այդ դեպքում պատասխանը պիտի լինի՝ վառվում է: Հաղթում է ամենից քիչ սխալվողը:

Մեկ, երկու, երեք, անշարժացի՛ր

Խաղացողները ազատ քայլում են սենյակում: Խաղավարն ասում էգ

_Հիմա դուք գորտեր եք (կարող է ցանկացած կենդանու անուն տալ) և շարժվում եք գորտի նման: Երբ ես ծափ տամ և հրամայեմ՝ մեկ, երկու, երեք, գո՛րտ, անշարժացի՛ր, դուք պետք է անշարժանաք այն դիրքում, որում դուք կաք:

Խաղավարը արագ-արագ փոխում է կենդանիների անունները` խաղն ավելի ռիթմիկ դարձնելով:

954892_284807178322536_1014987499_n
Խաղադարան 2

Հիշողության, ուշադրության և այլ զարգացնող խաղեր
Հողաթափեր

Երեխաները կիսաշրջանաձև նստում են, յուրաքանչյուրն հանում է իր հողաթափերից մեկը և դնում կիսաշրջանի կենտրոնում: Ընտրում են իրենցից մեկին: Նա մոտենում է հողաթափերի բուրգին, բարձրացնում է մի հողաթափ, ուշադիր նայում ընկերների ոտքերին և որոշում` ումն է իր ձեռքի հողաթափը: Հողաթափի տերը ձեռքը բարձրացնում է, վերցնում է իր հողաթափը և հագնում:

Խաղացողները բաժանվումեն զույգերի: Զույգերից յուրաքանչյուրը հանում է իր մի հողաթափը, դնում կենտրոնում: Բոլորի մի հողաթափը կենտրոնում է, մեկը` հագին: Խաղավարի հրահանգով զույգի մեկը գտնում է իր ընկերոջ հողաթափը, հագցնում, հետո մյուս ընկերն է իր զույգի հողաթափը գտնում, հագցնում:
Հետագայում խաղն ավելի է բարդացվում: Խաղացողները զույգերի են բաժանվում և կիսաշրջանաձև նստում: Միմյանց հողաթափերը «ուսումնասիրելուց» հետո հանում են դրանք և հավաքում կենտրոնում, այնպես, որ հողաթափերի կույտ ստացվի: Խաղավարի հրահանգով ամեն զույգից մեկը կույտից հանում է իր ընկերոջ հողաթափերը և հագցնում նրան: Նույն բանն անում է զույգի մյուս անդամը: Հաղթում է այն զույգը, որն առաջինն է հագնում հողաթափերը:
Գունախաղ

Անհրաժեշտ նյութեր` նախորդ աշխատանքներից մնացած գունավոր թղթերի կտորներ, սպիտակ թղթեր, գուաշներ, վրձիններ

Դաստիարակը յուրաքանչյուր խաղացողի առաջարկում է վերցնել 2 տարբեր գույնի և մի սպիտակ թուղթ: Սպիտակ թղթի երեսը ամբողջովին ներկում են իրենց ընտրած թղթերի գույներով:

Ներկելիս գույները կարող են խառնվել:

Հետո երեխան փորձում է պատմել, թե ինչ է ստացվել իր աշխատանքից, ինչի է նման, ինչ տրամադրություն կա նկարի մեջ…: Դաստիարակը ձայնագրում է երեխաների մեկնաբանությունները:

Այնուհետև գույները աստիճանաբար շատացնում են:

Բառ-մնջախաղ

Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Մի խումբի անդամներից մեկը բառ է պահում մտքում և դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը: Հետո մնջախաղով ցուցադրում է այդ բառի իմաստը՝ նմանակում է, ցույց է տալիս գործառույթ(ներ)ը… Եթե իր թիմի անդամները գուշակում են բառը, խաղը շարունակում է նույն թիմի մի ուրիշ անդամ: Եթե սխալվում են, խաղը շարունակում է մյուս թիմը:

Եթե խաղացողները փոքր են կամ դեռ անփորձ, կարելի է բառերի քանակը սահմանափակել որևէ հատկանիշով, ասենք՝ մտապահում են միայն կենդանիների անուններ կամ երաժշտական գործիքներ…
Հականիշներ

/մնջախաղ/

Խաղացողները նստում են շրջանաձև: Դաստիարակը ներկայացնում է խաղը` ամեն երեխա մի բառ է պահում մտքում: Ով որ կենտրոն է գալիս, դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը: Այնուհետև մնջախաղով ցույց է տալիս իր պահած բառը: Ով գուշակում է բառը, նա ասում է նաև այդ բառի հականիշը: Հետո նա է կենտրոն գալիս, դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը և հականիշը, մնջախաղով ցուցադրում իր բառը: Խաղը նույն կերպ շարունակվում է:

Մեկը լսում է, մյուսը` տեսնում

Երեխաները խաղում են զույգեր կազմած: Զույգերից մեկը լինում է ՙ« լսող » է, մյուսը` տեսնող: Խաղավարը լսողի ականջին թաքուն ինչ – որ զգացմունք արտահայտող ձայն է հանում, օրինակ` լացի ձայն կամ անհրաժեշտ բառն է ասում, այնպես, որ զույգը չլսի: Յուրաքանչյուր զույգում լսողները՚ մնջախաղի միջոցով փորձում են ՙ«տեսնողներին՚» հասկացնել դրան համապատասխան բառը` լացը:

Գուշակելու դեպքում զույգերը փոխատեղվում են` «լսողները՚» դառնում են «տեսնողներ» և հակառակը:

Նվերներ

Երեխաները շրջան են կազմում, խաղավարը առաջարկում է յուրաքանչյուրին մտածել որևէ նվեր` աջ կողքի ընկերոջը նվիրելու համար: Հաշվերգով որոշում են առաջին նվիրատուին: Նա մնջախաղով ցույց է տալիս, թե ինչ է ուզում նվիրել իր աջ կողմում կանգնած ընկերոջը: Նվեր ստացողը չի գուշակում, թե ընկերն ինչ նվիրեց, նա էլ մնջախաղով ուրիշ նվեր է փոխանցում ի՛ր աջ կողմում կանգնածին:

Նվերները միանման չպիտի լինեն, եթե խաղացողը կրկնում որևէ մեկի նվերը, նա խաղից դուրս է մնում կամ փոխում է նվերը:

Խաղի զարգացում՝ նվեր ստացողը գուշակում է, թե ընկերն ինչ է իրեն նվիրում:
Ամենա-ամենա

Խաղացողները շրջանաձև նստում են: Շրջանի կենտրոնում` աթոռին թղթեր են դրված, որոնցից յուրաքանչյուրի վրա մի հանձնարարություն է գրվածգ

-Ո՞վ արագ կհանի և կհագնի իր կոշիկները:

-Ո±վ կարող է ավելի երկար կանգնած մնալ մեկ ոտքի վրա:

-Ո՞վ կարող է երկար նայել ընկերոջ աչքերի մեջ ու չծիծաղել:

— 5 լեգոները ո՞
վ ավելի շուտ կշարի օղակի մեջ:

Խաղում են զույգերով: Խաղավարը կենտրոն է հրավիրում առաջին զույգին: Նրանք մի թուղթ են ընտրում, դաստիարակը կարդում է առաջադրանքը, զույգը կատարում է այն: Երեխաներն են որոշում, թե ով է հաղթել: Հաղթողին որևէ մրցանակ են տալիս:

Հետո խաղը զարգացնում են: Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղավարը ամեն խմբից մի խաղացող է կանչում: Նույն կերպ մրցում են: Հաղթողը իր խմբի համար միավոր է շահում: Ամեն միավորի համար խումբը մի փայտիկ կամ խաղալիք է ստանում: Վերջում հաշվում են, որ խմբի փայտիկները ավելի շատ լինեն, այն խումբն էլ հաղթում է:

Ճիշտ հավաքել նկարը

Խաղում են կա՛12, կա՛մ 18, կա՛մ 24 հոգով. (թիվը պիտի բաժանվի 6-ի): Անհրաժեշտ նյութերª նկարներ, որոնք բաժանված են 6 մասի, դրանք սաների նկարած նկարներն են: :

Խմբեր են կազմում` խմբում` 6 հոգի: Վերցնում են խմբերի թվով նկարներ, որոնք բաժանված են 6 մասի: Խմբի ուրաքանչյուր երեխայի տրվում է նկարի 1/6 մասը: Խմբերը հավաքում են նկարը: Հաղթում է այն խումբը, որն արագ կհավաքի իր նկարը:

Նկարների մասերը ավելացվում են` նկարը բաժանում են 6-ից ավելի մասերի:

Կտրտված նկարները խառն են բաժանվում: Խումբը հավաքվում է ըստ նկարի` նույն նկարի մասն ստացած երեխաները ընտրում են իրար, մի խումբ են դառնում և հավաքում նկարը:
Առեղծվածների արկղ

Անհրաժեշտ նյութեր` միջին չափի արկղ, քարերի, կաղինի, խխունջների, փետուրների կամ երկրաչափական մարմինների` խորանարդի, բուրգի, գնդի, կոնի կամ այլ զույգեր:

Առարկայի զույգից մեկը դնում են արկղի մեջ, իսկ մյուսը՝ սեղանի վրա: Խաղացողը ձեռքը մտցնում է արկղի մեջ և շոշափելով գուշակում, թե սեղանի առարկաներից որի զույգն է ինքն արկղում բռնել: Ապա նայելով սեղանի վրայի նույն առարկային` նկարագրում է արկղի միջի առարկայի կառուցվածքը: Այդ ընթացքում պետք է երեխային հարցնել՝ առարկան փափուկ է, թե կոշտ, խորդուբորդ է, թե հարթ, սառը, թե տաք, գնդաձև է, թե ոչ… Վերջում պարկի առարկան հանում է և դնում զույգի կողքին:

Ով ում շորն է հագել

Երեխաները նստում են շրջանաձև և ուշադիր նայում են միմյանց հագուստներին: Փորձում են հիշել, թե ով ինչ է հագել: Երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից: Երկու մասնակից իրար հետ փոխում են հագուստները: Հետո կանչում են դրսում գտնվողին: Նա պետք է որոշի, թե ով ում հագուստն է հագել:

Հետագայում խաղը զարգացնում են. հագուստները կփոխեն երեք, չորս մասնակից:
Ինչ եմ ասում

Անհրաժեշտ պարագաներ ` աթոռներ:

Խմբում պետք է լինի ամենաքիչը 6 խաղացող: Բացի մեկիցª բոլորը նստում են աթոռներին: Աթոռները դասավորված են կիսաշրջանաձև:

Կենտրոնում կա 3 աթոռ , որոնցից մեկի վրա նստած է երեխաներից մեկը : Նա ասում է օրինակ՝

_Ես այգի եմ :

Առաջին աթոռին նստած խաղացողը նստում է նրա կողքի ազատ աթոռին և ընկերոջ ասած մտքի հետ տրամաբանական կապ ունեցող ուրիշ միտք է ասում.

_Ես նստարան եմ:

Մյուս խաղացողը նստում է երրորդ աթոռին և ասում, օրինակ՝

_ Ես այգի մաքրող եմ: (Ես թուփ եմ: Ես ծառ եմ: Ես տերև եմ: )

Այգի – խաղացողը պետք է ընտրի երկուսից մեկին, օրինակ.

_ Ես ընտրում եմ նստարանին:

Այս երկուսը նստում են մյուս խաղացողների մոտ: Մեջտեղի աթոռին մնացած խաղացողը ` «նստարանը», նոր բան պետք է մտածի: Օրինակ՝ «Ես կարի մեքենա եմ»:

Այս անգամ երկրորդ աթոռին նստած երեխան է նստում նրա կողքին և ասում, օրինակ՝

_ Ես ասեղ եմ:

Խաղն այսպես շարունակվում է:

Հնարավոր այլ տարբերակ` Խաղում են շրջան կազմած: Մեկն ասում է, ասենք, «Ես կայծակն եմ»:
Կողքինը պետք է շարունակի, ասենք՝ «Իսկ ես անձրևն եմ»:

Երրորդը շարունակում է թեման, օրինակ՝ «Ես մեծ ամպն եմ»: Հաջորդը պետք է ասի.

_Իսկ ես աշունն եմ:

Եվ այսպես՝ մինչև վերջ: Խաղից դուրս է գալիս նա, ով կ շփոթվի և արագ չի գտնի որևէ տրամաբանական շարունակություն: Երբ խաղն հասնում առաջին խաղացողին, թեման փոխվում է, օրինակ` ես փողոց եմ:

«Այո» և «ոչ» չասել, սևը սպիտակի հետ չշփոթել

Խաղավարը առաջարկում է երեխաներին խաղալ հարց և պատասխան: Երեխաները հարցերին կարող են տարբեր պատասխաններ տալ, բայց պետք է մի կանոն իմանան` չի կարելի արտասանել արգելված բառերը. օրինակ՝ «այո», «ոչ», «սև», «սպիտակ» կամ ըստ պայմանավորվածությանª այլ բառեր:

Խաղավարը այնպիսի հարց պետք է տա, որը կենթադրի արգելված բառի օգտագործումը, օրինակ.

_Ի՞նչ գույնի է բժշկի խալաթը:

Երեխան պետք է այնպիսի պատասխան տա, որ չխախտի կանոնը. կարող է պատասխանել`

_Ձյանգույնի: Սխալվելու դեպքում խաղացողները փոխվում են: Խաղը պետք է սկսվի մեկ արգելված բառից, հետո արգելաված բառերը կարող են 2-3-ը լինել:

Մատ ճանաչել

Խաղացողները լայն բացում են ձեռքերի մատները, ձեռքերը պահում են դեմքին հավասար և արտասանում.

_Ուլուլիկ, ուլկե-մերիկ,

Էրկեն տաճիկ:

Ապա ձախ ձեռքով հերթով բռնելով աջ ձեռքի մատները ` ասում.

Բութմատն ասաց.

_ Գայլը եկավ:

Ցուցամատն ասաց.

_Որտեղի՞ց եկավ:

Միջամատն ասաց.

_Սարից եկավ:

Մատնեմատն ասաց.

_Վեր կացեք` փախչենք:

Ճկույթն ասաց.

_ Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՚՞ս փախչեմ:

Գտի’ր կորած խաղալիքը

Սեղանի վրա՝ երեխայի դիմաց, դասավորում են 3-4 խաղալիք: Երեխային առաջարկում են ուշադիր նայել, որից հետո նա շրջվում է, իսկ խաղավարը թաքցնում է խաղալիքներից մեկը: Երեխային առաջարկվում է շրջվելուց հետո գուշակել, թե որ խաղալիքը չկա: Եթե պատասխանը ճիշտ է, ապա խաղացողը փոխվում է: Խաղալիքները աստիճանաբար ավելացնում են:

Եթե երեխան հեշտությամբ հաղթահարում է առաջադրանքըª մինչև 10-12 և ավելի խաղալիքներով, կարելի է խաղը բարդացնել` փոխելով խաղալիքներն այլ առարկաներով, պատկերված նկարներով:
Հնարավոր այլ տարբերակ: Առաջարկեք երեխային հիշել խաղալիքների դասավորության հերթականությունը (որը որից հետո է դրված), որից հետո երկու (կամ ավելի) խաղալիքներ տեղափոխեք և առաջարկեք գուշակել, թե որ խաղալիքն է տեղափոխած:
Ո՞վ կհավաքի

Խաղավարը 5 տարբեր առարկաներ է դասավորում սեղանին: Այնուհետև խառնում է: Խաղացողը, աչքերը փակ, արագ սկսում է հավաքել բոլոր առարկաները նախկին հերթականությամբ: Խաղավարը փոխում է առարկաների հերթականությունը և նոր առաջադրանք տալիս մյուս խաղացողներին:

Զիգզագ

Անհրաժեշտ պարագաներ` գրատախտակ , կավիճ, թուղթ, մատիտ կամ գրիչ:

Խաղավարը իր նոթատետրում նկարում է 5 – 6 տարբեր ուղղություններ ունեցող գծեր: Նա գրատախտակին նկարում է առաջին գիծը: Եբ հաջորդ գիծը նկարում է, ջնջում է նախորդը: Երբ ջնջում է վերջին գիծը, խաղացողները թղթի վրա փորձում են հիշել, թե ինչ դիրքերով գծեր են եղել` վերականգնել զիգզագը (սկզբում կարելի է նշումներ կատարել, հաջորդ անգամ խաղում են առանց նշումների): Խաղավարը հանեմատում է այդ գծերի դիրքերը իր մոտ նշված գծերի դիրքերի հետ:

Հաղթում է այն երեխան, որը ճիշտ է նկարել գծերի ուղղությունները:

Բղավոցներ-փսփսոցներ-լռոցներ

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր:

Կարմիր, դեղին, կապույտ թղթերի վրա նկարում են խաղացողի ձեռքեր և նկարը կտրում, փակցնում են որևէ ձողի վրա՝ բռնելու համար: Դրանք ազդանշաններն են: Պայմանավորվում են, որ կարմիր ձեռքը «բղավոցի» համար է, կարելի է բղավել, ուժեղ աղմկել, թռվռալ, դեղին ձեռքը` «շշուկի», նշան է, պետք է փսփսոցով խոսել, հանդարտ տեղաշարժվել, կապույտ ձեռքը` «լռության» ազդանշան է,

Երբ խաղավարը բարձրացնում է համապատասխան ազդանշանը, մասնակիցները համապատասխան վարք են դրսևորում:

Ջրային ֆուտբոլ

Անհրաժեշտ պարագաներ` լոգարան կամ փչովի լողավազան, ջուր, սեղանի թենիսի գնդակ, կպչող ժապավեն

Լոգարանը կամ լողավազանը լցնում են ջրով: Լոգարանի կամ լողավազանի հանդիպակաց պատերին կպչող ժապավենով առանձնացնում են դարպասները: Բաժանվելով երկու խմբերի, երեխաները նստում են լոգարանի մոտ կամ խաղում են լողավազանում: Նրանք փչում են գնդակների վրա, որպեսզի, ուղղելով նրանց հակառակորդի դաշտը, գոլ խփեն: Փչելու փոխարեն երեխաները կարող են մատերով կտացնելով տեղաշարժել գնդակները:

Երաժշտական օղակներ

Անհրաժեշտ պարագաներ` մասնակիցնների թվից մեկով պակաս մարզական օղակներ, երաժշտական ձայնագրություն:

Խաղավարը դասավորում է օղակները սենյակի հատակին: Ամեն օղակի մեջ մի երեխա է կանգնում: Մեկը դառնում է օղակ չունեցող: Հենց երաժշտությունը միացնում են, մասնակիցները սկսում են պարել, թռչկոտել մի օղակից մյուսը` փոխելով տեղերը: Երբ անջատում են երաժշտությունը, յուրաքանչյուրն արագ գտնում է իր նախկին օղակը: Օղակ չունեցողը կանգնում է ուշացողի օղակում`գրավում է այնգ եթե չի կարողանում դա անել, նա օղակ չունեցող է մնում: Դուրս մնացած խաղացողը դառնում է օղակ չունեցող: Խաղը շարունակվում է նույն պայմանով:

Ծիածան

Անհրաժեշտ պարագաներ` տարբեր գույների մոտավորապես թաշկինակի չափսով ոչ մեծ կտորներ ` դեղին, կարմիր, կապույտ, կանաչ, այնպես, որ ծածկի երեխայի գլխամասը, երաժշտական ձայնագրություն:

Յուրաքանչյուր մասնակից ընտրում է իր համար որևէ գույն, որին համապատասխան կտորը դրվում է երեխայի գլխին: Խաղավարը սենյակում իրարից հեռու տարբեր •ույների կտորներ է դասավորում, երբ հնչում է երաժշտությունը, բոլորը սկսում են պարել` հետևելով, որ այդ կտորները չընկնեն գլխներից: Երաժշտության դադարի ժամանակ բոլորը վազում են իրենց համապատասխան գույնի կտորի մոտ: Եթե կտորը գլխից ընկնում է, խաղացողն այն վերցնում է դնում գլխին:

Խաղը խաղում են նաև խմբով` կարմիրներն իրենց անկյունը կամ տարածք են ունենում, կ կանաչները` իրենց…
Հաղթում է այն խումբը, որն ավելի արագ է հավաքվում իր տարածքում: Խաղն ավելի արդյունավետ է դառնում հեծանիվներով խաղալիս: Այս դեպքում երեխաները կտորի փոխարեն համապատասխան գույնի գլխարկ են դնում:

Տարածքները կարելի նշել համապատասխան գույնի դրոշակով:

Այս խաղը խաղում են նաև «գունավոր» օրերին:
Մոխրոտիկը

Անհրաժեշտ պարագաներ` սեղան, նեղ բերաններով երկու շիշ, շատ ոլոռ

Խաղի ընթացքը` Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի:

Յուրաքանչյուր խումբ կանգնում է իր շշի մոտ: Խաղավարի ազդանշանով յուրաքանչյուր խմբի առաջին երկու երեխաները սկսում են ոլոռը լցնել իրենց շշերի մեջ: Մի քանի վայրկյան անց երեխաները խաղավարի ծափով իրենց տեղը զիջում են հաջորդ երկու խաղացողներին: Խաղի վերջում համեմատում են շշերում լցված ոլոռների քանակը: Որ խմբի ոլոռները շատ լինեն, այդ խումբն էլ կհաղթի:

OLYMPUS DIGITAL CAMERA

Խաղ-ներկայացումներ գրական ստեղծագործություններով

Մեղուն
Խաղացողները բաժանվում են 2 խմբի` մեղուներ և ծաղիկներ:

Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:

Երկու երեխա իրարից 3-4մ. հեռու են կանգնում: Նրանցից մեկը, ոտնաթաթերը իրար դիմաց դնելով, իրար կպցնելով, 3 ոտնաթաթ առաջ է գալիս: Նույնն անում է մյուսը: Այսպես երեք-երեք ոտնաթաթ առաջ են գալիս, մինչև թաթերը «հանդիպում» են: Սովորաբար վերջինին տարածությունը պակասում է, և նա մեկ-երկու թաթ է քայլում: Հենց նա էլ առաջինն է իր ընկերներից մեկին ընտրում իր թիմի անդամ: Հետո մյուսն է մեկին ընտրում: Եվ այսպես հաջորդաբար, մինչև բոլորը կընտրվեն:

Մեղուները աչքերը փակում են, իբր դեռ քնած են: Ծաղիկները թաքնվում են տարբեր տեղերում:

Դաստիարակն սկսում է մեղուներին կանչելով արթնացնել.

_Պըզզա՜ն, պըզզա՜ն, պըզպըզա՜ն,

Պստի՛կ մեղու` տըզտըզա՜ն:

Մեղուներն արթնանում են, ճմլկոտվում, ձգվում և արտասանում.

_Դաշտ ու հովիտ կշրջենք,

Բարձր սարեր կթռչենք:

Սուսան, սմբուլ կծծենք,

Ու ոտներով թավամազ

Փոշի առած` տուն կգանք:

Խաղավարն ասում է.

_ Ծաղիկները թաքնվել են, նրանց փոշին ինչպե±ս կհավաքեք:

Մեղուների խումբ`

Բը՜զզ, ծաղիկ-ծաղիկ, որտե՞ղ ես:

Ձայն չկա:

Խումբ`

_ Ծափ-ծաղիկներ, ծալ-ծաղիկներ,

Կարմիր թերթով ալ ծաղիկներ,

Որտե՞ղ եք:

Սա ասելուց հետո մեղուները փնտրում են ծաղիկներին, ով ծաղիկ է գտնում, բերում է խմբասենյակի կենտրոնում գծած մեծ օղակի մեջ կամ պայմանավորված այլ տեղ: Երբ բոլոր ծաղիկները գտնված են լինում, դերերը փոխվում են

Երեխաները կարող են նաև նոր կանոններ ավելացնել:

Փիսոն
Խաղացողները կանգնում են շրջանաձև: Կենտրոն է գալիս փիսոն: 4-5 երեխա կանգնում է շրջանից դուրս` որպես արձագանք: Բոլորը կքանստում են: Արտասանելիս ոտքի են կանգնում, կրկին կքանստում: Երբ խաղը յուրացնում են, ստացվում է բանաստեղծությանն համապատասխան ռիթմիկ շարժում: Սկզբում դաստիարակն է փիսո լինում, որ երեխաները բանաստեղծությունն անգիր սովորեն:

Խումբ` _Փիսոն, փիսոն, մլավան,

(փիսոն մլավում է):

Արձագանք` _Մլավա՜ն, վա՜ն, վա՜ն, վա՜ն:

Խումբ` _ Թավրիզ թողեց, փախավ Վան:

(փիսոն վազվզելով պտտվում է շրջանում):

Արձագանք` _Վա՜ն, վա՜ն, վա՜ն:

Խումբ` _Լեզուն թաթխան, երկար պոչ:

(ցույց են տալիս)

Արձագանք` _Պո՜չ, պո՜չ, պո՜չ:

Փիսո` _Ինչ ուզեցի, ասին` ո’չ

(լաց է լինում):

Խումբ` _Ինչ որ ուզեց, ասին` ո’չ:

Արձագանք` _Ո’չ, ո’չ, ո’չ:

Խումբ` _Փիսոն գնաց գողեգող

(փիսոն քայլում է գողեգող, երեխաներն էլ շշուկով են արտասանում):

Արձագանք` _Գո~ղ, գո~ղ, գո~ղ:

Խումբ` _Փո~րը` դատարկ, սիրտը` դող;

(փիսոն ցույց է տալիս փորն ու սրտի դողը):

Արձագանք` _Դո՜ղ, դո՜ղ, դո՜ղ:

Խումբ `_Դունչը մեկնեց կովկիթին

(կատուն ուրախ-ուրախ դունչը բարձրացնում է վեր):

Արձագանք` _Թի՜ն, թի՜ն, թի՜ն:

Խումբ (մոտենում են փիսոյին և ձեռքով դիպչում փիսոյի ճակատին):

Փիսո`(լացակումած) _Շերեփն իջավ ճակատիս:

Արձագանք ` _Վա՜յ, վա՜յ, վա՜յ,

Շերեփն իջավ ճակատին,

տի~ն, տի~ն, տի~ն:

Խումբ `_Վա~յ, վա~յ, վա~յ,

Շերեփն իջավ ճակատին,

տի՜ն, տի՜ն, տի՜ն:

Այս հնարքով կարելի է ցանկացած ոտանավոր խաղալ:

Խաղացողների թիվը՝ 20, որոնք բաժանվում են 7 և 13 հոգիանոց խմբերի: 7 խաղացողները շրջան են կազմում, դառնում են թակարդ: Մնացածները շրջանից դուրս են մնում. նրանք մկներ են:

Մկները, իրար գլխի հավաքված, ծափ տալով, արտասանում են.

_Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Թակարդը պատասխանում է.

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուտե՞ք պուտուկներով

Փլավ չկա, մեծ թակարդ կա,

Դուք ի՞նչ կուտեք մատիկներով:

Սա ասելուց հետո շրջանի երեխաները, առանց իրար ձեռք թողնելու, ձեռքերը վերեև են բարձրացնում՝ դռներն են բացում: Մկները վազվզելով մտնում են թակարդի մեջ, դուրս գալիս: Խաղավարի ազդանշանից հետո (խփում է դափին), շրջանի երեխաները ձեռքերն իջեցնում են, թակարդը փակվում է: Այն մկները, որոնք չեն հասցնի թակարդից դուրս գալ, բռնված են համարվում և միանում են շրջանին, դառնում են թակարդի մաս: Երբ թակարդը մեծանում է (13-14 երեխա), խաղացողները տեղերով փոխվում են:

Աքաղաղն ու կտուրը

Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը վեր են բարձրացնում և կտուրի ձև ստանում: Մի տղա փորի վրա պառկում է ՙկտուրի՚ տակ: Երեխաներից մեկն էլ աքլոր է դառնում: Մնացածը հավ մայրիկներ և աքլորիկներ են դառնում և կանգնում կտրի երկու կողմերում: Բոլորն ունենում են համապատասխան գլխարկներ:

Աքաղաղը հիանում է ինքն իրենով, ձգվում-փքվում: Տղան ՙկտուրի՚ տակից նայում է աքաղաղինգ

Տղա՝ _Մի աքաղաղ`

Կարմրապեծիկ,

Իր ոտքերը`

Երկա~ր ու ձիգ: ( ցույց է տալիս աքլորին):

Աքաղաղ` (խիստ հպարտ)

_Ես` աքաղաղ կարմրապեծիկ,

Իմ ոտքերը`

Երկա~ր ու ձիգ:

Աքլորներն ու հավերը ցույց են տալիս աքլորին և կրկնում.

Աքլորներ ու հավեր`

_Դու` աքաղաղ`

Կարմրապեծիկ,

Քո ոտքերը`

Երկա~ր ու ձիգ:

Տղա ` _Կտրին տալով`

Վեր-վեր ձգվեց

Ու զարմանքով

Ի՞նչ հարց տվեց:

Հավիկ մայրիկներ (դիմում են աքլորներին)

_Ու զարմանքով

Ի՞նչ հարց տվեց:

Աքաղաղներ (դիմում են հավերին)

_Ու զարմանքով

Ի՞նչ հարց տվեց:

Աքաղաղ` _ էս ո՞նց է որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

(կտուրը շարժվում է )

Էս կտուրը

Փուլ չի գալիս:

Ու կտուրը փուլ է գալիս, բոլորը փռվում են հատակին:

Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել Ձորում առուն քչքչում է

Պսպղալով, Վշվշալով,

Շողքը երդից ներս է ընկել Ծույլ տղայի քունն է տարել

Շողշողալով, Խռմփալով,

Ծիտը ծառին կչկչում է Տրեխները շունն է տարել

Ծլվլալով, Մռմռալով:

Խաղավարն արտասանում է 1-ին քառատողը.

Արեգակը դուրս է եկել

Պսպղալով,

Շողքը երդից ներս է ընկել

Շողշողալով…

Բացատրում է` ինչ է երդիկը, միասին պարզում է, թե շողը ինչպես ներս կմտնի երդիկից:

Այդպես` մնացած 2 քառատողերն էլ են լսում:

Հետո խաղացողները բաժանվում են 4 խմբի` ձայն տվողներ, հարցնողներ, հաստատողներ և ուրախացողներ:

Խաղավարը միանում է ձայն տվողների խմբին, որ երկտողերը հուշի:

Ձայն տվողների խումբը ձայն է տալիս.

_ Արեգակը դո՜ւրս է եկել

Պսպղալով:

Հարցնողների խումբը հարցնում է.

_ Արեգակը դո՞ւրս է եկել

Պսպղալով:

Հաստատողները հաստատում – պատասխանում են.

_ Արեգակը դո’ւրս է եկել

Պսպղալով:

Ուրախացողների խումբը ուրախացած, ոգևորված, թռվռալով բացականչում է.

_ Արեգակը դո՜ւրս է եկել

Պսպղալով:

Հետո սկսում ենք 2-րդ քառատողով խաղալ:

Եվ այսպես մինչև ոտանավորի ավարտը:

Խաղի զարգացում.

Այսպես`

Ձայն տվողներն ասում են.

_Ա՜յ մարդիկ,

Արեգակը դուրս է եկել

Պսպղալով,

Տեսեք, է՛,

Շողքը երդից նե՜րս է ընկել

Շողշողալով:

Հասրցնողները.

_Ճի՞շտ, շողքը երդից նե՞րս է ընկել

Շողշողալով:

Հաստատողներ.

Ճիշտ է, ճիշտ է,

Արեգակը դուրս է եկել

Պսպղալով,

Ճիշտ է, ճիշտ է,

Շողքը երդից նե~րս է ընկել

Շողշողալով:

Վերջում արդեն երաժշտություն են հորինում ոտանավորի համար և երգում:

Պոչատ աղվեսը
Մինչև խաղալը երեխաները ստվարաթղթից կամ այլ նյութերից պատրաստում են խաղի առարկաները` պոչ, կաթի սափոր կամ ժամանակակից կաթի տարա, սափոր, ուլունք, խոտ, հոսող ջուր, ձու, կուտ:

Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խմբերում դերաբաժանում են կատարում` տատ, աղվես, կով, արտ, աղբյուր, աղջիկ, չարչի, հավ, կալվոր: Երկու խմբերում էլ յուրաքանչյուր հերոս վերցնում է համապատասխան առարկա` տատը` պոչ, աղբյուրը` ջուր, արտը խոտ…: Երկու խմբերը իրար զուգահեռ են կանգնում: Թիմերի անդամները կանգնում են մի գծով` իրարից մոտ մեկ մետր հեռավորության վրա, կերպարները խառն են կանգնում` ոչ հեքիաթի հերթականությամբ: Խաղն սկսվում է հեքիաթի վերջից: Խաղավարի հրահանգով թիմերի աղվեսներից յուրաքանչյուրը իր թիմի կալվորից վերցնում է կուտը, տալիս հավին, հավից ձուն վերցնում է, տալիս չարչուն, չարչուց ուլունքը տալիս է աղջկան, այսպես, մինչև տատից պոչը վերցնում է, գալիս կանգնում խաղավարի մոտ: Հաղթում է այն թիմը, որի աղվեսն առաջինն է հասնում խաղավարին:

Խաղը զարգացվում է

Հերոսները հերթով միանում են աղվեսին և գնացքի վագոնների նման ուղեկցում նրան: Այսպես` կալվորը կուտը տալիս է աղվեսին և գնում նրա ետևից` բռնելով նրա զգեստի ծայրից, հավը ձուն է տալիս աղվեսին և բռնում կալվորի զգեստի ծայրից, չարչին ուլունքն է տալիս և բռնում հավի զգեստից: Վերջում գնացք է ստացվում և գնացքն է կանգնում խաղավարի մոտ:
Սկզբում թիմերը առանձին-առանձին են կանգնում: Հետո կարող են խառը կանգնել, աղվեսը պիտի ընտրի և խաղա իր թիմի հերոսների հետ:
Խաղը սկսում են սկզբից: Աղվեսը մոտենում է տատին, պոչն ուզում է, տատն ուղարկում է կովի մոտ, կովը արտի մոտ…, մինչև հասնում է կալվորին, այնուհետև խաղը շարունակվում է նախկին ձևով:
Ծիտը
Նախապես պատրաստում են անհրաժեշտ առարկաները` յուրաքանչյուրից 2-ականգ Դրանք կարող են պայմանական նշաններով լինել` փուշ, լոշիկ, թոնիր, գոգնոց, գառ, կաթի աման, սրինգ, քար, հովվի թիկնոց, հարս, փեսա, հարսանքավորներ, փոքր գորգ` վրան նստելու համար, սազ, ճյուղեր: Խաղացողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուրում` տատ, հովիվ, հարսանիք, աշուղ, ծիտ, ծառ: Իրենց պատրաստած իրերը լցնում են արկղերի մեջ: Տատը, հովիվը, հարսանիքը, աշուղը, ծառը կանգնում են իրարից 1-1,5 մետր հեռու:

Ծիտը արկղից վերցնում է առարկան և վազելով տանում տալիս է համապատասխան հերոսին: Հաղթում է այն թիմը, որի ծիտը առաջինն է բաժանում բոլոր առարկաները:

Այլ տարբերակ` Ծիտը վերցնում է առարկան, համապատասխան հերոսը վազելով գալիս է, վերցնում իր առարկան և գնում կանգնում իր տեղում:

Ճամփորդները
Խմբից շուն և աքլոր են ընտրում: Մնացածները աչքները կապում են և ձևացնում, իբր որսորդներ են: Շունն ու աքլորը կանգնում են կենտրոնում` իրարից 2-3 մետր հեռուգ մյուս մասնակիցները չպիտի իմանան նրանց կանգնած տեղերը: Հնչում է երաժշտությունը: Որսորդները փակ աչքերով սկսում են սենյակով մեկ պտտվել: Ով դիպչում է շանը կամ աքլորին, նա խաղից դուրս է գալիս:

Խաղը զարգացվում է`

Խաղից դուրս մնացողը բացում է աջքերը և աղվեսից փախչում, աղվեսն էլ բռնում է նրան, իր բույնը տանում:

Կերպարային խաղ

Խաղ 4 փուլ

Բոլոր երեխաներն էլ հայրիկի ու մայրիկի կոշիկները հագնել սիրում են: Որ նրանց պես լինեն, որ ավելի բաձրահասակ լինեն որ պարզապես ուրիշ լինեն: Վերազգեստավորման խաղը, բացի իր խորհրդանշականությունից, դրանից բխող գրոտեսկային էֆեկտի շնորհիվ միշտ զվարճալի է: Սա թատրոն է, միշտ հետաքրքիր է ուրիշի զգեստներ հագնելը, ինչ-որ դեր խաղալը, ոչ քո կյանքով ապրելը, օտար շարժուձևեր կրկնելը: Ջ. Ռոդարի

Անհրաժեշտ պարագաներ

Պահարան «Հայրիկ-մայրիկ» որտեղ հավաքված են երեխաների հայրերի, մայրերի հին հագուստները, կոշիկները, հողաթափերը, որոնք նախապես ախտահանված են:

1-ին փուլ

Երեխաները հագնում են իրենց ուզած հագուստները, դաստիարակն էլ է զգեստափոխվում, բոլորը դառնում են «մեծ մայրիկներ կամ հայրիկներ» զրուցում են, թե ինչ են անում ամբողջ օրը, տոն օրերին ինչ են անում, ինչպես են անցկացնում իրենց ՙերեխաների՚ ծննդյան օրերը, ինչ հոգսեր ունեն, ինչն է իրենց բարկացնում, ինչի համար են ուրախանում: Զրույցից հետո խաղում են «Այլևս չեմ անի» խաղը:

_ Եթե ես իմ հայրիկը լինեի, այսօրվանից այլևս չէի…

2-փուլ

Երեխաները հագնում են հայրիկի կամ մայրիկի հագուստը, դարձյալ դառնում են ՙմեծ հայրիկ կամ մայրիկ՚: 2-4հոգանոց խմբեր են կազմում և որոշում ներկայացնել ընտանեկան որևէ իրավիճակ: Դաստիարակը սկզբում կարող է առաջարկել, թե ինչ տեսարան ներկայացնի խումբը, որպեսզի երեխաները խաղի մեջ մտնեն:

Այսպես` մի խումբը կարող է ներկայացնել, թե հայրիկն ու մայրիկն ինչպես են ամանորյա սեղան պատրաստում, ինչ են խոսում այդ ընդացքում, ով ինչով է զբաղվում:

Մյուս խումբը կարող է ներկայացնել հայրիկին ու մայրիկին խանութում երեխայի ծննդյան օրվա նվերը գնելիս:

Մնացած երեխաները դառնում են հանդիսատեսներ: Երբ բոլոր խմբերը խաղում են իրենց խաղը, հագուստները չեն փոխում, մնում են հայրիկ-մայրիկ: Դաստիարակը աննկատ դուրս էգալիս խաղից, կողքից դիտարկում է երեխաների խաղը: Ամբողջ օրը երեխաները հայրիկ – մայրիկ են մնում, այդ օրվա ողջ գործունեության ընթացքում իրենց պահում են դերին համապատասխան`ամեն ինչ անում են ՙհայրիկավարի կամ մայրիկավարի. կերպարանափոխությունը տևում է ամբողջ օրը: Օրվա վերջում երեխաներն ու դաստիարակը որոշում են օրվա անունը, հագնում իրենց հագուստները և տուն գնում:

3-փուլ

Այս փուլը պետք է խաղալ հաջորդ օրը, երբ նախորդ օրվա տպավորությունները դեռ թարմ են: Երեխան վերցնում է ծնողի որևէ հագուստ, հագնում է կամ հագցնում ձեռքին, դառնում է ՙայդ իրը՚: Երեխաները խմբեր են կազմում և խաղում: Մեկը հողաթափ լինում և իրեն պահում է հողաթափի նման, մեկ ուրիշը գլխարկ կարող է դառնալ: Ուսուցիչը խաղին չի միջամտում: Երեխաները խաղում են այնպես, ինչպես տուն-տունիկ կամ իրենց ծանոթ այլ խաղ կխաղային:

«Գլխարկն» ու «հողաթափը» կարող են պարզապես զրուցել, որևէ գործ անել, «պատմություն խաղալ» իրենց կամ իրենց տիրոջ մասին պատմել: Կարևորն այն է, որ երեխաները խաղի մեջ լինեն և կերպավորեն իրենց ընտրած իրը:

4-փուլ

Երբ երեխաները կսովորեն իրենց ընտրած իրին, ՙկմտերմանան՚ դրա հետ, կյուրացնեն, իրենցը կդարձնեն այդ իրը, հեքիաթ կհորինեն դրա շուրջ: Հեքիաթն հորինում են խմբով` մեկը մյուսին շարունակելով, լրացնելով:

Ասենք` «Ծակ ձեռնոցն ու մաշված հողաթափը՚» «Գլխարկն ու բարձրակրունկ կոշիկը», կամ «Իմ հայրիկի կոշիկն ու մայրիկի գոգնոցը»:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ափ ու պտղունց
Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով` հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:

Ափ ու բռունցք
Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած պահում: Աջ ձեռքը բաց վիճակում, մատերը վեր պարզած, հենում են /թեթև խփում/ ձախի բռունցքին: Ապա արագ փակելով աջ ափը, բաց են անում ձախ ձեռքը և խփում աջ բռունցքին:

Մատնամիջի կամ միջնամատի
Մեկը ձախ ձեռքը ամփոփում է աջ ձեռքի մեջ այնպես, որ մատների ծայրերն են երևում /մատները խաչվում են/, և ցույց տալով խաչված ձեռքերը` խաղակցին հարցնում էգ

_Միջնամատիկ ո±ր մատիկ:

_Ա’ռ մատիկ միջնամատիկ,- ասում է խաղակիցը և ցույց տալիս միջնամատը:

Խաղացողը հարցնում էգ

_ Մատնեմատիկ ո±ր մատիկ:

Խաղակիցը, մատը դնելով մատնեմատի վրա, պատասխանում էգ

-Ա’ռ մատիկ մատնեմատիկ:

Այսպես խաղում են այնքան, մինչև նշում են բոլոր մատերը:

Ծափոցիկ

Երկու խաղացող իրար դիմաց են նստում, ձեռքերը ծնկներին են խփում և համաչափ շարժումով բարձրացնելով մինչև կուրծքը, ծափ են տալիս և ապա դեմ-դեմի ափերն իրար են խփում, ապա աջ ձեռքերն են իրար խփում, հետո ձախերը, այնուհետև դարձյալ ծափ տալով ծնկներին են խփում ու նորից սկսում: Այս գործողությունը նախ չափավոր և ուշադրությամբ են կատարում, ապա աստիճանաբար արագացնելով` այնքան շուտ-շուտ են ծափ տալիս, կարծես լարված մեքենայից պատրաստված երկու զույգ ձեռքեր են, որ ծափ-ծափի, ափ-ափի, աջ-աջի, ձախ-ձախի զարմանալի ճշտությամբ բախվում են իրար:

Ընթացքում արտասանում են որևէ խաղիկ:

Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Զիլինա
Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա:

Թաշկինակ
Երեխաները շրջանաձև կքանստում են: Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Մուկ-կատու
Երեխաները ձեռք-ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով էր անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

Գայլն ու ոչխարը
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը` գայլ: Մնացածները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում են, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը, մնալով դրսում, հարձակումներ էր գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում ՙփարախի մեջ՚` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե գայլին հաջողվում էր ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

Գա՛յլ, թող գիշերենք քեզ մոտ
Խաղում են 10-15 հոգով: Երեխաներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում դրվում է գայլի տնակը կամ որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում գ

_Գա’յլ, թող գիշերենք քեզ մոտ:

Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն մտածումգ ՙԼավ, կթողնեմ, բայց գիշերը կուտեմ՚: Երեխաները մտնում են գայլի տնակը: Խաղավարն ասում էգ

_Երեկո է, ուշ երեկո: Մոտենում է գիշերը: Արդեն գիշեր է:

Վերջին բառի հետ երեխաները պետք է փախչեն գայլուկից: Գայլը առաջինը ում բռնեց, նա է գայլ դառնում:

Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:

Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Վերևի՞նը, թե՞ ներքևինը
Խաղը խաղում են 30 հոգանոց խմբով: Խաղում են բակում կամ դաշտում: Բաժանվում են 2 հավասար մասի, երբեմն նույնիսկ չպահպանելով շարքը` նստում են իրար դիմաց: Յուրաքանչյուր կողմ ունենում է որոշ քանակութամբ մանր քար կամ լոբի: Խաղը սկսողը բռունցքներից մեկում մի լոբի կամ քար է պահում և բռունցքներն իրար վրա դնելով` դիմացինին ասում է.

_Վերևի՞նը, թե՞ ներքևինը:

Մյուս խումբը, միասին որոշելով, առաջարկում է բաց անել իրենց ուզած բռունցքը: Պահված լոբին գտնելու դեպքում խմբերի դերերը փոխվում է: Գտնողները ՙհակառակորդնորից՚ նրանց թվով լոբի են ստանում, իսկ չգտնելու դեպքում` իրենք են նրանց նույնքան լոբի տալիս:

Հաղթում է այն խումբը, որը շատ լոբի է հավաքում:

Ալիս-պալիս
Երկու և ավելի աղջիկներ մի խումբ են կազմումգ նրանցից մեկը (վիճակահանությամբ են որոշում, թե` ով) մի փոքր հեռանում է և երեսը մի կողմ արած, սպասում է հրավերի: Խմբից մեկն էլ իր ափի մեջ պահում է նախապես պայմանավորված որևէ պարագա ` մատնոց, թել, չիր և այլն: Որպեսզի իրը պահելը խմբից հեռացողին անհայտ մնա, բոլորը միասին բռները սեղմում, դնում էին գետնին:

Խմբից հեռացողն այդ ժամանակ մոտենում է և իր ձեռքը հերթով դնելով ընկերների ձեռքերի վրա` հետևյալ ոտանավորից յուրաքանչյուր ձեռքի համար մի բառ էր արտասանում .

_Ալիս, ալիս,

Մելի յարիս,

Ժամտան դուռը բաց:

Ըստում, ընդում

Մարե տնդում,

Վեր տամ ըստում,

Գտնեմ ընդում:

Եթե ոտանավորի վերջին բառն ընկնի առարկան պահողի ձեռքի վրա, իրը կմնա գտնողին, իսկ եթե չգտնի, ինքը կտա որևէ առարկա:

Կաղին խաղալ
Խաղում էին մի խումբ երեխաներով:

Բռի մեջ տեղավորում էին կաղիները, ցույց էին տալիս դիմացինին և հարցնում` զույգ է, թե կենտ: Դիմացինը ճիշտ գուշակելիս ստանում և սխալվելիս նույնքան կաղին էր տալիս պահողին: Իբրև գուշակման նշան էին համարում պահողի ձեռքի երեսի ակոսները, որոնք գոյանում էին բռամիջի կաղիններից:

Աղվեսուկ
Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:

Խաշիլ ճաշ
Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:

_Ու±մ համար:

_Իմ ճտերի:

_Կտա՞ս իմ ճտերին:

_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Պուճաղ-պուճաղ
Խաղում են 5 հոգով: 4 մասնակիցներ գրավում է սենյակի անկյունները, իսկ 5-րդը սենյակի կենտրոնում պուտ է դառնում: Շարժման նշանը տալուն պես անկյունների 4 հոգին անմիջապես տեղափոխություն են անում, իսկ պուտ եղողը ձգտում էր օգտվել տեղաշարժից և գրավել այն անկյունը, որին աշխատում է հասնել դանդաղաշարժ մեկը, և վերջինիս հետ փոխում է իր դերը:

Պուտ-պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Զանգակի խաղ
Ծառից կամ գետնում ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում թաշկինակով ու պարանները տալիս ձեռքերը: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

Ճլոթ
Վիճակով մեկը կանգնւմ է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:

Պապը հարցնում էգ

_Ո՞վ է խփողը:

Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում էգ

_ Կարմի՛ր կոճակ, դո՛ւրս արի:

Կոճակ ստացած երեխան պետք է արագ դուրս թռչի, որ իրեն չհասցնեն բռնել: Եթե նրա կողքի կանգնած երեխան կամ մեկ ուրիշը կարողանում է բռնել նրան, դառնում է խաղավար:

Համրախաղ
Մանուկները մի քանի հոգով մի մայր են ընտրում, որը նախապես գծված շրջանի մեջ տեղավորվելով, մոտենում է շուրջը կանգնած խաղացողներից մեկին, զանազան ծիծաղաշարժ շարժումներ անում, կանչում է որևէ թռչունի նման ու հրամայում այդ երեխային կրկնել իր արածները հարևանի հետ` առանց ծիծաղելու: Եթե հանձնառուն չի կարողանում ծիծաղը պահել կամ ճշտորեն կրկնել իր ցույց տվածը, բոլորը նրան թեթևակի խուտուտ են տալիս, իսկ եթե կարողանում է, մտնում է շրջան և շարունակում խաղը:

Դաշտի չոբան
Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում էգ

_Սարի գել եմ, կտանեմ:

_Դաշտի չոբան եմ, չեմ տա,_պատասխանում է չոբանը:

Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել: Երբ բոլորին փախցնում է, հերթը հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:

Ոչխար-ոչխար
Տղաներից մեկը դառնում է հովիվ, երկուսըª շներ, մեկըª գայլ, իսկ մյուս երեխաները՝ ոչխար, այծ ու գառ: Իրարից 50-80 քայլ հեռավորության վրա ոչխարների համար մակաղատեղ / գիշերը հավաքվելու տեղ/ և գայլի համար՝ բույն են գծում: Երևակայում են, թե մութը վրա է տալիս: Հովիվն արոտից ոչխարը մակաղատեղ է բերում: Բոլորը պառկում և քնած ձևանում: Գայլը գաղտագողի գալիս ու հանդարտիկ մտնում է մակաղատեղը և բռնում որևէ ոչխարի, որը պարտավոր է հնազանդորեն հետևել իրեն: Այդ ժամանակ ոչխարի քնած հոտը խրտնում, դես ու դեն է փախչում, որից հովիվն ու շներն արթնանում են: Հովիվը շներին հո¯յ, հո¯յ, հո¯յ բացականչությամբ հորդորում է գայլին բռնել և ոչխարն ազատել, իսկ գայլը ձգտում է րոպե առաջ ոչխարին հասցնել իր բույնը: Երբ շները գայլին հասնում ու բռնում են մինչև բույնը հասնելը, ոչխարն ազատում են, հակառակ դեպքում ոչխարը մնում է նրա մոտ:

Խաղը այդպես պարբերաբար կրկնվում է, մինչև որ գայլը բռնվում է, կամ ընդհակառակը, ոչխարն է սպառվում:

Գել- գել

Երեխաներն իրենց գլխարկները ոչխար են համարում և շարքով, իրարից երկու քայլ հեռու, գետնին դնում: Գլխարկատերերը՝ որպես շներ, նստում են քիչ հեռու`գլխարկ – ոչխարների ետևը և հսկում ընդհանուրին: Նրանցից մեկը դառնում է հովիվ£ Ոչխարներից 30-40 քայլ հեռու գայլն է տեղավորվում իր բնով: Նա տոտիկ-տոտիկ գալիս, մոտենում է ոչխարին, մեկ-մեկ վերցնում, հոտոտում է, ապա միամտացնելով շներին՝ ուզում է խաբել – փախցնել ՙգլխարկ – ոչխարը: Շներն իսկույն վեր են ցատկում: Գայլը, եթե վստահ չի լինում, թե կարող է ոչխար փախցնել, իսկույն գլխարկը վայր է դնում, որ շները նստեն: Ապա անցնում է հաջորդ «ոչխարը» հոտոտում է, կամ տեղն է դնում, կամ նորից է փորձում և հարմար վայրկյանին փախցնում մի ոչխար: Հովիվն անմիջապես աղմուկը գցում է, շներին հրահրում և վերջիններիս հետ հետապնդում գայլին:

Եթե գայլին կեսճանապարհին բռնում են, ոչխարը ետ են առնում, և նրան ՙծեծում՚, եթե գայլին հաջողվում է բռնվելուց խուսափել և ՙոչխարը՚ բույնը հասցնել, սրա տեր շանը ևս տեղափոխում է իր բույնը: Աստիճանաբար բոլորին այս ձևով իր բույնը տանելու դեպքում գայլը հաղթող է համարվում, և նրա դերը հովվի հետ փոխելովª խաղը նորից են սկսում:

Գդակ թռցնել
Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը:

Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

Թաթիկ-լաթիկ
Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղում են ընդարձակ և հարթ վայրում: Խաղահրապարակի կեսից անցնում է մի սահմանագիծ, որի երկու կողմերում՝ իրարից որոշակի հեռավորության վրա, կանգնում են խաղացողները: Սահմանի մի կողմից մի երեխա (մարտիկ) է դուրս գալիս և առանց սահմանագիծը անցնելու՝ գծի երկարությամբ իր խմբի կողքին վազում և աշխատում է մյուս խմբի երեխաներից մեկի շորին՝ լաթիկին, իր ձեռքով (թաթիկով) կպչել: Խաղացողը, հակառակորդի շորին ձեռք տալով, նրան շարքից հանում է և քարացնում:

Մյուս կողմի մասնակիցները, հետևելով նույն կանոններին, առանց խախտում անելու, փորձում են բռնել մյուս կողմում խաղացողի թաթիկը և տանում իրենց կողմն ու քարացնում: Հետո մյուսն է դուրս գալիս և շարունակում խաղը: Երբ ամեն կողմից մի հոգի է մնում, այդ երկու խաղացողները գալիս են կենտրոն և իրար զուգահեռ երեք գիծ գծում: Մեջտեղի գիծն ազատ է մնումգ խաղացողները իրենց ոտնածայրերը եզերքի երկու զուգահեռներին հասցնում, ապա աջ թաթիկներն իրար տալով՝ սկսում են միմյանց քաշել: Մրցակցին իր սահմանի մեջ քաշել կարողացողի խումբը հաղթող է ճանաչվում:

Արդար-մեղավոր
Խաղացողներից մեկը գայլերի առաջնորդ (պետ) է ընտրվում, մյուսը՝ գառների: Կարող են խմբերին տարբեր անուններ դնել` կրակ ու ջուր, ոտք ու ձեռք… Երրորդ մասնակիցը դառնում է անուն դնող, որը մյուս բոլոր խաղացողներին անուններ է դնումª քնած մոծակ, կորած մրջյունգգգ : Անուններ դնելուց հետո անուն դնողը գնում նստում է գայլերի և գառների առաջնորդների մեջտեղում, որոնք, հերթով նրա ՙդուռը՚ ծեծելով, սկսում են հետևյալ երկխոսությունըգ

_Չը՛խկ-չը՛խկ:

_Ո°վ է:

_Գայլն եմ:

_Ի՞նչ ես ուզում:

_Ես քնած մոծակ եմ ուզում…:

Տրված անվան տերն անմիջապես գալիս է և նստում գայլերի ետևը: Ապա գառների պետն է դուռը ծեծում և հարցնումգ

_Չը՛խկ-չը՛խկ:

_Ո°վ է:

_Գառն եմ:

_Ի՞նչ ես ուզում:

_Ես ուզում եմ գգգկոտրած խաղալիք:

_Չկա:

_Ես ուզում եմ կորած մրջյուն…:

Կանչվածը գալիս, նստում է գառների պետի ետևը: Եվ այսպես պետերը երկխոսությունը կրկնում են մինչև վերջին անվանատերը, որից հետո 2 խմբի բաժանված մասնակիցները, իրար մեջք բռնած, շղթա են կազմում, սկսում են խմբերով իրար քաշել: Որ խմբին որ հաջողվում է շղթան կտրել և մասնակցին քաշել իր կողմ, այդ խումբը ճանաչվում է հաղթող:

Հինգ այծատեր
Խաղում է 5-10 երեխա:

Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդըª 3, երրորդըª 5 այծի տեր, ապա հաջորդաբարª 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում էգ

_Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:

_Թող երեք այծատերը տա,- պատասխանում է մյուսը:

_Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու± տա,_վրա է տալիս երեք այծատերը:

_Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,_ասում է հաջորդը:

5 այծատերը անմիջապես վրա է բերում.

_Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:

Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը խաղից դուրս է գալիս կամ որևպատիժ՚ է ստանում:

Մանկական զինվորական խաղ

Խաղում են 5-6 տարեկան երեխաները 6 հոգով£ Փորում են մի փոքրիկ փոս և նրանից չորսից-հինգ ոտնաչափ հեռու գծում մի գիծ: Վերցնում են 5 փոքր կլոր քար: Խաղացողները հերթով կանգնում են գծի վրա և հինգ քարն էլ միասին գցում փոսը:

Ում նետած քարերից ոչ մեկը չի ընկնում փոսիկի մեջ, դառնում է հրամանատարի ձի: Ով գցում է քարերից մեկը, դառնում է թագավորի ձի: Երկու քար գցողը՝ վեզիրի ձի, երեքը՝ վեզիր, չորսը՝ թագավոր, հինգը՝ հրամանատար: Եթե փոսի մեջ երկու հոգի միևնույն քանակի քարեր են գցում, ապա նրանք հերթով պետք է գցեն, որպեսզի նշված դերը ստանա նա, ով դրա համար պահանջված քանակի քարեր կգցի կամ ձեռք կբերի այլ պաշտոն:

Դերաբաժանումն ավարտվում է: Ձիերը շալակում են տերերին: Հրամանատարը հրամայում է ձիերինª տանել այսինչ տեղը և նորից բերել այստեղ, ըստ որում հրամանատարից է կախված տարածության շատ կամ քիչ լինելը: Երբ հրամանը կատարվում է, խաղը վերսկսում է հրամանատարի նոր նետումով: Եթե նրան հաջողվում է մնալ հրամանատար, նա նախկին ձիերին ՙշալակեցեք՚ հրամանն է տալիս: Ձիերը շալակում են նույն տերերին և կատարում հրամանատարի նոր հրամանը:

Երբ հերթական նետման ժամանակ հրամանատարը վրիպում է, և նրան մեկ այլ դեր է բաժին ընկնում, նոր դերաբաժանում է կատարվում նախկին սկզբունքով, բոլորը նորից են ընտրվում £

Խաղը սկսվում է նոր հրամանատարի կարգադրությամբ:

Գող և փաշա
Վիճակահանությամբ մեկը փաշա է դառնում, երկու-երեքը` թիկնապահ, մեկը` շուն, մի քանիսը`գող: Թիկնապահներն ու շան պաշտոնը վարողը նստում են փաշայի շուրջը: Նրանցից քիչ հեռու մեծ շրջան են գծում, որի մեջ գողերն են թաքնվում, դա գողերի տունն է: Փաշայի խումբը կեղծ քուն է մտնում: Քիչ հեռվում թաքնված «գողերը՚»գալիս են նրանց մոտ, նախապես դրված իրերը հափշտակում, փախչում: Շունն անմիջապես սկսում է հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ հաչել և արթնացնել քնածներին: Եթե արթնացած թիկնապահներն արագ հետապնդում, բռնում են գողերին և բերում փաշայի մոտ, փաշան սրանց զանազան ՙպատիժներ՚ է սահմանում, որը կիրառելուց հետո խաղը նույնությամբ կրկնվում է: Եթե մինչև «տուն» հասնելը թիկնապահները չեն կարողանում գողերին բռնել, դերերը փոխվում են:

Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում՝ որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից՝ շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ՝ նախքան դրա՝ գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

5 քար
Խաղում են 10 հոգով:

Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշըª հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ£ Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին£ Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են ևգնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.

_Գռտու-գռտու, ձագերդ գտի՛:

Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:

942609_284806928322561_727913354_n

Մարզական խաղեր
Գնդակը տանել-բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավա
սար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպեսգ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով , վազում են շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Նստարանների վրայով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգրց հետո առաջին մասնակիցներ բարձրանում են նստարանի վրա, ձեռքերը կողմ տարածած` անցնում են նստարանի վրայով, ցատկով իջնում` անցնելով որոշակի տարածություն, շրջանցում են դրոշակը և ուղիղ գծով վերադառնում:

Գնդակը` պարկում

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Որոշակի հեռավորության վրա պարկեր են դրվում: Յուրաքանչյուր մասնակցի ռեզինե գնդակ է տրվում: Մասնակիցները, անցնելով որոշակի տարածություն, նշված գծից գնդակը նետում են պարկի մեջ, վերադառնում ետ` մեկնարկ տալովհաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է , դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Վերցրո’ւ գնդակը

Խաղի մասնակիցները բաժանվում են երկու խմբի, կանգնում իրար դիմաց որոշակի տարածության վրա: Մասնակիցները համարակալվում են, կենտրոնում դրվում է գնդակ: Իրենց թիվը լսելով` վազում են դեպի գնդակըգ ով ավելի արագ կվերցնի գնդակը: Հաղթում է այն թիմը , որն ավելի շատ միավոր կհավաքի:

Բասկետբոլ 5-6 տարեկաններ

Խաղի նպատակը գնդակը զամբյուղի մեջ գցելն է:

Խումբը բաժանվում 2 թիմի: Յուրաքանչյուր խաղացող մի գնդակ է վերցնում: Թիմերը ուղղահայաց շարքով կանգնում են իրար կողք` 1,5-2մգ իրարաից հեռու: Շարքերից հավասարաչափ հեռավորության վրա /3-4 մետր/ 2 զամբյուղ է դրվում: Խաղավարի հրահանգով խաղն սկսվում է: Շարքի առաջին երեխան գնդակը նետում է զամբյուղի մեջ և գնում կանգնում շարքի վերջում, նույն կերպ վարվում է հաջորդ երեխան, այսպես մինչև վերջ: Հաղթում է այն թիմը, որի զամբյուղում ավելի շատ գնդակ է հավաքվում:

Կարելի է խաղը զարգացնել` մի գնդակով խաղալ:

Խաղավարը գնդակը նետում է թիմերից մեկի առաջին խաղացողին: Սա բռնում է գնդակը, նետումիր թիմի զամբյուղի մեջ և գնում կանգնում շարքի վերջում: Խաղավարը վերցնում է գնդակը, նետում է մյուս թիմի առաջին խաղացողին: Սա էլ է նույն բանն անում: Այսպես հաջորդաբար: Ընթացքում հաշվում են հաջող նետումները: Հաղթում է այն թիմը, որի հաջող նետումները շատ են լինում:

Խաղի պայմանները կարելի է փոփոխելգ

Խաղը կարելի է խաղալ աթոռներին նստած: Խաղացողների թիվը 10 և ավելի:

Գնդակը կարող է մնալ նույն թիմի մոտ մինչև վրիպելըգ ինչպես սովորական բասկետբոլում, երբ գնդակը դուրս է գալիս սահմաններից, խաղավարը այն խաղի մեջ մտցնելու հնարավորությունը տալիս է հակառակորդ թիմին:

Խաղը կարելի է խաղալ կա’մ ժամանակով, կա’մ մինչև որոշակի միավորներ հավաքելը:

Արգելքներով խաղ

Խաղին մասնակցում է 12 երեխա: Իրարից 1մ հեռավորության վրա դրվում են տարբեր բարձրության ուղղանկյուն արգելքներ, որոնց միջով կամ վրայով հնարավոր լինի անցնել, մասնակիցներն իրենք են որոշում` արգելքի տակով անցնել, թե վրայով թռչել: Վերջինից 1մգ հեռու բուլավա է դրվում:

Առաջին մասնակիցը հաղթահարում է բոլոր արգելքները, բուլավան շրջանցելով արագ ետ է վերադառնում` մեկնարկ տալով հաջորդին : Այսպես շարունակվում է մինչև բոլորի մասնակցությունը:

Ծնողների մասնակցությամբ էստաֆետա

Խաղին մասնակցում են 6 երեխա և 6 ծնող: Խաղացողներից 2 մգ հեռու իրար կողք դրված են թունել և մարզական նստարան: Առաջին մասնակիցը ծնողի ուղեկցությամբ հեծանիվով հասնում է թունելին, երեխան անցնում է թունելի միջով, ծնողը` մարզական նստարանի վրայով, միասին շրջանցում են բուլավան, վերադառնալով` մեկնարկ են տալիս հաջորդ զույգին: Այդպես շարունակվում է մինչև բոլորի մասնակցությունը:

Խորանարդներով խաղ

Խաղին մասնակցում են 12 երեխա:

Բոլոր մասնակիցները տարբեր չափի, տարբեր գույնի խորանարդիկներ են ունենում: Առաջին մասնակիցը վազելով տանում է խորանարդը , դնում շրջանի մեջ, վազելով ետ է գալիս` մեկնարկ տալով հաջորդին, որն էլ իր խորանարդը տանում է դնում համապատասխանաբար կամ խորանարդի վրա կամ տակը: Մյուսներն էլ իրենց խորանարդները պետք է դնեն համապատասխան տեղումգ խոորանարդները շարում են մեծից փոքր:

Այդպես շարունակվում է մինչև բոլորի մասնակցությունը և բուրգի պատրաստ լինելը:

DSC02419

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ափ ու պտղունց
Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով` հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:

Ափ ու բռունցք
Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած պահում: Աջ ձեռքը բաց վիճակում, մատերը վեր պարզած, հենում են /թեթև խփում/ ձախի բռունցքին: Ապա արագ փակելով աջ ափը, բաց են անում ձախ ձեռքը և խփում աջ բռունցքին:

Մատնամիջի կամ միջնամատի
Մեկը ձախ ձեռքը ամփոփում է աջ ձեռքի մեջ այնպես, որ մատների ծայրերն են երևում /մատները խաչվում են/, և ցույց տալով խաչված ձեռքերը` խաղակցին հարցնում էգ

_Միջնամատիկ ո±ր մատիկ:

_Ա’ռ մատիկ միջնամատիկ,- ասում է խաղակիցը և ցույց տալիս միջնամատը:

Խաղացողը հարցնում էգ

_ Մատնեմատիկ ո±ր մատիկ:

Խաղակիցը, մատը դնելով մատնեմատի վրա, պատասխանում էգ

-Ա’ռ մատիկ մատնեմատիկ:

Այսպես խաղում են այնքան, մինչև նշում են բոլոր մատերը:

Ծափոցիկ

Երկու խաղացող իրար դիմաց են նստում, ձեռքերը ծնկներին են խփում և համաչափ շարժումով բարձրացնելով մինչև կուրծքը, ծափ են տալիս և ապա դեմ-դեմի ափերն իրար են խփում, ապա աջ ձեռքերն են իրար խփում, հետո ձախերը, այնուհետև դարձյալ ծափ տալով ծնկներին են խփում ու նորից սկսում: Այս գործողությունը նախ չափավոր և ուշադրությամբ են կատարում, ապա աստիճանաբար արագացնելով` այնքան շուտ-շուտ են ծափ տալիս, կարծես լարված մեքենայից պատրաստված երկու զույգ ձեռքեր են, որ ծափ-ծափի, ափ-ափի, աջ-աջի, ձախ-ձախի զարմանալի ճշտությամբ բախվում են իրար:

Ընթացքում արտասանում են որևէ խաղիկ:

Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Զիլինա
Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա:

Թաշկինակ
Երեխաները շրջանաձև կքանստում են: Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Մուկ-կատու
Երեխաները ձեռք-ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով էր անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

Գայլն ու ոչխարը
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը` գայլ: Մնացածները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում են, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը, մնալով դրսում, հարձակումներ էր գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում ՙփարախի մեջ՚` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե գայլին հաջողվում էր ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

Գա՛յլ, թող գիշերենք քեզ մոտ
Խաղում են 10-15 հոգով: Երեխաներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում դրվում է գայլի տնակը կամ որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում գ

_Գա’յլ, թող գիշերենք քեզ մոտ:

Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն մտածումգ ՙԼավ, կթողնեմ, բայց գիշերը կուտեմ՚: Երեխաները մտնում են գայլի տնակը: Խաղավարն ասում էգ

_Երեկո է, ուշ երեկո: Մոտենում է գիշերը: Արդեն գիշեր է:

Վերջին բառի հետ երեխաները պետք է փախչեն գայլուկից: Գայլը առաջինը ում բռնեց, նա է գայլ դառնում:

Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:

Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Վերևի՞նը, թե՞ ներքևինը
Խաղը խաղում են 30 հոգանոց խմբով: Խաղում են բակում կամ դաշտում: Բաժանվում են 2 հավասար մասի, երբեմն նույնիսկ չպահպանելով շարքը` նստում են իրար դիմաց: Յուրաքանչյուր կողմ ունենում է որոշ քանակութամբ մանր քար կամ լոբի: Խաղը սկսողը բռունցքներից մեկում մի լոբի կամ քար է պահում և բռունցքներն իրար վրա դնելով` դիմացինին ասում է.

_Վերևի՞նը, թե՞ ներքևինը:

Մյուս խումբը, միասին որոշելով, առաջարկում է բաց անել իրենց ուզած բռունցքը: Պահված լոբին գտնելու դեպքում խմբերի դերերը փոխվում է: Գտնողները ՙհակառակորդնորից՚ նրանց թվով լոբի են ստանում, իսկ չգտնելու դեպքում` իրենք են նրանց նույնքան լոբի տալիս:

Հաղթում է այն խումբը, որը շատ լոբի է հավաքում:

Ալիս-պալիս
Երկու և ավելի աղջիկներ մի խումբ են կազմումգ նրանցից մեկը (վիճակահանությամբ են որոշում, թե` ով) մի փոքր հեռանում է և երեսը մի կողմ արած, սպասում է հրավերի: Խմբից մեկն էլ իր ափի մեջ պահում է նախապես պայմանավորված որևէ պարագա ` մատնոց, թել, չիր և այլն: Որպեսզի իրը պահելը խմբից հեռացողին անհայտ մնա, բոլորը միասին բռները սեղմում, դնում էին գետնին:

Խմբից հեռացողն այդ ժամանակ մոտենում է և իր ձեռքը հերթով դնելով ընկերների ձեռքերի վրա` հետևյալ ոտանավորից յուրաքանչյուր ձեռքի համար մի բառ էր արտասանում .

_Ալիս, ալիս,

Մելի յարիս,

Ժամտան դուռը բաց:

Ըստում, ընդում

Մարե տնդում,

Վեր տամ ըստում,

Գտնեմ ընդում:

Եթե ոտանավորի վերջին բառն ընկնի առարկան պահողի ձեռքի վրա, իրը կմնա գտնողին, իսկ եթե չգտնի, ինքը կտա որևէ առարկա:

Կաղին խաղալ
Խաղում էին մի խումբ երեխաներով:

Բռի մեջ տեղավորում էին կաղիները, ցույց էին տալիս դիմացինին և հարցնում` զույգ է, թե կենտ: Դիմացինը ճիշտ գուշակելիս ստանում և սխալվելիս նույնքան կաղին էր տալիս պահողին: Իբրև գուշակման նշան էին համարում պահողի ձեռքի երեսի ակոսները, որոնք գոյանում էին բռամիջի կաղիններից:

Աղվեսուկ
Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:

Խաշիլ ճաշ
Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:

_Ու±մ համար:

_Իմ ճտերի:

_Կտա՞ս իմ ճտերին:

_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Պուճաղ-պուճաղ
Խաղում են 5 հոգով: 4 մասնակիցներ գրավում է սենյակի անկյունները, իսկ 5-րդը սենյակի կենտրոնում պուտ է դառնում: Շարժման նշանը տալուն պես անկյունների 4 հոգին անմիջապես տեղափոխություն են անում, իսկ պուտ եղողը ձգտում էր օգտվել տեղաշարժից և գրավել այն անկյունը, որին աշխատում է հասնել դանդաղաշարժ մեկը, և վերջինիս հետ փոխում է իր դերը:

Պուտ-պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Զանգակի խաղ
Ծառից կամ գետնում ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում թաշկինակով ու պարանները տալիս ձեռքերը: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

Ճլոթ
Վիճակով մեկը կանգնւմ է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:

Պապը հարցնում էգ

_Ո՞վ է խփողը:

Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում էգ

_ Կարմի՛ր կոճակ, դո՛ւրս արի:

Կոճակ ստացած երեխան պետք է արագ դուրս թռչի, որ իրեն չհասցնեն բռնել: Եթե նրա կողքի կանգնած երեխան կամ մեկ ուրիշը կարողանում է բռնել նրան, դառնում է խաղավար:

Համրախաղ
Մանուկները մի քանի հոգով մի մայր են ընտրում, որը նախապես գծված շրջանի մեջ տեղավորվելով, մոտենում է շուրջը կանգնած խաղացողներից մեկին, զանազան ծիծաղաշարժ շարժումներ անում, կանչում է որևէ թռչունի նման ու հրամայում այդ երեխային կրկնել իր արածները հարևանի հետ` առանց ծիծաղելու: Եթե հանձնառուն չի կարողանում ծիծաղը պահել կամ ճշտորեն կրկնել իր ցույց տվածը, բոլորը նրան թեթևակի խուտուտ են տալիս, իսկ եթե կարողանում է, մտնում է շրջան և շարունակում խաղը:

Զանգակի խաղ
Ծառից կամ գետնում ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում թաշկինակով ու պարանները տալիս ձեռքերը: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

Դաշտի չոբան
Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում էգ

_Սարի գել եմ, կտանեմ:

_Դաշտի չոբան եմ, չեմ տա,_պատասխանում է չոբանը:

Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել: Երբ բոլորին փախցնում է, հերթը հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:

Ոչխար-ոչխար
Տղաներից մեկը դառնում է հովիվ, երկուսըª շներ, մեկըª գայլ, իսկ մյուս երեխաները՝ ոչխար, այծ ու գառ: Իրարից 50-80 քայլ հեռավորության վրա ոչխարների համար մակաղատեղ / գիշերը հավաքվելու տեղ/ և գայլի համար՝ բույն են գծում: Երևակայում են, թե մութը վրա է տալիս: Հովիվն արոտից ոչխարը մակաղատեղ է բերում: Բոլորը պառկում և քնած ձևանում: Գայլը գաղտագողի գալիս ու հանդարտիկ մտնում է մակաղատեղը և բռնում որևէ ոչխարի, որը պարտավոր է հնազանդորեն հետևել իրեն: Այդ ժամանակ ոչխարի քնած հոտը խրտնում, դես ու դեն է փախչում, որից հովիվն ու շներն արթնանում են: Հովիվը շներին հո¯յ, հո¯յ, հո¯յ բացականչությամբ հորդորում է գայլին բռնել և ոչխարն ազատել, իսկ գայլը ձգտում է րոպե առաջ ոչխարին հասցնել իր բույնը: Երբ շները գայլին հասնում ու բռնում են մինչև բույնը հասնելը, ոչխարն ազատում են, հակառակ դեպքում ոչխարը մնում է նրա մոտ:

Խաղը այդպես պարբերաբար կրկնվում է, մինչև որ գայլը բռնվում է, կամ ընդհակառակը, ոչխարն է սպառվում:

Գել- գել

Երեխաներն իրենց գլխարկները ոչխար են համարում և շարքով, իրարից երկու քայլ հեռու, գետնին դնում: Գլխարկատերերը՝ որպես շներ, նստում են քիչ հեռու`գլխարկ – ոչխարների ետևը և հսկում ընդհանուրին: Նրանցից մեկը դառնում է հովիվ£ Ոչխարներից 30-40 քայլ հեռու գայլն է տեղավորվում իր բնով: Նա տոտիկ-տոտիկ գալիս, մոտենում է ոչխարին, մեկ-մեկ վերցնում, հոտոտում է, ապա միամտացնելով շներին՝ ուզում է խաբել – փախցնել ՙգլխարկ – ոչխարը: Շներն իսկույն վեր են ցատկում: Գայլը, եթե վստահ չի լինում, թե կարող է ոչխար փախցնել, իսկույն գլխարկը վայր է դնում, որ շները նստեն: Ապա անցնում է հաջորդ «ոչխարը» հոտոտում է, կամ տեղն է դնում, կամ նորից է փորձում և հարմար վայրկյանին փախցնում մի ոչխար: Հովիվն անմիջապես աղմուկը գցում է, շներին հրահրում և վերջիններիս հետ հետապնդում գայլին:

Եթե գայլին կեսճանապարհին բռնում են, ոչխարը ետ են առնում, և նրան ՙծեծում՚, եթե գայլին հաջողվում է բռնվելուց խուսափել և ՙոչխարը՚ բույնը հասցնել, սրա տեր շանը ևս տեղափոխում է իր բույնը: Աստիճանաբար բոլորին այս ձևով իր բույնը տանելու դեպքում գայլը հաղթող է համարվում, և նրա դերը հովվի հետ փոխելովª խաղը նորից են սկսում:

Գդակ թռցնել
Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը:

Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

Թաթիկ-լաթիկ
Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղում են ընդարձակ և հարթ վայրում: Խաղահրապարակի կեսից անցնում է մի սահմանագիծ, որի երկու կողմերում՝ իրարից որոշակի հեռավորության վրա, կանգնում են խաղացողները: Սահմանի մի կողմից մի երեխա (մարտիկ) է դուրս գալիս և առանց սահմանագիծը անցնելու՝ գծի երկարությամբ իր խմբի կողքին վազում և աշխատում է մյուս խմբի երեխաներից մեկի շորին՝ լաթիկին, իր ձեռքով (թաթիկով) կպչել: Խաղացողը, հակառակորդի շորին ձեռք տալով, նրան շարքից հանում է և քարացնում:

Մյուս կողմի մասնակիցները, հետևելով նույն կանոններին, առանց խախտում անելու, փորձում են բռնել մյուս կողմում խաղացողի թաթիկը և տանում իրենց կողմն ու քարացնում: Հետո մյուսն է դուրս գալիս և շարունակում խաղը: Երբ ամեն կողմից մի հոգի է մնում, այդ երկու խաղացողները գալիս են կենտրոն և իրար զուգահեռ երեք գիծ գծում: Մեջտեղի գիծն ազատ է մնումգ խաղացողները իրենց ոտնածայրերը եզերքի երկու զուգահեռներին հասցնում, ապա աջ թաթիկներն իրար տալով՝ սկսում են միմյանց քաշել: Մրցակցին իր սահմանի մեջ քաշել կարողացողի խումբը հաղթող է ճանաչվում:

Արդար-մեղավոր
Խաղացողներից մեկը գայլերի առաջնորդ (պետ) է ընտրվում, մյուսը՝ գառների: Կարող են խմբերին տարբեր անուններ դնել` կրակ ու ջուր, ոտք ու ձեռք… Երրորդ մասնակիցը դառնում է անուն դնող, որը մյուս բոլոր խաղացողներին անուններ է դնումª քնած մոծակ, կորած մրջյունգգգ : Անուններ դնելուց հետո անուն դնողը գնում նստում է գայլերի և գառների առաջնորդների մեջտեղում, որոնք, հերթով նրա ՙդուռը՚ ծեծելով, սկսում են հետևյալ երկխոսությունըգ

_Չը՛խկ-չը՛խկ:

_Ո°վ է:

_Գայլն եմ:

_Ի՞նչ ես ուզում:

_Ես քնած մոծակ եմ ուզում…:

Տրված անվան տերն անմիջապես գալիս է և նստում գայլերի ետևը: Ապա գառների պետն է դուռը ծեծում և հարցնումգ

_Չը՛խկ-չը՛խկ:

_Ո°վ է:

_Գառն եմ:

_Ի՞նչ ես ուզում:

_Ես ուզում եմ գգգկոտրած խաղալիք:

_Չկա:

_Ես ուզում եմ կորած մրջյուն…:

Կանչվածը գալիս, նստում է գառների պետի ետևը: Եվ այսպես պետերը երկխոսությունը կրկնում են մինչև վերջին անվանատերը, որից հետո 2 խմբի բաժանված մասնակիցները, իրար մեջք բռնած, շղթա են կազմում, սկսում են խմբերով իրար քաշել: Որ խմբին որ հաջողվում է շղթան կտրել և մասնակցին քաշել իր կողմ, այդ խումբը ճանաչվում է հաղթող:

Հինգ այծատեր
Խաղում է 5-10 երեխա:

Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդըª 3, երրորդըª 5 այծի տեր, ապա հաջորդաբարª 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում էգ

_Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:

_Թող երեք այծատերը տա,- պատասխանում է մյուսը:

_Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու± տա,_վրա է տալիս երեք այծատերը:

_Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,_ասում է հաջորդը:

5 այծատերը անմիջապես վրա է բերում.

_Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:

Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը խաղից դուրս է գալիս կամ որևպատիժ՚ է ստանում:

Մանկական զինվորական խաղ

Խաղում են 5-6 տարեկան երեխաները 6 հոգով£ Փորում են մի փոքրիկ փոս և նրանից չորսից-հինգ ոտնաչափ հեռու գծում մի գիծ: Վերցնում են 5 փոքր կլոր քար: Խաղացողները հերթով կանգնում են գծի վրա և հինգ քարն էլ միասին գցում փոսը:

Ում նետած քարերից ոչ մեկը չի ընկնում փոսիկի մեջ, դառնում է հրամանատարի ձի: Ով գցում է քարերից մեկը, դառնում է թագավորի ձի: Երկու քար գցողը՝ վեզիրի ձի, երեքը՝ վեզիր, չորսը՝ թագավոր, հինգը՝ հրամանատար: Եթե փոսի մեջ երկու հոգի միևնույն քանակի քարեր են գցում, ապա նրանք հերթով պետք է գցեն, որպեսզի նշված դերը ստանա նա, ով դրա համար պահանջված քանակի քարեր կգցի կամ ձեռք կբերի այլ պաշտոն:

Դերաբաժանումն ավարտվում է: Ձիերը շալակում են տերերին: Հրամանատարը հրամայում է ձիերինª տանել այսինչ տեղը և նորից բերել այստեղ, ըստ որում հրամանատարից է կախված տարածության շատ կամ քիչ լինելը: Երբ հրամանը կատարվում է, խաղը վերսկսում է հրամանատարի նոր նետումով: Եթե նրան հաջողվում է մնալ հրամանատար, նա նախկին ձիերին ՙշալակեցեք՚ հրամանն է տալիս: Ձիերը շալակում են նույն տերերին և կատարում հրամանատարի նոր հրամանը:

Երբ հերթական նետման ժամանակ հրամանատարը վրիպում է, և նրան մեկ այլ դեր է բաժին ընկնում, նոր դերաբաժանում է կատարվում նախկին սկզբունքով, բոլորը նորից են ընտրվում £

Խաղը սկսվում է նոր հրամանատարի կարգադրությամբ:

Գող և փաշա
Վիճակահանությամբ մեկը փաշա է դառնում, երկու-երեքը` թիկնապահ, մեկը` շուն, մի քանիսը`գող: Թիկնապահներն ու շան պաշտոնը վարողը նստում են փաշայի շուրջը: Նրանցից քիչ հեռու մեծ շրջան են գծում, որի մեջ գողերն են թաքնվում, դա գողերի տունն է: Փաշայի խումբը կեղծ քուն է մտնում: Քիչ հեռվում թաքնված «գողերը՚»գալիս են նրանց մոտ, նախապես դրված իրերը հափշտակում, փախչում: Շունն անմիջապես սկսում է հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ հաչել և արթնացնել քնածներին: Եթե արթնացած թիկնապահներն արագ հետապնդում, բռնում են գողերին և բերում փաշայի մոտ, փաշան սրանց զանազան ՙպատիժներ՚ է սահմանում, որը կիրառելուց հետո խաղը նույնությամբ կրկնվում է: Եթե մինչև «տուն» հասնելը թիկնապահները չեն կարողանում գողերին բռնել, դերերը փոխվում են:

Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում՝ որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից՝ շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ՝ նախքան դրա՝ գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

5 քար
Խաղում են 10 հոգով:

Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշըª հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ£ Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին£ Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են ևգնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.

_Գռտու-գռտու, ձագերդ գտի՛:

Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:

Оставьте комментарий