ՀԵՔԻԱԹՆԵՐ և ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՔԻԱԹ
Հայկական հեքիաթները համացանցում

250px-Հովհաննես_Թումանյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՔԻԱԹՆԵՐ

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Տես այստեղ

ԾԻՏԸ

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍ

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

ՀԵՔԻԱԹՆԵՐ
http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html#1

ՁՄԵՌ

Առաջին փաթիլները

Նազ ու տուզով, օրորվելով

Իրար կողքի, թևանցուկ՝

Փաթիլները ճամփա ընկան

Օդի միջով կամացուկ։

Թեթև-թեթև իջնում են վար՝

Պտտվելով անդադար,

Պար են գալիս, խաղում անվերջ

Լայն ու արձակ օդի մեջ։

Ամպը գոչեց. «Արա՛գ իջեք,

Իմ սիրելի՛ բալիկներ,

Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ

Այնքան փոքրիկ մանուկներ»։

Փաթիլները զվարթացան,

Թևին տվին ու անցան,

Մեկիկ-մեկիկ գետին իջան,

Իրար գրկած՝ ձյուն դարձան։

Մանուկները դուրս վազեցին՝

Առած սահնակ ու սղղան,

Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,

Զվարթ խաղերը ձմռան։

Հայրապետ Հայրապետյան

Հյուրը

Կրկին այս մեր դահլիճում

Զվարթ երգեր են հնչում,

Ու եղևնին անտառից

Հյուր է եկել բոլորիս։

Նա դարձել է տոնածառ՝

Փայլփլուն ու լուսավառ,

Եվ կանգնել է շիփ-շիտակ

Իր գույնզգույն զարդի տակ։

Շուտով կգա ծեր պապին՝

Խաղալիքներ շալակին

Եվ ժպիտը իր դեմքին՝

Նվեր կտա ամենքին։

Հայրապետ Հայրապետյան

Ձմեռ պապի

Արի՜, արի՜

Ձմեռ պապի,

Սպիտա՛կ հագի,

Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,

Գետ ու գետակ,

Այս ամենը

Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում

Սուլի՛ր, երգի՛ր,

Հեքիաթ ասա

Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,

Փռիր կարպետ,

Այ անուրագ,

Անձեռ վարպետ։

Աթաբեկ Խնկոյան

Ձմեռ

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար

Նստեց մեծ ճամփին,

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին։

Աթաբեկ Խնկոյան

Նկարիչ

Օյ, օյ, օյ, բուք-բորան

Եկավ ծածկեց պատուհան։

Նկարիչ է, նկարիչ,

Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ,

Ոչ ներկ ունի և ոչ տուփ,

Նկարում է ծառ ու թուփ.

Ծաղկենկար է անում,

Ապակու վրա նկարում։

Այ, էդպես է բուք-բորան,

Կուզե՞ս տեսնել դու նրան։

Թե տղա ես, դուրս գնա,

Քիթդ այնտեղ կմնա։

Աթաբեկ Խնկոյան

20140516_120657

Խաղիկներ, ծափխաղեր, հաշվերգեր

Տես այստեղ

DSCN9083

Դոնալդ Բիսեթ

Տես այստեղ

874a450b78754e01a4fd4498108

Ջանի Ռոդարի

Տես այստեղ
Հեքիաթներ

xazaros

Ղազարոս Աղայան

Տես այստեղ

ՀԵՔԻԱԹՆԵՐ

20140131_150541

Մանկան խաղադարան-ընթերցարան 0-8 տարեկանների համար

ԽԱՂ-ԱՍԻԿՆԵՐ

ՀԱՎԻԿԸ

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,

Ո՞ւր գնաց հավիկը մեր:

-Գնաց աղբյուրը ջրի:

-Ի՞նչ կար կտցին:

-Չիր ու չամիչ:

-Ո՞ւմ էր տանում:

-Հարս ու փեսին:

-Հարսիկն ո՞ւր է:

-Ոսկե թախտին:

-Ի՞նչ է եփել:

-Համով կորկոտ: —

-Ո՞վ է կերել:

-Սև փիսիկը:

-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,

Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

ԽԽՈՒՆՋ

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Տանդ մենակ

Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Պոզդ ինչո՞ւ

Դուրս չես հանում:

ԱՂՋԻԿ… ՏՂԱ…

Աղջի՛կ, աղջի՛կ,

Մթան չղջի՛կ,

Մկան պոչի՛կ

Կատվի տոտի՛կ,

Պըտիկ, մըտի՛կ,

Շան ակընջի՛կ.

Ալյուր մաղեմ,

Խմոր շաղեմ,

Կլոճ թխեմ:

Տղա՛, տղա՛,

Ոսկե ջղա՛,

Ա՛ռ քո ճաներ,

Գնա՛ խաղա՛,

Քանց արեգակ

Գլխուս շողա՛.

Ալյուր մաղեմ,

Խմոր շաղեմ,

Գաթա թխեմ:

ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ ՊԱՏԸ ՏԱՐԱՆ

Ձին ծակեցին, պատը տարան,

Տարան մի զույգ ամպե պարան,

Մի լծկան բադ,

Ածան մկով՝

Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:

Մուկը տարան՝կատուն հագին:

Տարան մի պարկ սարի զեփյուռ,

Կարկուտի չիր,

Օձի փետուր:

Տարան տարվա գոմշաձուն,

Խճաքարի սերմացուն,

Չմոռացան նույնիսկ շանը,

Տարան պոչի սև նշանը…

Նշանն էլ է՞ր պետք գողերին

Գոնե նշանը թողնեին:

ԵՐԵՔ ԼՈԲԻ

Հյուր գնացինք երեք հոգով,

Երեք հոգով,

Երեք հոգով:

Սեղան բացին երեք լոբով,

Երեք լոբով,

Երեք լոբով:

Երեք ուտող մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Վրա պրծանք՝ հո չկերանք,

Հո չկերանք,

Հո չկերանք…

Ինչ համով էր և ինչ մսեղ,

Եվ ինչ մսեղ,

Եվ ինչ մսեղ,

Նման լոբի ո՞վ էր տեսել,

Ո՞վ էր տեսել

Ո՞վ էր տեսել…

Երեք ուտող մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Վրա պրծանք՝ հո չկերանք,

Հո չկերանք,

Հո չկերանք…

Երբ վերկացանք մենք երեքով,

Մենք երեքով,

Մենք երեքով,

Անց էր կացել ճիշտ երեք օր,

Ճիշտ երեք օր,

Ճիշտ երեք օր…

Երեք օրում երեք հոգի,

Երեք հոգի,

Երեք հոգի,

Հազիվ կերանք երեք լոբին,

Երեք լոբին,

Երեք լոբին:

ԿՃՈՒՃՆ ՈՒ ՃՈՒՏԸ

Ճուտն ընկավ կճուճի մեջ

Դողաց սիրտը ճուտի,

_Կամ կերե լ է կճուճը ինձ,

Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառ.

— Ինձ մի ուտի, կճո՜ւճ:

Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,

Ես դեռ շա՜տ եմ պուճուր…

Քրքջում է կճուճը ծեր,

Խրատելով ճուտին.

-Ա՜խ, դու անգե՜տ, լսվա՞ծ բան է

Կճուճը ճուտ ուտի…

ԵՐԿՈՒ ՓԻՍԻԿ

Երկու փիսիկ փափկապոչ ճամփին տեսան մի բլոճ:

Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն, ճռճռալով էր քայլում:

Երկու փիսիկ փափկապոչ Ասին.

— Բարև, ա՛յ բլոճ:

Ո՞ւր ես գնում քեզ ու քեզ,

Արի ընկեր դարձիր մեզ :

Բլոճն ասաց՝ չեմ ուզզզու՜մ…

Սրանք էլ թե՝ պիտի գաս:

Բլոճն ասաց՝ չեմ ուզզզո՜ւմ…

Սրանք էլ թե՝պիտի գաս:

Մենք՝ երկուսո՜վ, դու՝մենա՜կ,

Չենթարկվե՞ս, դա էր պակաս…

Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց,

Ձայնը կարծես կնճռոտվեց.

— Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզո՜ւմ…

Ա՛յ, կխայթեմ ես ձեր լեզզզուն…

Փիսիկները սարսափից

Թռան բարձրիկ քարափից,

ճանկռոտեցին դունչ,պոչիկ,

Էլ բլոճին չեկան մոտիկ:

ԱԼԵՔՍԱՆ

Ալեքսան

Ու իր տասնինը փեսան,

Քսան գերանդի,

Քառսուն հեսան.

Նստեն,

Սրեն,

Ուտեն,

Պառկեն,

Քնեն,

Քաղեն,

Փոցխեն,

Կապեն,

Խորմեն,

Բարդեն,

Դիզեն,

Հետին անգամ,

Հաշվին տեսան.

Դեզից պակաս էր քսան:

ՎՈՒ՜Յ,ՎՈՒ՜Յ…

 

Ծառի ճյուղը ծաղկեց գարնան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ, ծաղկեց գարնան:

Գևոն ճյուղը կոտրեց ամա՜ն:

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, կոտրեց ամա՜ն:

Գևով փախավ, մտավ մառան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ,մտավ մառան:

Պապը բռնեց, ծեծեց, ամա՜ն,

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, ծեծեց ամա՜ն:

ԽՆՈՑԻՆԵՐ

— Խնոցին հա հարեմ:

Շալակեմ`սար հանեմ:

— Խնոցին հա hարեմ,

Շալակեմ` գետն անցնեմ:

— Խնոցին հա հարեմ:

Շալակեմ` դաշտ տանեմ:

Խնոցին հա հարեմ,

Կաթ ու մածուն կերցնեմ:

Խնոցի, հարոցի

Թանը հանի`քամեցի,

Համով չորթան շինեցի,

Եղով ապուր եփեցի,

Պետոն ուզեց` տվեցի:

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

Խնոցի, հարոցի.

Լըփը-լըփը, լըփը-լըփը,

Դե տար, դե բեր, տրնգա.

Թևտու, թև առ,

Զրնգա:

Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի

ՃՎԻԿՆԵՐ

Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

Թռավ, գնաց առվի եզրիկ,

Կերավ կուտիկ,

Խմեց ջրիկ,

Թռավ մտավ …-ի ծոցիկ:

Ճվիկ-ճվիկ,

Ակնա ճվիկ,

Առվի եզրին նախշուն ճվիկ,

Կուտ կերավ, կուտման կերավ,

Կուտման առավ ու թռավ,

Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

Ճվիկ, ճվիկ,

Ակնա ճվիկ,

Ճվիկ գնաց հեռու քաղաք,

Բուրդ բերեց, բամբակ բերեց,

Թել մանենք, գլխարկ գործենք,

Մեր …-ի գլխին կործենք:

Թը~ռռ ճվիկ:

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը/

ԾԱՓԽԱՂԵՐ –ՁԵՌՆԱԽԱՂԵՐ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

ԾԻ՜Վ ՈՒ ԾԻ՜Վ

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,

Ձագ թռնի հետ ծիծեռնակին,

Ճյուղ բերի հետ աղունակին,

Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,

Կանչե խաղի՛կ,

Առնե ափի՛կ,

Զարկե ծափի՛կ:

ԱՏԱՏԵ, ԲԱՏԱՏԵ

Շամամ շուլ,

Շամշե լակե

Ձի տամբուլ:

Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/

Չալ խնձորիկ, փշատիկ,

Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Դռան տակին տիտիկ անի:

Էկե դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պլոճակ,

Ճան ճուկ:

Հաշվերգեր

 

ՀԱՇՎԵՐԳԵՐ

Ըստում, ընդում,

Դեղին դդում,

Գցեմ, բռնեմ,

Գտնեմ ուտեմ,

Պապոնց տանը

Տիտիկ անեմ:

ԿՈՊԱԼ, ԿՈՊԱԼ

Կոպալ, կոպալ,

Իփլի կոպալ,

Հերասա,

Մերասա,

Մերսա թալեց,

Դուս թալեց:

ՏԻՏՈԽԻԿ

Տիտոխիկ, տիտմարոխիկ,

Զուռնափչիկ, թուխմանուկիկ,

Եփե գաթա ու կուլուճա,

Եղը վրեն կպճպճա:

Ուտա իդա, խմա իդա,

Վի՞ր (ո՞ւմ) տուն իջնա:

-Նուբարի տո՜ւն…

Էս Նուբար, էս կատու,

Էս մուկիկ, էս լորիկ,

Թռավ, գնաց,

Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:

OLYMPUS DIGITAL CAMERA

ԳԱՐՈՒՆ

Հալուն-հալուն,

Սարին, ձորին խոսելեն,

Երես-երես,

Քարեն, հողեն հոսելեն՝

Գարուն իջավ մխալով,

Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝

Լուսին-ցողին՝

Լողիկ-լողիկ արբելեն՝

Կանաչ տափերին։

Առուն փեսա՝

Հողի գոգին՝

Դողիկ-դողիկ տարփելեն՝

Ծաղիկն ափերին:։

Բա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,

Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․

Զարկին դևեր

Իմ թևեր․

Տո՛ւր, Տեր,

Հո՛ւր, Տեր,

Որպես խոտեր

Էլ չդողան

Իմ ոտեր․․․։

ՎԱՐԴ ՈՒ ԿԱԹԵ

Վա՛րդ, ու կաթե՛ կարմիր ոգիդ,

Ճերմակ շուշան՝ սիրտ ու հոգիդ.

Մանուշա՜կ

Անուշակ՝

Գուրգուրե

Ու բուրե։

Տո՜ւր, սուսունիկ՝ ոսկի արև,

Հո՜ւյս անթառամ՝ կյանք հարատև։

Օրե օր

Նորե նոր

Հար գարուն

Զարդարուն

ԱՆՈՒՇ ԳԱՐՈՒՆ

Անուշ գարուն,

Ծաղիկ, բողբոջ,

Զվարթ առուն,

Կայտառ խոխոջ,

Կանաչ դալար,

Ծիծաղ ցողիկ,

Վտակ դալար,

Դուք ու՞ր թողիք։

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,

Ոսկի տերև դարսելով

Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,

Վայուն–մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,

Հառաչ-հառաչ,

Խորհրդավոր տերևներ,

Բունեն ընկած կեղևներ,

Հողի վրա,

Դեղին հուսով

Կողի վրա։

Լուռ, անտերունչ,

Խուլ, անմռունչ՝

Չորով-փորով կեռ ծառեր,

Ծռով-փռով լեռ քարեր,

Եվ հենավոր՝

Սարի կողին,

Ե՛վ մենավոր։

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

ԱՇՈՒՆ_ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան։

Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,

Շանթ ու կայծակ ճայթելեն.

Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,

Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,

Հոգիդ արի՜,

Որ քու նավը

Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝

Կանաչ, խռիվ միշտ զատելով։

Դեպի առա՛ջ.

Հեռի՛ հառաչ։

ԲԱՂՁԱՆՔ

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,

Սրտիդ բունեմ կայուն-մայուն.

Ո՛վ իմ թևիկ,

Տո՛ւր իմ հևիկ

Թռչեմ երթամ․․․։

ԲՈՒՍԱԲԱՐԵՎ

Սնունդը՝ ծառին

Ծառի՛կ, ծառի՛կ,

Շունչդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս՝

Անջուր անլուր,

Քո բուռ ու կուռ,

Դալարում ես

Դեպի երկին փռելով,

Ու ճյուղերդ ջրելո՞վ։

ԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՆ

Բունի՜կ-բունիկ՝

Կաթնետունիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս

Քո երակներ

Լուսո ակեր

Պալարում ես

Եռուն-եռուն կրակելով,

Հեռուն-հեռուն ճրագելո՞վ։

ԲՈՒՆԸ՝ ԲԱՐԻՆ

Բարի՛կ–բարիկ՝

Շունչ-պարարիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս

Տնիկ-տնիկ

Բազմածնիկ

Գալարում ես

Ոգի-ոգի նվագելով,

Պահիկ-պահիկ հավաքելո՞վ:

ԲԱՐԸ՝ ԾԱՂԿԻՆ

Ծաղի՜կ-տիրուն՝

Երկրի՛ սիրուն.

Էդ ի՞նչ ու ինչ

Թերթիկ ունես՝

Կարմիր–ձուն ես.

Ու լարում ես.

Բոլոր-մոլոր եռ թշերով,

Ոլորվելով սեր նշերո՞վ:

ԾԱՂԻԿԸ ՏԵՐԵՎԻՆ

Տերե՜վ-տերև,

Գլխավերև,

Էդ ի՞նչ ու ինչ

Առակ-առակ՝

Կանաչ-կարագ

Նկարում ես.

Քու մատիկներ հեղուն-բեղուն

Ու պատիկներ հղուն–մեղո՞ւն:

Բոլորն՝ իրար

Միանալո՜վ

Հիանալով:

ԳԱՐՈՒՆ

Հալուն-հալուն,

Սարին, ձորին խոսելեն,

Երես-երես,

Քարեն, հողեն հոսելեն՝

Գարուն իջավ մխալով,

Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝

Լուսին-ցողին՝

Լողիկ-լողիկ արբելեն՝

Կանաչ տափերին:

Առուն փեսա՝

Հողի գոգին՝

Դողիկ-դողիկ տարփելեն՝

Ծաղիկն ափերին:

Հալուն-հալուն,

Ծառի, ծաղկի հոտերով,

Երեր-երեր,

Ծովի ցամքի մոտերով՝

Առուն ուռավ՝ վերացավ,

Բուրվառ գարուն հեռացավ:

ԳԱՐՈՒՆ

Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,

Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.

Աշունն առավ խատուտիկ բարերով,

Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։

ԳՈՐՈՎ ՍԵՐ

Ի՜նչ դողդոջուն ոտեր՝

Սվվացին որպես խոտեր,

Իջա վայրիկըս։

Ի՜նչ բողբոջուն այտեր՝

Միջօրյա վարդ էր ցայտեր,

Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,

Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝

Թևեց աչելով․

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,

Ճեմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝

Լռեց պաչելով։

ԴԻՏԱԿ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,

Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․

Երկնի օրը քեզանով ենք կատարում,

Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝

Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,

Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝

Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.

Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,

Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,

Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․

Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,

Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,

Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.

Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,

Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,

Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․

Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,

Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Ես քու սերն եմ,

Սիրուդ ջերն եմ,

Մենավոր.

Ես եմ քո կին,

Դու՝ իմ հոգին

Հենավոր։

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,

Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչդ առա կուռ ծոցերով՝

Գրիչ դառա հուր բոցերով։

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չսիրե՞լ

Գեհեն կորե

լՈւ կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝

Դըրախտ երթալ

Ու վարդերով քընանալ:

ԵՐԿՆԻ ԿԱՅԾԵՐ

Հրո հովեն ցիրուցան,Երկնի կայծեր բյուրափառ՝

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

ԹԵՐԹԻԿՆ ՈԻ ՑՈՂԻԿ

Գարուն–թերթիկն ընկել էր ծալուկ՝

Խոտերի մեջ դալուկ.

— Աշուն–ցողիկ իջել էր վրան՝

Հողմերի հետ երան…

ԻԲՐ ԶԱՐԴ

Օրե օր

Նորեն նոր

Ճրագ առ,

Կրակ տար

Պահե վառ՝

Անսպառ՝

Մտքիդ յար

Սրտիդ լար

Լուսատու,

Հուսատու։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,

Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։

Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,

Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՀՈՎ–ՍԵՐ

Նուրբ հովի պես լարերով՝

Սուրբ ծովի պես պարելով,

Սերըդ սրտում պահեցիր,

Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝

Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․

Պտուկը ճոխ՝ առին տարին

Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով։

Ի՞ՆՉ…

Մահո՞ւ հովեր՝

Թեև ճկուն՝

Թևերն արձակ

Կփքեն։

Ահա՜ ծովեր՝

Թեև նկուն՝

Ձևերն արձակ

Կըկքեն։

Հի՜ն տարիներ,

Սի՜ն տարիներ՝

Բուխ գարունով․

Ծուխ շարունով։

Ջրեր ծալեակ՝

Թեև թեթև,

Իրար-հրան՝

Կըշրչեն․․․։

Հըրեր հալյակ՝

Թեթև դեդև՝

Իրար-կռան՝

Կըհչեն․․․

Նո՜ր տարիներ,

Եռ շարունով․

Օր բարիներ՝

Սեր դաշունով։

ԽՈՐՈՒՆԿ ՈՒ ՄՈՒԳ…

Էն ի՞նչ ամպ էր,

Սարի գագաթին տալով՝

Ցիր արավ

Արծաթ տեղաց.

Արծաթ տեղաց՝

Ճերմակ-ճակատին,

Գոգեն անձրև գալով՝

Ծիր առավ։

Էն ի՞նչ ամպ էր

Սարի փափագին հալով՝

Սիր արավ,

Ոսկի բեղե՞ց.

Հալուն-հրով՝

Ոսկի-մեղաց.

Լուսուն-գրով մկրտեցին՝

Քու մաճերըդ։

Ա՛յ, վա՛ռ աչեր

Էն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին

Ճերմակ ճակատին

Արծաթ-պաչեր տալով

Ցիր արա՜վ։

Ճերմակ-ճակատին

Սարի փափագին,

Դարի պապակին

Շատ մարգարիտ տեղաց՝

Լար մարգերըդ բիլ արավ։

Ուսուն-հրով վառ մարգերըդ ծիլ արավ,

Զառ-մարգերդ՝ ոսկի-մեղաց,

Ոսկի-մեղաց լուսուն գրով

Մկրտեցին քու մաճերըդ։

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻ

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

ԾՈՎԱԿ, ՆԱՎԱԿ

Ծովի վրա ծիր ու ծիր,Ծավալ ծովակ՝ ալին վտիտ փնջելով,

Ցավը սրտում՝ շմբերի պես ցցվելով,

Շնչում էր երկունքներին զովացած․

Վրան նավակ՝ հովի ժպիտ ջնջելով,

Մուխը տրտում՝ ամպերի պես կցելով,

Փնչում էր մարդիկներին ծովացած։

Ջուրն ու խոցը երևում է՝

Հուրն ու բոցը երերում է՝

Հովի վրա ցիր ու ցիր։

ԾՈՎԱԿ, ՆԱՎԱԿ

Ծովի վրա ծիր ու ծիր,Ծավալ ծովակ՝ ալին վտիտ փնջելով,

Ցավը սրտում՝ շմբերի պես ցցվելով,

Շնչում էր երկունքներին զովացած․

Վրան նավակ՝ հովի ժպիտ ջնջելով,

Մուխը տրտում՝ ամպերի պես կցելով,

Փնչում էր մարդիկներին ծովացած։

Ջուրն ու խոցը երևում է՝

Հուրն ու բոցը երերում է՝

Հովի վրա ցիր ու ցիր։

ԿԱՐՄԻՐ ԲՈՑ

ԿԱՐՄԻՐ ՑԱՅԳՈՎ…

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,

Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.

Ճայթեցավ ու ծառացավ,

Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծ՛ովացավ,

Կարմիր երկրի բոցը հովացավ.

Ծովացավ ու ծավալեց,

Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,

Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝

Ծովանալով ու դողով ծավալելով,

Ծավալելով ու չորս կողմ թավալելով՝

Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ․․․

ԿԱՐՄԻՐ ՑԱՅԳՈՎ ՄԱՆՈՒՇԱԿ

Կարմիր ցայգով՝ մանուշակ երկին նավեցիր․

Կանաչ այգով անուշակ հերկին բավեցիր․

Խաղող ցողըդ շողն էլ վրան՝

Քաղով դողով՝ ձողն էլ վրան։

ԱՍՏՎԱ՜Ծ ԻՄ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

ԿՅԱՆՔ

Շառա՜չ, շառա՜չ․․․

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի․

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելոՒ;

ԿՈՒՅՐԸ

Զարկին Քաջքեր՝Տե՜ր իմ․

Սե՜ր իմ․

Կուրացրի՛ն իմ աչքեր․

Լո՜ւյս տուր․

Հո՜ւյս տուր․

Ասա՛՝ նայե՛՝

Իմ աչերուն խնայե։

ՀԸՐԱԲԱՐՁ ԼԵՌՆԵՐ

Հըրաբարձ լեռներ՝ կոնելով՝

Նարգիզ դալարուն դիզել․

Սողուն կողեր շողելով՝

Ոսկին արծաթ շիթել։

ՀՈՍՈՒՆ-ԽՈՍՈՒՆ

Ճերմակ ծոցիկովՊապիկ ծառն էլ

Ջըրիկ բոցիկով

Խորունկն է խառնել,

Բազուկն է առել

Քարերին դառել

Հոսում է, խոսում,

Ափիկ-ափիկ սըղոցում։

Երկար բարունով

Դալար արունով

Սարին բրելով,

Քարին գրելով․

Դաղձն է ձունել

Փափուկ դափերին,

Մաղձն է բունել

Սըրտիդ ծափերին։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,

Կարմիր երկիրն էր ջեռում.

Հուր ու Հարավ հևուհև

Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,

Սերը սրտում ծովի պես.

Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,

Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.

Սիրտս սրտում գուրգուրեց.

Արև-Լուսին պագերով՝

Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.

Ծամեր բացավ ու փռեց.

Ստինք-ստինք փարելով՝

Հույզս մարավ ու լռեց։

ՀՈՒՆՁ

Ջեռավ ամառն ու ջեռավ,

Բերավ կատարն ու բերավ,

Ցայտեց ցորեն

Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝

Կյանք է եռում՝

Դաշտեն կալեր կիզվելով,

Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով

Ոսկի սայլեր ու որան.

Հերկ ու բաղով

Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝

Ոսկի սայլեր օրորում,

Հերկ ու բաղեր՝

Պղինձ քայլեր շորորում։

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,Երբ երկիրը պատեց

Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,

Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,

Եվ երկիրը պատեց։

Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,

Հողիկը շիջավ ոսկի երկունքով,

Եվ աչուկները փակեց։

Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,

Ջըրիկը պառկեց հողի գրկին,

Եվ ըստինքը սառեց։

Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ

Արևը զարկեց պաղի սրտին,

Եվ աստղուկները շարեց։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ , ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,

Մեկ սրտի տե՛ր ենք.

Նռան ճյուղերով բոցուն,

Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր,

Որ պաղել էր շատ ձմեռ,

Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր,

Սրտիս խաղում ծավալեց։

ՄԱՅՐԻԿԻՍ ՕՐՈՐԸ

Ես ու դու սե՛ր ենք,

Մեկ սրտի տե՛ր ենք.

Նռան ճյուղերով բոցուն,

Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր,

Որ պաղել էր շատ ձմեռ,

Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր,

Սրտիս խաղում ծավալեց։

Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ

Վարդ էր բուրում, ոռոգում.

Եվ իր հոգում այգ-արևով

Գուրգուրում ու նորոգում։

Ծնած օրեն մայր շրթներով

Սեր էր վառում օրորում,

Արև-Լուսին հոգվով-մտքով

Նկարում ու բոլորում։

Հայր զարկերով արի-արի

Խոսում էր իմ երակում,

Մայր կաթերով արյուն-արյուն

Հոսում էր ու կերակրում։

«Ես սիրում եմ՝ Հանուր-Տերը

իմ հոգումը գահավոր.

Քեզ սիրում եմ՝ Նորա Սերը

քո ծովումը ջահավոր.

Արև-արև ու անուշակ

երգ ու տաղով զարթելով,

Օրեր-օրեր փունջ մանուշակ

հյուսելով ու բարդելով,

Օրի՜կ օրին,

Իմ անուշին։

Քեզի՛ տեսնեմ, իմ հատորիկ,

կյանքիս ուղին, սիրազեղ,

Հայտ ու անհայտ դու որոնե,

Քեզի լինին իրազեկ։

Մի՛ թափառե կյանքի պարապ

անապատում դու ի զուր,

Քեզ պահապան սուրբ հավատո,

հուսո, սիրո Լույս ու Հուր։

Օրի՜կ օրին,

Իմ անուշին։

Քեզ դնում եմ խորհրդավոր,

առակավոր հույս-աշխարհ,

Ես գնում եմ, իրար գրկենք՝

վեր, փառավոր լույս-աշխարհ.

Ես գնում եմ ու թողնում եմ

երկիրն ու իր հնություն,

Աջն ու խաչը քեզ ապավեն,

Օրորդ հյուսե բնություն։

Օրի՜կ օրին՝

Իմ անուշին»…

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,

Սիրո հովեր,

Սողոսկեցան ծառե ծառ

Ու սարե սար,

Եվ ամեն մարդ՝

Գտավ մի վարդ

Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,

Ինձ մխիթար գտա քուն,

Որ աչերուս կապեց մեջ

Ու տարածեց վերարկուն։

ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ

Մուգ նոճիներ միգապար՝

Ճամփի վերև սիգապար՝

Դեպի երկինք հրազայր,

Կանաչ հուսով սրածայր,

Ճյուղերն ի վեր կոնավոր՝

Կարծես լինին տոնավոր։

Կուսատերև մայրիներ՝

Հուսաբեղուն այրիներ,

Փշերն աչքին պիշելով՝

Արև օրեր հիշելով,

Քարերի ծոց պատառել

Ամպերի գոգ կատարել։

ՇՈՒՇԱՆ ՍԻՐՏ

Կանքիդ արև-օրերում.Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի

Սուսուն-սերըդ թափառեց արի-արի

Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար

Սիրո գարուն զովանի,

Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար

Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ

Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,

Սիրտըդ սիրտ էր հագեցավ

Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։

ՈՍԿԻ–ՄԵՂԱՑ

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեդաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

ՈւՌԻ ՑՈՂ

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեդաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

Մեր ուռենին ի՞նչ է լալիս առվի ափին։― Մայրի՜կ, մայրի՜կ,

― Հատի՜կ, հատի՜կ,

Իր ճյուղերեն ցող է տալիս կանաչ տափին։

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ

Մի վայր, մի վեր

Հույս ծովերով թևելով՝

Հոգիս մի բեռ

Անմայր, անսեր,

Լույս հովերով հևելով․․․։

ՍԱԼԱՀԱՏԱԿՆ ՈՒ ՈՒՂԻՆ

Սալահատակ-սալահատակ քալեցի,

Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.

Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,

Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:

Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,

Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

ՍԱՐ ՈՒ ՔԱՐ

Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝

Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

ՍԵՐ ՈՒ ՋՈՒՐ

Արևն այտեն

Ծիրան ցայտով,

Լուսիկ-լուսիկ ճրագեց,

Կագավ ոտեն

Վարդի հոտով,

Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն

Սարի հովով,

«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.

Հոգուս խորեն,

Սիրու ձորով,

Զիս կսիրե՞ս, մրմնջեց.

Աչքի տակեն

Սրտիս ակով

Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,

Գոգի մարգեն

Բարակ զարկով

Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն

Սառն աղբուրով

Տորոն-տորոն սեր փնջեց։

Հուր աչերեն

Լուռ պաչերով

Որոն-որոն ներշնչեց։

ՍԵՐ-ՀՈՎԻԿ

Շնչե՛, հովիկ,

Դու թոթովիկ՝

Կյանքի սերը՝

Սրտի բերը՝

Պարուրելով,

Ծարուրելով՝

Ծովի ալքեն,

Ամպի ծալքեն,

Ալ ծաղկունաց

Հրո հալքեն,

Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,

Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝

Լանջիս վրա

Հավետ եռա՛:

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին…

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին,

Բեռըդ խավար հրով խոցոտեցին․

Երկրիդ հողեն խաչըդ բուսավ,

Կյանքիդ կողեն աչըդ հյուսավ։

ՍԻՐԱՀԱՍԿ

Ո՜վ է տեսել ծովի ծավալ

Հովի թավալ.

Կամ՝ արտերում հասկի տալիք

Ոսկի ալիք։

ՎԱՐԴԻԿԻՍ

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,

Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․

Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,

Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,

Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․

Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝

Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի

Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝

Հուսո սարակ շավիղով

Աշխարհ մտա,

Վարդի բույրի գծիկեն՝

Հովի բարակ տավիղով՝

Քեզի գտա։

ՓՇՈՒՐ ՄԸ

Մտի՛ր խորը,

Գտիր՝ նորը.

Վանե՛ հինը,

Բանե՛ մինը:

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու

Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել

Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,

Գլխիդ վերը ամպ է շարել՝

Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝

Մենավորի ոգին ծնել, դեգերել,

Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝

Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝

Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,

Ջրի մոտին, կանաչ խոտին՝

Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել:

ԽԱՉՅԱԼԻՆ

Ծընունդ կուսին,

Խա՛չդ ուսին՝

Հասկեր-հասկեր քաղելով՝

Անաչ սրտերում կալեցիր,

Սընո՜ւնդ բարի,

Քա՛ջըդ արի՝

Ազգեր-ազգեր մաղելով

Կանաչ հրդեհում հալեցիր։

Մարգարտահեռ՝

Ջեր քրտինքներ՝

Սյտեդ երկին՝

Կայլակ-կայլակ հոսելով՝

Մեր մահը լացեց,

Մարեցին.

Ու անվեհեր՝

Սեր-աչիկներ՝

Փայտեն երկիր՝

Փայլակ-փայլակ խոսելով՝

Իր ճահը բացեց,

Վառեցին:

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ճակատդ օծուն՝

Լուսավորչա կանաչ մեռոնով,

Լուսավորչա կանաչ մեռոնով՝

Թող կանանչեն հուռ ճյուղերդ․

Ու ակդ բոցուն՝

Լուսավորչա կարմիր կերոնով․

Լուսավորչա կարմիր կերոնով՝

Թող ճաճանչեն հուր յուղերդ:

ՈւՌԻ ՑՈՂ

նին ի՞նչ է լալիս առվի ափին։― Մայրի՜կ, մայրի՜կ,

― Հատի՜կ, հատի՜կ,

Իր ճյուղերեն ցող է տալիս կանաչ տափին։

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ

Մի վայր, մի վեր

Հույս ծովերով թևելով՝

Հոգիս մի բեռ

Անմայր, անսեր,

Լույս հովերով հևելով․․․։

Սալահատակն ու ուղին

ՍԱՐ ՈՒ ՔԱՐ

Սալահատակ-սալահատակ քալեցի,

Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.

Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,

Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:

Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,

Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Фото0118

Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր)

0-7 տարեկանների համար

Քամին ու մժեղը

Արև անցավ,

Քամին վեր կացավ:

Մժեղը տեսավ,

Որ քամին իրեն պտտեց,

Ինքն էլ մի կերպ

Խոտը բռնեց, խտտեց:

_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:

_ Քամի, էն քեզանից եմ ազատել,

Որ չհանես սարեսար,

Որ չգցես քարեքար.

Բա գյուղացին մեղքը չի՞,

Հնձած խոտը զուր կորչի:

էծ ունեմ

Մի էծ ունեմ Քաղաք տանեմ

Հինգ վեց ուլով, Յոթ լուծ մկով,

Կաթը կկթեմ Հո, հո անեմ

Կուժով, կուլով, Ուղտի պոչով,

Մածուն մերեմ Ճամփեն երթա,

Կճուճներով, Կատվի քուչով:

Եղը հանեմ Թե չհասնի

Լվի տկով, Էդտեղ վնաս,

Բառնամ սելին Քեռի Մինաս,

Մեծ – մեծ ակով Ինձ հյուր կգաս:

Գորտը

Լքուն, փքուն Աչք ածելով՝

Գորտը կռռան, Ասավ._ ո՞ւր է

Ջրհորի մեջ Մեծ է ծովը,

Ջրի վրան, Չորս թիզ չկա

Իր չորս կողմը Իմ թզովը:

Մուկն ու կատուն

Կատուն մկին _Չեմ արժանի

Ասավ. – Անգին, Էդ մեծ պատվին,

Թե էդ ծակից Ճամփեն կարճ,

Էս ծակը գաս, Էդքան խա՞րջ:

Հազար թուման Շատ լավ գիտեմ

Փող կստանաս: Փորիդ ցավը,

Պատասխանեց Պա”պս է տեսել

Մուկը կատվին. Կատվի լավը:

Մաստան

Կըտի-կըտի Մաստանը, Տվեց, տվեց, տուր տվեց

Կտիկը մտավ բոստանը, Ջանը վրեն քրքրեց.

Ոտքով մարգը տրորեց, Քամուն տվեց մազերը,

Գլխով հողը փորփրեց, Տեղից հանեց պոզերը,

Ծուլի-ծուլի վեր ելավ, Հանած պոզերի տեղը

Իր պոչի հետ խաղ արավ: Լցրեց աղ ու տաքդեղը:

Բոստանչին էլ դուրս թռավ Քոլիկ դարձավ Մաստանը

Չար այծիկին ձեռքն առավ. Էլ չէր մտնում բոստանը:

Բկլիկ ձկնիկ

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,

Դրսի որսը թող արա.

Իջի՛ր ջրի հատակը,

Մինչև անցնի վտանգը:

Տե՜ս, փորձանք կա քո գլխին,

Մի լավ մտիկ երեխին.

Որդ է խփել իր կարթին

Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց շեկլիկը,

Ինձ չլսեց բկլիկը,

Հո՛պ, կուլ տվեց նա որդը,

Կարթը մնաց կոկորդը:

Գիշեր

Իջնում է գիշեր

Սարերի ուսին,

Փայլում է վերից

Կաթնագույն լուսին:

Վերից նայում է

Երկինքը ուրախ,

Քնած է գյուղը

Անհոգ ու խաղաղ:

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ չի գալիս:

Գորտերի խաղը

Լուսնյակ գիշեր… լիճը խաղաղ…

Ուռած թշեր գորտերի խաղ,

Գորտի բանակ գորտի նվագ…

Սրախոսում… զրախոսում…

Քեռու մասին երգ են ասում.

_ Քեռին մեռել ա~.

Քեռին մեռել ա~…

Ուռել ա, մեռել ա, լռել ա,

Կը -կը -կա, մը – կը -կա, մեռել ա,

Կանչեք տատը գլխին լա…

_ Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ:

_ Մե – կե – կել օր, մե – կե – կել օր:

Գորտ տատիկը բարկացավ,

Չուստերն հագավ, վեր կացավ

Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ,

Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,

Ոտ ու տոտիկ չռեցին,

Գետը չընկած` լռեցին:

Ճպուռն ու մրջյունը

Թըռի – վըռի մի ճպուռ,

Ողջ ամառը շուռումուռ

Երգեց, ճռռաց, ճռճռաց: ,

Մին էլ ըհը, ձմեռը

Փռեց իրեն թևերը,

Բացեց գորգը սպիտակ,

Դաշտերն առավ ձյունի տակ:

Անցան պայծառ օրերը,

էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը,

Երբ ամեն մի թփի տակ,

Թե սեղան կար, թե օթյակ:

Եկան օրեր ցրտաշունչ,

ճպուռն ընկավ լուռումունջ.

Քաղցած փորին էլ ի±նչ երգ,

Ցուրտը տարավ ոտ ու ձեռք£

Զընգըր – զընգըր դողալով,

Ծանր – ծանր սողալով,

Նա մրջյունին ասում էր.

_ Գլխիդ մատաղ, սանամեր,

Մի ճար արա, շունչ առնեմ,

Ցրտից, սովից չմեռնեմ.

Կերակրի՛ր, տաքացրո՛ւ

Մինչև գարուն ապրեցրո՛ւ:

_ Ի~նչ խաբար է, սանիկս,

Զարմանում եմ, ջանիկս.

Չաշխատեցի՞ր ամառը,

Ասա, ի՞նչ էր պատճառը:

_ Էդպես բանի, սանամեր,

Էլ ժամանակ ո՞վ ուներ.

Էն խոտերում բուրավետ

Երգում էինք մերոնց հետ:

_ Ուրեմն՝դո՞ւ:

_ Այո, ես…

Ողջ ամառը դեն ու դես

Երգում էի մշտապես:

_ Երգո՞ւմ էիր, շատ բարի,

Այժմ էլ բռնի վեր – վերի,

Քամին ծափ տա՝ դու պարի:

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց, մեծացավ.

Պապը տեսավ, զարմացավ:

Պապը քաշեց, քաշքշեց, ,

Շաղգամն հողից չհանեց:

Պապը կանչեց տատիկին.

Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին:

Տատը կանչեց թոռնիկին,

Թոռը՝ տատից, տատը՝ պապից,

Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,

Քաշքշեցին, շաղգամն հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,

Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Շունը կանչեց փիսոյին.

Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,

Թոռը՝ տատից, տատը՝ պապից,

Պապը՝ շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին:

Փիսոն կանչեց մկնիկին.

Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,

Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,

Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից հանեցին:

Մկների ժողովը

Սով էր, սով էր Մկստան, Ա~յ, բերել եմ ես մի զանգ,

Կատվի ձեռքից լկստան, Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց.

Գզիրն ընկավ դռնեդուռ, Կատվի վզից մենք կախ տանք,

Էլ չթողեց տուն – կտուր, Որ ինչքան էլ օրորա,

Ջահել, ահել գեղովի, Որ ինչքան էլ շորորա,

Ջոջերին ջոկ տեղովի Ստից սատկի, տազ անի,

Կանչեց, բերեց ժողովի՝ Գալն իմանանք գազանի:

Թե ինչ անեն, որ կատվեն Է, զանգը ո՞վ կախ անի.

Մի հնարքով ազատվեն: _ Ալո, դու:

Եկան գյուղի ջոջերը, _ Ալո՞ն տանի:

Երկար բարակ պոչերը, _ Բալո, դու:

Մասնակցեցին խորհրդին, _ Բալո՞ն կախե:

Մի մուկ խոսեց իր հերթին. _ Չալո, դու:

_Լսեք, մկներ ցեղակից, _Չալոն կաղ է:

Չունեմ որդի, կողակից, _ Մստո, դու:

Ես մի անտեր ծերուկ եմ, _ Մստոն կարճ է:

Բայց պատվավոր մի մուկ եմ. _ Փոստո, դու:

Պակսեց ուժը իմ ոտի, _ Էդ էլ խի՞ղճ է:

Պետք է մեռնեմ անոթի… _ Համբո, դու:

Սովն է չոքել դռանը, _ Ես տկար եմ:

Ա~խ, մռռանը, մռռանը, _ Չամբո, դու:

Վեր է ընկել մառանը, _ Ասենք տարա,

Ինչքան ասես նազ անի, Բա որ կատուն գա ինձ վրա:

Ստից սատկի, տազ անի, _ Բտոն, Խտոն թող մեկից

Մուկ տեսնելիս վազ անի, Բռնեն կատվի քամակից:

Գլխից բռնի, կախ անի, _ Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Թաթովը տա, խաղ անի, Լավ է դու տար էդ զանգը,

Ուտի, քեֆը չաղ անի, Էլ ի~նչ Բտո, ի~նչ ֆստան, —

Էսպես զուլում ու կրակ, Ճստաց Բտոն ճստճստան:

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: _ Լռի՛ր, հանդուգն, կոտորվեք դուք,

Բայց թե ազնիվ մեր ցեղը Վախկոտներիդ ես թաղեմ,

Կորչելու չէ զուր տեղը, Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-

Ցավն էլ ունի իր դեղը… Գոչեց ջոջը, քաշեց պոչը:

Պոչատ աղվեսը

Փախավ աղվեսը, փախավ թակարդից Գետնի ավել, վազքի խափան,

Բայց պոչի կեսը թողեց նա ներսը£ Մեզ անվայել ավելորդ բան:

Այդպես պոչատ, պոչից անջատ, Այդտեղ մի ծեր վարպետ աղվես

Գնաց ասավ ընկերներին. Ասավ նրան. -Ապրես, ապրես,

_Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին, Ա՛յ ծակամուտ թոռիս թոռը,

Դեն գցեցեք ձեր պոչերը. Էդքան չեն տա խելքի զոռը,

Ինչի՞ են պետք այդ փրչերը: Բա քանի որ տեղն էր պոչդ,

Իրանք զարդ չեն ու զարդարանք, Ինչո՞ւ չարիր դու այդ կոչդ ՚£

Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,

images (1)

Դոնալդ Բիսեթ

Անձրևը

Վտվտիկն ու Խտտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում, ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները խաղում:

— Վտվտի՛կ, – ասաց Խտտիկը,- չիջնե”նք ներքև և բոլորին մի լավ թրջենք:

— Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:

Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:

— Ի °նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:

— Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ տխուր օր:

-Արի գնանք այստեղից,- ասաց Խտտիկը:

Նրանք թռչում-գնում են , և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում է, և շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի անձրև չի գալիս: Խոտերը դեղնում և չորանում են , ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նչրանք հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմանում են.

— Իջնենք, տեսնենք՝ ի”նչ է պատահել:

Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:

— Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը;

— Վերջապես, ա ‘յ լավ օր:

Բոլորը գոհ են` և’ Խտտիկն ու Վտվտիկը , և’ երեխաներն ու մեծերը:

Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:

— Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:

Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

-Ներեցեք, որտե”ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք : Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :

— Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ‘ շնորհակալություն՚:

Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:

— Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,- իձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժերս բոլորովին կորցրել եմ:

Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:

— Օ ¯յ, ների՛ր ինձ:

— Ահա ՛, դու էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:

— Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:

— Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:

Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:

Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

Երկու ալիք

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝ մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:

— Ես ել եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը, պաղպաղակը ուտելուց հետո, հարցրեց.

— Իսկ հիմա ի՞նչ ենք անելու:

_Նայի՛ր այս քառաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե ¯ք, – գոչեց նա:

Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:

— Ի՞նչ է պատահել:

— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ;

— Ո՛չ: Ես քեզ չեմ օգնի, – ասաց Միրանդան: – Դու բոլորին վատություն ես անում:

Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:

Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:

Փոքր ավտոբուսի մասին, որը վախենում էր մթից

Կար- չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա կարմիր էր և ապրում էր հայրիկի ու մայրիկի հետ: Ամեն առավոտ նրանք լվացվում էին, նախաճաշու բենզինով, մեքենայի յուղով, իսկ հետո ուղևորնեի էին տանում գյուղից դեպի ծովափնյա քաղաք: Փոքրիկ ավտոբուսը հաճախ էր ճանապարհը ցերեկով անցնում, բայց գիշերները դեռ առիթ չէր եղել մեկնելու: Նա շատ էր վախենում մթից:Մի անգամ մայրիկը նրան ասաց.

ՙԳիտե±ս վաղուց, շատ վաղուց մութը վախենում էր ավտոբուսներից:

Նրան մայրն ասաց.

— Եթե դու վախենաս դուրս գալ, աշխարհը չի մթնի, և մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, երբ պետք է փայլեն երկնքում:

Մութըը սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա: Իրար ետևից սլանում էին ավտոբուսները: Մութը սիրտ արեց ու մի քիչ էլ իջավ:Նա դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ նրա միջով սլացավ ավտոբուսը: Ի±նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր չնայած մի քիչ խուտուտ էր զգում:

Հետո Մթի միջով սլացավ ևս մի քանի ավտոբուսներ: Իսկ առավոտյան դարձյալ ծագեց արևն ու մթին տուն ուղարկեց: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից՚: Երբ մայրիկ ավտոբուսն ավարտեց իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց.

— Լավ, ես էլ կգնամ: Վարոդը եկավ, շարժիչ միացրեց. մարդիկ էլ եկան ու նստեցին, և փոքրիկ ավտփուսը մոլորվելով մթան մեջ` ուղևորվեց դեպի քաղաք:

OLYMPUS DIGITAL CAMERA

Հովհաննես Թումանայան 0-7 տարեկանների համար

Հովհաննես Թումանյան

0-6 տարեկասնների համար

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախան Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող:

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

Կռունկներ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.

Կռունկները հա՛ թռան.

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան։

Լուսաբացին

(Ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ.

Աքլորը զիլ կանչեց թառին.

— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.

Խոսեց ծեգին երկրորդ բերան.

— Հո-հո՜, հո-հո՜,

Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.

— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,

Նստեց նանը տեղի միջին։

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես,

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես

Պահում եմ ես։

Թե գա մեզ մոտ

Մի հին ծանոթ,

Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։

Բայց թե մի գող,

Չար կամեցող

Ուզի թաքուն

Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես.

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ու տունն այպես

Պահում եմ ես։

Արտուտիկ

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կըծըլվըլան

Կըթիկ- կըլթիկ:

Ծիտիկի օրորը

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.

Փըչի՛, հովիկ, փըչի՛,

Ճոճն օրորվի, տանի բերի

Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.

Փըչի՛, հովիկ, փըչի՛,

Ճոճն օրորվի, տանի բերի.

Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,

Ճոճն էլ զգույշ տանի բերի,

Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։

— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,

Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի

Ցուրտ է գալի։

Ասավ, գնաց։

Սարը կամաց

Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Մարտը

Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,

Մարդու հանգիստ չի տալիս:

Էսօր ուրախ օր կանի ,

Վաղը` անձրև ու քամի.

Առավոտը` պայծառ օդ,

Կեսօրը` մութ ու ամպոտ:

Մե°կ հագնում է սպիտակ,

Մե°կ կանաչին է տալիս,

Մի° օր ցուրտ է, մի օր տաք,

Մե°կ խնդում է, մե°կ լալիս…

Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Առաջին ձյունը

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,

Բակն ու դուռը լի

Ինչքա՜ն սպիտակ

Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ

Չեմ տեսել ես դեռ։

― Չէ՛, իմ անուշիկ,

Թիթեռներ չեն էտ.

Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։

Էտ ձյունն է գալի,

Փաթիլն է ձյունի,

Որ կարծես սպիտակ

Թիթեռնիկ լինի։

Ուլունք

Գարունը եկավ ամպերով

Ամպերը եկան անձրևով

Անձրևը տանեմ արտին տամ,

Արտը ինձ ցորեն տա

Ցորենը տանեմ ջաղացին տամ,

Ջաղացը ինձ ալյուր տա․

Ալյուրը տանեմ տաշտին տամ,

Տաշտը ինձ խմոր տա.

Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.

Հացը տանեմ բոշին տամ,

Բոշեն ինձ ուլունք տա.

Ուլունքը տանեմ նանիս տամ,

Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,

Տանից քշի, դուրս անի։

Մի բաց նամակ ամենքին

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան

Ծածկըվել է մի թիզ ձյունով.

Էլ չի ճարվում ուտելու բան,

Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…

Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,

Աստծու սիրուն, մի կըտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,

Ու փոխարեն ձեր լավության

Ձեր պարտեզը, այգին ու արտ

Կըմաքրենք մենք թըրթուրներից,

Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝

Ծիտիկ Ճնճղուկյան

Աղվեսը

Աղվեսն եկավ բարձըր սարից,

Հարցմունք արավ լիքը թառից.

Մեծ խորոզ է հարկավոր ինձ.

Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,

Պըտուտ կուգա շուրջը գեղին.

Ջուր կըտըրվեց տատիս լեղին.

Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,

Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».

Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,

Երկար ագին ծըռել վըզին,

Աչք է ձըգել մեր խորոզին…

Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.

Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…

Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,

Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.

Փետուրդ արավ ողջ դար ու փոս

Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,

Ոտներըդ կարճ ու խիստ վազան,

Շըներն ամեն քեզ չըհասան,

Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ:

????

Ասիկներ, խաղիկներ, ոտանավորներ

Խխունջ

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Տանդ մենակ

Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Պոզդ ինչո՞ւ

Դուրս չես հանում:

Աղղջիկ…

Աղջի՛կ, աղջի՛կ,

Մթան չղջի՛կ,

Մկան պոչի՛կ

Կատվի տոտի՛կ,

Պըտիկ, մըտի՛կ,

Շան ակընջի՛կ.

Ալյուր մաղեմ,

Խմոր շաղեմ,

Կլոճ թխեմ:

Երկու փիսիկ փափկապոչ

Երկու փիսիկ փափկապոչ

ճամփին տեսան մի բլոճ:

Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն,

ճռճռալով էր քայլում:

Երկու փիսիկ փափկապոչ

Ասին. — Բարև, ա՛յ բլոճ:

Ո՞ւր ես գնում քեզ ու քեզ,

Արի ընկեր դարձիր մեզ :

Բլոճն ասաց՝ չեմ ուզզզու՜մ…

Սրանք էլ թե՝ պիտի գաս:

Բլոճն ասաց՝ չեմ ուզզզո՜ւմ…

Սրանք էլ թե՝պիտի գաս:

Մենք՝ երկուսո՜վ, դու՝մենա՜կ,

Չենթարկվե՞ս, դա էր պակաս…

Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց,

Ձայնը կարծես կնճռոտվեց.

— Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզո՜ւմ…

Ա՛յ, կխայթեմ ես ձեր լեզզզուն…

Փիսիկները սարսափից

Թռան բարձրիկ քարափից,

ճանկռոտեցին դունչ,պոչիկ,

Էլ բլոճին չեկան մոտիկ:

***Խնոցի, հարոցի

Թանը հանի`քամեցի,

Համով չորթան շինեցի,

Եղով ապուր եփեցի,

Պետոն ուզեց` տվեցի:

***Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա – բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

Ճվիկներ

***Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

Թռավ, գնաց առվի եզրիկ,

Կերավ կուտիկ,

Խմեց ջրիկ,

Թռավ մտավ …-ի ծոցիկ:

***Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,

Առվի եզրին նախշուն ճվիկ,

Կուտ կերավ, կուտման կերավ,

Կուտման առավ ու թռավ,

Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

***Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,

Ճվիկ գնաց հեռու քաղաք,

Բուրդ բերեց, բամբակ բերեց,

Թել մանենք, գլխարկ գործենք,

Մեր …-ի գլխին կործենք:

Թը~ռռ ճվիկ:

***_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծո՜ցը…

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

***Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ծի՜վ ու ծի՜վ

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,

Ձագ թռնի հետ ծիծեռնակին,

Ճյուղ բերի հետ աղունակին,

Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,

Կանչե խաղի՛կ,

Առնե ափի՛կ,

Զարկե ծափի՛կ:

***Ատատե, բատատե,

Շամամ շուլ,

Շամշե լակե

Ձի տամբուլ:

Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/

Չալ խնձորիկ, փշատիկ,

Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Դռան տակին տիտիկ անի:

***Էկե դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պլոճակ,

Ճան ճուկ:

Աղունակ

Ղու-ղու-ղու,

Ա – ղու- ղու,

նակ -նակ,

Ա – ղու- նակ,

Թըռռ…

Կաչաղակ

Չա – չա- չա,

Կա -չա-չա,

Ղակ – ղակ,

Կա – չա -ղակ,

Թըռռ…

Բզեզ

Բը~զ, բը~զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ – ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը:

Լուսին

Լուսին, լուսին, լուսին,

Լուսերես,

Ինչքան, ինչքան կլոր ես,

Լույս ես տալիս գիշերով,

Քո վառվռուն թշերով£

Խնոցի

Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի:

Ծիտիկ

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Սագիկ

Ղա~ արիր, տվի,

Ղու~ արիր, տվի

Ա~յ սիրուն սագիկ£

Գետումը լող տուր,

Գետումը սող տուր,

Գոնե իրիկուն

Կրկին արի տուն

Ա~յ կարմիր տոտիկ:

Շարմաղ ու կոկիկ£

Ճուտիկը

Կը~տ, կը~տ կըտկըտան,

Եկավ ճուտս ճըտճըտան,

Հալածվել է ուրուրից,

Բաժանվել է իր մորից,

Ճըտճըտում է ու լալիս,

Կորած մորն է ման գալիս:

Կատու

Կատուն եկավ,

Փիսի¯կ, փիսի¯կ,

Հազար նազով,

Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց

Թաթիկներով, .

Մազը սանդրեց

Թանչիկներով;

— Կատու, կատու,

Է±ր ես տրտում.

Թե՚ մկներն են

Հիմա արթուն:

Կատուն ասեց.

_ Միաո~ւ, միաո~ւ.

Այսինքն թե՝

_ Այո, այո:

Փիսիկ

Փիսիկ, փիսիկ,

Չալ պոչիկ,

Վանա ճուտիկ,

Խուճուճիկ.

Փիսիկ, փիսիկ ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի£

Կտամ ես քեզ կովի կաթ,

Կարմիր գինի, նռան հատ,

Կապեմ վզիդ թաշկինակ,

ՈՒ հագցնեմ տաք մուշտակ,

Փիսիկ, փիսիկ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի£

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախան Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող:

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

Ծիտը և բազեն

Ղազարոս Աղայան

Ծիտը ծառին ծլվլում է.

Ծի’վ, ծի’վ, ծի’վ:

Բազեն գլխին պտտվում է.

Վո~ւյ, վո~ւյ վո~ւյ:

Ծիտը լռեց, ծիտը վախեց.

Վա~յ, վա~յ, վա~յ:

Բազե, թը’ռռ. բազե, թը’ռռ.

Հա’յ, հա’յ հա’յ:

Բազեն թռավ, բազեն փախավ,

Ինչ լավ եղավ,

Հե~յ, հե~յ, հե~յ:

Ծիտիկ –միտիկ, պիծիկ –միծիկ,

Պտպտուրիկ –չալպտուրիկ,

Դու լավ պրծար չար բազեի

Սուր ճանկերից, հա,’ հա’, հա’:

Լուսաբաց

_Ծուղրուղո~ւ,

Աքլորը զիլ կանչեց թառին:

_Ճիկ-ճիկ, Ճիկ-ճիկ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին:

_Ծուղրուղո~ւ,

Կանչեց ծեգին երկրորդ բերան:

_Հո-հո~, հո-հո~,

Նախիրն արդեն հանդը տարան:

_Ծուղրուղո~ւ,

Լույսը բացվեց երրորդ կանչին:

_Վույ, վույ, վույ, վո~ւյ,

Նստեց նանը տեղի միջին:

Մեղու

Պզզան, պզզան,

Բարձր սարեր կթռչես

Պզպզան,

Սուսան սմբուլ կծծես

Պստիկ մեղու տզտըզան,

Ու ոտքերով թավամազ

Դաշտ ու հովիտ կշրջես

Փոշի առած՝ տուն կգաս£

Պզզան մեղու

Պզզա՜ն մեղո՛ւ, պզզա՜ն մեղո՛ւ,

Քո մանտրտիկ թևեր վերու,

Բանձրիկ սարերն ես գնալու,

Սուսան-սմբուլ ես քաղելու,

Շուշան ծաղիկ հոտոտելու,

Քաղցրիկ մեղրիկ ես կրելու,

Տղիս ակռատ ես բերելու:

Հավիկը

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,

Ո՞ւր գնաց հավիկը մեր:

-Գնաց աղբյուրը ջրի:

-Ի՞նչ կար կտցին:

-Չիր ու չամիչ:

-Ո՞ւմ էր տանում:

-Հարս ու փեսին:

-Հարսիկն ո՞ւր է:

-Ոսկե թախտին:

-Ի՞նչ է եփել:

-Համով կորկոտ:

— -Ո՞վ է կերել:

-Սև փիսիկը:

-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,

Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

Ձին ծակեցին, պատը տարան

Ձին ծակեցին, պատը տարան,

Տարան մի զույգ ամպե պարան,

Մի լծկան բադ,

Ածան մկով՝

Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:

Մուկը տարան՝կատուն հագին:

Տարան մի պարկ սարի զեփյուռ,

Կարկուտի չիր,

Օձի փետուր:

Տարան տարվա գոմշաձուն,

Խճաքարի սերմացուն,

Չմոռացան նույնիսկ շանը,

Տարան պոչի սև նշանը…

Նշանն էլ է՞ր պետք գողերին

Գոնե նշանը թողնեին:

Կճուճն ու ճուտը

Ճուտն ընկավ կճուճի մեջ

Դողաց սիրտը ճուտի,

_Կամ կերե լ է կճուճը ինձ,

Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառ.

— Ինձ մի ուտի, կճո՜ւճ:

Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,

Ես դեռ շա՜տ եմ պուճուր…

Քրքջում է կճուճը ծեր,

Խրատելով ճուտին.

-Ա՜խ, դուանգե՜տ, լսվա՞ծ բան է

Կճուճը ճուտ ուտի…

Ալեքսան

Ալեքսան

Ու իր տասնինը փեսան,

Քսան գերանդի,

Քառսուն հեսան.

Նստեն,

Սրեն,

Ուտեն,

Պառկեն,

Քնեն,

Քաղեն,

Փոցխեն,

Կապեն,

Խորմեն,

Բարդեն,

Դիզեն,

Հետին անգամ,

Հաշվին տեսան.

Դեզից պակաս էր քսան:

Վո՜ւյ, Վո՜ւյ

Ծառի ճյուղը ծաղկեց գարնան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ, ծաղկեց գարնան:

Գևոն ճյուղը կոտրեց ամա՜ն:

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, կոտրեց ամա՜ն:

Գևով փախավ, մտավ մառան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ,մտավ մառան:

Պապը բռնեց, ծեծեց, ամա՜ն,

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, ծեծեց ամա՜ն:

*** Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա – բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

***Խնոցի, հարոցի.

Լըփը-լըփը, լըփը-լըփը,

Դե տար, դե բեր, տրնգա.

Թևտու, թև առ,

Զրնգա:

*** Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի

Ճվիկներ

***Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

Թռավ, գնաց առվի եզրիկ,

Կերավ կուտիկ,

Խմեց ջրիկ,

Թռավ մտավ …-ի ծոցիկ:

***Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,

Առվի եզրին նախշուն ճվիկ,

Կուտ կերավ, կուտման կերավ,

Կուտման առավ ու թռավ,

Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

Ծի՜վ ու ծի՜վ

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,

Ձագ թռնի հետ ծիծեռնակին,

Ճյուղ բերի հետ աղունակին,

Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,

Կանչե խաղի՛կ,

Առնե ափի՛կ,

Զարկե ծափի՛կ:

Տիտոխիկ

Տիտոխիկ, տիտմարոխիկ,

Զուռնափչիկ, թուխմանուկիկ,

Եփե գաթա ու կուլուճա,

Եղը վրեն կպճպճա:

Ուտա իդա, խմա իդա,

Վի՞ր (ո՞ւմ) տուն իջնա:

-Նուբարի տո՜ւն…

Էս Նուբար, էս կատու,

Էս մուկիկ, էս լորիկ,

Թռավ, գնաց,

Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:

Գիշեր

Իջնում է գիշեր

Սարերի ուսին,

Փայլում է վերից

Կաթնագույն լուսին£ £

Վերից նայում է

Սարերի ուսին,

Երկինքը ուրախ:

Քնած է գյուղը

Անհոգ ու խաղաղ£

Գորտն ու ագռավը

Մի գորտ ընկած ցամաք առուն

Կռկռում էր, հա° կռկռում£

-Քիչ կռկռա ,այ գորտ քեռի,

Աշուն կգա ,ջուր կբերի,-

Հույս էր տալիս մի սև ագռավ£

-Է¯, ինչ անեմ ,սիրտս պառավ,

Մինչև ցամաք առուն ջուր կգա,

Գորտի աչքն էլ հո° դուրս կգա£

Արտուտիկ

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կըծըլվըլան

Կըթիկ- կըլթիկ:

ԲԶԵԶ

Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ-ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը:

ՄԻ ԷԾ ՈԻՆԵՄ

Մի էծ ունեմ

Հինգ վեց ուլով,

Կաթը կըթեմ

Կուժով, կուլով,

Մածուն մերեմ

Կճուճներով,

Եղը հանեմ

Լվի տկով,

Բառնամ սելին

Մեծ-մեծ ակով,

Քաղաք տանեմ

Յոթ լուծ մկով,

Հո՜, հո՜ անեմ

Ուղտի պոչով,

Ճամփեն երթա

Կատվի քուչով:

Թե չհասնի

Էդտեղ վնաս,

Քեռի Մինաս,

Ինձ հյուր կըգաս:

Երեք փչակ, երեք բու

Երեք փչակ, երեք բույն,

Երեք բնում՝ երեք բու:

Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,

Ամեն բնում՝ բու, բու, բու:

Առաջինում՝ բվաձու,

Երկրորդում էլ՝ բվաձու,

Երրորդի մեջ՝ բվաձու…

Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվեր են,

Ի՜նչ սիրունիկ ձվեր են,

Ձվից կելնեն ու կերգեն

Բվիկները բվերեն…

Այսպիսի երգ

— Հով է, հով է, հով է, հով է,

— Հովը մարմա՞նդ է, թե՞ զով է:

— Զով է, զով է, զով է, զով է

— Զովը կապո՞ւյտ է, թե՞ մով է:

— Մով է, մով է, մով է, մով է,

— Մովը լճա՞կ է, թե՞ ծով է:

— Ծով է, ծով է, ծով է, ծով է,

— Ծովում գոմե՞շ է, թե՞ կով է:

— Գուցե գոմեշ, գուցե կով է,

— Գուցե լճակ, գուցե ծով է,

— Գուցե կապույտ, գուցե մով է,

— Գուցե մարմանդ, գուցե զով է:

— Կով է, կով է, կով է, ծով է,

— Ծով է, ծով է, ծով է, մով է,

— Մով է, մով է, մով է, զով է,

— Կով է, մով է, զով է…

— Գուցե գոմեշ, գուցե կով է,

— Գուցե լճակ գուցե ծով է,

— Գուցե կապույտ, գուցե մով է,

— Գուցե մարմանդ, գուցե զով է,….

OLYMPUS DIGITAL CAMERA

Ծուղրուղու

Բանաստեղծություններ և առակներ

Աղունակ

Ղու-ղու-ղու,

Ա — ղու- ղու,

նակ -նակ,

Ա — ղու- նակ,

Թըռռ…

Կաչաղակ

Չա — չա- չա,

Կա -չա-չա,

Ղակ – ղակ,

Կա — չա -ղակ,

Թըռռ…

Բզեզ

Բը~զ, բը~զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ – ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը£

Լուսին

Լուսին, լուսին,

Լուսերես,

Ինչքան, ինչքան

Կլոր ես

Լույս ես տալիս

Գիշերով,

Քո վառվռուն

Թշերով£

Խնոցի

Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի:

Ծիտիկ

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Սագիկ

Ղա~ արիր, տվի,

Ղու~ արիր, տվի

Ա~յ սիրուն սագիկ£

Գետումը լող տուր,

Գետումը սող տուր,

Գոնե իրիկուն

Կրկին արի տուն

Ա~յ կարմիր տոտիկ£

Շարմաղ ու կոկիկ£

Ճուտիկը

Կը~տ, կը~տ կըտկըտան,

Եկավ ճուտս ճըտճըտան,

Հալածվել է ուրուրից,

Բաժանվել է իր մորից,

Ճըտճըտում է ու լալիս,

Կորած մորն է ման գալիս£

Գիշեր

Իջնում է գիշեր

Սարերի ուսին,

Փայլում է վերից

Կաթնագույն լուսին£ £

Վերից նայում է

Սարերի ուսին, Երկինքը ուրախ,

Քնած է գյուղը

Անհոգ ու խաղաղ£

Կատու

Կատուն եկավ,

Փիսի¯կ, փիսի¯կ,

Հազար նազով,

Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց

Թաթիկներով, .

Մազը սանդրեց

Թանչիկներով£ £

— Կատու, կատու,

Է±ր ես տրտում.

Թե± մկներն են

Հիմա արթուն£

Կատուն ասեց.

_ Միաո~ւ, միաո~ւ.

Այսինքն թեª

_ Այո, այո£

Փիսիկ

Փիսիկ, փիսիկ,

Չալ պոչիկ,

Վանա ճուտիկ,

Խուճուճիկ.

Փիսիկ, փիսիկ ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի£

Կտամ ես քեզ կովի կաթ,

Կարմիր գինի, նռան հատ,

Կապեմ վզիդ թաշկինակ,

ՈՒ հագցնեմ տաք մուշտակ,

Փիսիկ, փիսիկ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի£

Գարուն

Ձմեռն անցավ… Արև ծագեց

Եկավ գարուն… Արևելքից,

Ձյունը հալվեց, Ծիլեր քաշեց

Լցվեց առուն£ Գետնի տակից£

Գորտն ու ագռավը

Մի գորտ ընկած ցամաք առուն

Կռկռում էր, հա° կռկռում£

-Քիչ կռկռա ,այ գորտ քեռի,

Աշուն կգա ,ջուր կբերի,-

Հույս էր տալիս մի սև ագռավ£

-Է¯, ինչ անեմ ,սիրտս պառավ,

Մինչև ցամաք առուն ջուր կգա,

Գորտի աչքն էլ հո° դուրս կգա£

Արտուտիկ

Մշակումը` Հ. Թումանյանի

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կըծըլվըլան

Կըթիկ- կըլթիկ:

Փիսոն

Հ. Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախան Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող:

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

Ծիտը և բազեն

Ղազարոս Աղայան

Ծիտը ծառին ծլվլում է.

Ծի’վ, ծի’վ, ծի’վ:

Բազեն գլխին պտտվում է.

Վո~ւյ, վո~ւյ վո~ւյ:

Ծիտը լռեց, ծիտը վախեց.

Վա~յ, վա~յ, վա~յ:

Բազե, թը’ռռ. բազե, թը’ռռ.

Հա’յ, հա’յ հա’յ:

Բազեն թռավ, բազեն փախավ,

Ինչ լավ եղավ,

Հե~յ, հե~յ, հե~յ:

Ծիտիկ –միտիկ, պիծիկ –միծիկ,

Պտպտուրիկ –չալպտուրիկ,

Դու լավ պրծար չար բազեի

Սուր ճանկերից, հա,’ հա’, հա’:

Անձրև ու ախպեր

Անձրև°, անձրև°, ցա°ծ արի,

Բուսնի ցորեն ու գարի.

Ցորենը տանեմ ջրաղացին տամ, Ջրաղացն ինձ ալյուր տա,

Ալյուրը տանեմ ջրին տամ,

Ջուրը ինձ խմոր տա,

Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ գաթա տա,

Գաթան տանեմ հովվին տամ,

Հովիվը ինձ գառ տա,

Գառը տանեմ Աստծու գոտիկին տամ,

Աստծու գոտիկն ինձ ախպեր տա£

Աստծո°ւ գոտիկ,

Աստծո°ւ գոտիկ,

Տո°ւր ինձ նախշուն ապերիկ£

Ախպե°ր, ախպերի°կ նախշուն,

Գոտկի ծայրը աբրեշում.

Ախպե°ր, ախպե°ր, ջա¯ն ախպեր,

Իմ թև ու թիկունք, ախպեր£

Գարնան առավոտ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին

Զնգզնգալեն անո’ւշ, անո’ւշ,

Լուսը բացվեց մեր աշխարհքին

Ճղճղալեն անո’ւշ, անո’ւշ:

Հովտում առուն խոխոջում է

Գլգլալեն անո’ւշ, անո’ւշ,

Քամին բարակ շնկշնկում է

Զլզլալեն անո’ւշ, անո’ւշ:

Կռունկն եկավ երամ կապած

Կռկռալեն անո’ւշ, անո’ւշ,

Կաքավ քարին տաղ է կարդում,

Կղկղալեն անո’ւշ, անո’ւշ:

Հարսն ու աղջիկ հանդերն ելան

Շորորալեն անո’ւշ, անո’ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական,

Սլսլալեն անո’ւշ, անո’ւշ:

Քամի

Աթաբեկ Խնկոյան

Քամի’, քամի’, դու ահեղ,

Էն երկնքի ամպերը

Հալածում ես ամեն տեղ,

Ալեկոծում ծովերը

Ու տարածում սար ու ձոր

Քո անուշիկ հովերը£

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան

Մթին ամպերից Ջրի կաթիլներն

Եկավ հորդ անձրև, Ալ- գոհար դարձան£

Պարզեց երկինքը, Քամին հանդարտեց.

Ծագեց ջինջ արև: Էլ չկա փոշի.

Կանաչ ու կարմիր Հողը տաքացավ,

Կապեց ծիածան, Ծխեց գոլորշի£

Ճանճը

Աթաբեկ Խնկոյան

Խոնարհ ու հեզ Մին էլ ճամփին

Մի հոգնած եզ Մի ուրիշ ճանճ

Արորն ուսին, Հենց նստածին

ճանճը պոզին Ասաց. — Տո’, մա’նչ,

Մի իրիկուն Էս եզան հետ

Գալիս էր տուն£ Որտեղի±ց էդ£

Քիթը տնկած

Ճանճը ասաց.

— Մենք որտեղի±ց.

Վարում էինք,

Վարատեղից£

Բկլիկ – ձկնիկ

Աթաբեկ Խնկոյան

Ձկնիկ, լո’ղ տուր, լո’ղ արա, Տե~ս, փորձանք կա քո գլխին,

Դրսի որսը թո’ղ արա. Մի լավ մտիկ երեխին.

Իջիր ջրի հատակը, Որդ է խփել իր կարթին,

Մինչև անցնի վտանգը Չմոտենաս էդ որդին£

Ինձ չլսեց շեկլիկը,

Ինձ չլսեց բկլիկը,

Ինձ չլսեց ձկնիկը,

Հոպ, կուլ տվեց նա որդը,

Կարթը մնաց կոկորդը:

Քամին ու մժեղը

Աթաբեկ Խնկոյան

Արև անցավ, _ Մժեղ, խոտն ինչո±ւ ես խտտել£

Քամին վեր կացավ£ _ Քամի, էն քեզանից եմ ազատել,

Մժեղը տեսավ, Որ չհանես սարեսար,

Որ քամին իրեն պտտեց, Որ չգցես քարեքար.

Ինքն էլ մի կերպ Բա գյուղացին մեղքը չի±,

Խոտը բռնեց, խտտեց£ Հնձած խոտը զուր կորչի£

Մարտը

Հովհաննես Թումանյան

Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,

Մարդու հանգիստ չի տալիս:

Էսօր ուրախ օր կանի ,

Վաղը` անձրև ու քամի.

Առավոտը` պայծառ օդ,

Կեսօրը` մութ ու ամպոտ:

Մե°կ հագնում է սպիտակ,

Մե°կ կանաչին է տալիս,

Մի° օր ցուրտ է, մի օր տաք,

Մե°կ խնդում է, մե°կ լալիս…

Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով;

Մի թուխ մանուկ դուրս է վազել,

Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,

Ու դարձել է խոսել էսպես.

_Դու ո±ր սարեն կուգաս, ջրիկ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ;

_Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին;

_Դու ո±ր առուն կերթաս, ջրիկ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ;

_Ես էն առուն կերթամ զվարթ,

Ուր ափերն են շուշան ու վարդ;

_Դու ո±ր այգին կերթաս , ջրիկ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ;

Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր մեջն այգեպան;

Մոծակի մահը

Աթաբեկ Խնկոյան

Ամպից խփեց հուր կայծակ, Նվաղ ձայնով կտակեց.

Կաղնուց ընկավ մի մոծակ£ -Իմ քույրիկներ աննման,

Մոծակն ընկավ կաղնու մոտª Փորեք դուք ինձ գերեզման,

Թև ու թիկունք արյունոտ£ Թաղեք կանաչ պուրակում,

Ճանճերն եկան պզզալով, Որտեղ դուք եք նվագում£

Տզտզալով, բզզալով. Ամեն ամեն իրիկուն,

Եղբոր վրա շատ լացին, Երբ դուք գնաք դեպի տուն,

Աղի արցունք մաղեցին. Իմ հորքուրներ, մորքուրներ,

— Ազիզ ախպեր, քաջ մոծակ, Զբոսասեր քույրիկներ,

Էլ չես թռչի թևարձակ. Անցե¯ք, դարձե¯ք իմ մոտով,

Ախ¯, խավարի մեր լույսը, Ինձ հիշեցե¯ք կարոտով£

Կոտրվել է քո ուսը, Ճանճերը շատ լաց եղան.

Դու տանջվում ես չարաչար, — Մեռավ,- ասին, -քաջ տղան.

Ափսո¯ս, չունենք ոչ մի ճար£ Ոչ թե չնչին մի ձագ էր,

Մոծակն իրեն հավաքեց, Այլ մի կտրիճ մոծակ էր:

էծ ունեմ

Աթաբեկ Խնկոյան

Մի էծ ունեմ Քաղաք տանեմ

Հինգ վեց ուլով, Յոթ լուծ մկով,

Կաթը կկթեմ Հո, հո անեմ

Կուժով, կուլով, Ուղտի պոչով,

Մածուն մերեմ Ճամփեն երթա,

Կճուճներով, Կատվի քուչով£

Եղը հանեմ Թե չհասնի

Լվի տկով, Էդտեղ վնաս,

Բառնամ սելին Քեռի Մինաս,

Մեծ – մեծ ակով Ինձ հյուր կգաս:

Գորտը

Աթաբեկ Խնկոյան

Լքուն, փքուն Աչք ածելովª

Գորտը կռռան, Ասավ._ ո±ւր է

Ջրհորի մեջ Մեծ է ծովը,

Ջրի վրան, Չորս թիզ չկա

Իր չորս կողմը Իմ թզովը:

Մուկն ու կատուն

Աթաբեկ Խնկոյան

Կատուն մկին _Չեմ արժանի

Ասավ, — Անգին, Էդ մեծ պատվին,

Թե էդ ծակից Ճամփեն կարճ,

Էս ծակը գա Էդքան խա՞րջ£

Հազար թուման Շատ լավ գիտեմ

Փող կստանաս£ Փորիդ ցավը,

Պատասխանեց Պա±պս է տեսել

Մուկը կատվին. Կատվի լավը:

Մաստան

Կըտի-կըտի Մաստանը, Տվեց, տվեց, տուր տվեց

Կտիկը մտավ բոստանը, Ջանը վրեն քրքրեց.

Ոտքով մարգը տրորեց, Քամուն տվեց մազերը,

Գլխով հողը փորփրեց, Տեղից հանեց պոզերը,

Ծուլի-ծուլի վեր ելավ, Հանած պոզերի տեղը

Իր պոչի հետ խաղ արավ£ Լցրեց աղ ու տաքդեղը£

Բոստանչին էլ դուրս թռավ Քոլիկ դարձավ Մաստանը

Չար այծիկին ձեռքն առավ. Էլ չէր մտնում բոստանը£

Կաչաղակը

Աթաբեկ Խնկոյան

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում£ Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում£ Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

_Կա, չէ, կա, չկա, չէ£

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.

_Կա, չէ, կա, չկա, չէ£

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում£

Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.

_Չկա, չէ, չէ…

Առավոտը գյուղում

Աթաբեկ Խնկոյան

Արեգակը դուրս է եկել Ձորումն առուն քչքչում է

Պսպղալով. Վշվշալով.

Շողքը երթից ներս է ընկել Ծույլ տղայի քունն է տարել

Շողշողալով. Խռմփալով.

Ծիտը ծառին կչկչում է Տրեխները շունն է տարել

Ծլվլալով. Մռմռալով:

Լուսաբաց

_Ծուղրուղո~ւ,

Աքլորը զիլ կանչեց թառին:

_Ճիկ-ճիկ, Ճիկ-ճիկ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին:

_Ծուղրուղո~ւ,

Կանչեց ծեգին երկրորդ բերան:

_Հո-հո~, հո-հո~,

Նախիրն արդեն հանդը տարան:

_Ծուղրուղո~ւ,

Լույսը բացվեց երրորդ կանչին:

_Վույ, վույ, վույ, վո~ւյ,

Նստեց նանը տեղի միջին:

Գիշեր

Աթաբեկ Խնկոյան

Իջնում է գիշեր Վերից նայում է

Սարերի ուսին, Երկինքը ուրախ,

Փայլում է վերից Քնած է գյուղը

Կաթնագույն լուսին£ Անհոգ ու խաղաղ£

Մեղու

Աթաբեկ Խնկոյան

Պզզան, պզզան, Բարձր սարեր կթռչես

Պզպզան, Սուսան սմբուլ կծծես

Պստիկ մեղու տզտըզան, Ու ոտքերով թավամազ

Դաշտ ու հովիտ կշրջես Փոշի առածª տուն կգաս:

Ձմեռ պապի

Աթաբեկ Խնկոյան

Արի~, արի~, Սարում, ձորում

Ձմեռ պապի, Սուլի~ր, երգի~ր,

Սպիտակ հագի Հեքիաթ ասա

Սպիտակ կապի£ ետաքրքիր£

Դաշտ ու անտառ, Գցիր կամուրջ,

Գետ ու գետակ, Փռիր կարպետ,

Այս ամենը Այ անուրագ,

Առ թևիդ տակ£ Անձեռ վարպետ:

Լորիկ

Աթաբեկ Խնկոյան

Առավոտից փչեց հով, Լորիկ, լորիկ, էս տարի

Արտը ծփաց, դարձավ ծով. Արտս ցանել եմ գարի.

Արտի միջից թռավ լոր, Ուր որ գնաս, շուտ արի,

Թռավ ընկավ սար ու ձոր£ Արտիս միջին ծվարի£

Կլորիկ, գլորիկ, Կլորիկ, գլորիկ,

Այ լորիկ, Այ լորիկ,

Օրոր – մորոր, Օրոր – մորոր,

Շորորիկ£ Շորորիկ:

Աքաղաղն ու կտուրը

Աթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ Ու զարմանքով

Կարմրապեծիկ, Ինչ հարց տվեց.

Իր ոտքերը _ Էս ո±նց է, որ

Երկար ու ձիգ, Ես զոռ տալիս,

Կտրին տալովª Էս կտուրը

Վեր – վեր ձգվեց, Փուլ չի գալիս:

Գորտերի խաղը

Աթաբեկ Խնկոյան

Լուսնյակ գիշեր…

Լիճը խաղաղ…

Ուռած թշեր

Գորտերի խաղ

Գորտի բանակ

Գորտի նվագ…

Սրախոսում…

Զրախոսում…

Քեռու մասին

Երգ են ասում/

_ Քեռին մեռել ա~.

Քեռին մեռել ա~…

Ուռել ա, մեռել ա, լռել ա,

Կը -կը -կա, մը — կը -կա, մեռել ա,

Կանչեք տատը գլխին լա…

_ Ե±րբ, ե±րբ, ե±րբ, ե±րբ,

_ Մե — կե — կել օր, մե — կե — կել օր£

Գորտ տատիկը բարկացավ,

Չուստերն հագավ, վեր կացավ

Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ,

Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,

Ոտ ու տոտիկ չռեցին,

Գետը չընկածª լռեցին:

Ճպուռն ու մրջյունը

Աթաբեկ Խնկոյան

Թըռի – վըռի մի ճպուռ, Մի ճար արա, շունչ առնեմ,

Ողջ ամառը շուռումուռ Ցրտից, սովից չմեռնեմ.

Երգեց, ճռռաց, ճռճռաց£ Կերակրիր, տաքացրու,

Մին էլ ըհը, ձմեռը Մինչև գարուն ապրեցրու£

Փռեց իրեն թևերը, _ Ի~նչ խաբար է, սանիկս,

Բացեց գորգը սպիտակ, Զարմանում եմ, ջանիկս.

Դաշտերն առավ ձյունի տակ£ Չաշխատեցի±ր ամառը,

Անցան պայծառ օրերը, Ասա, ի±նչ էր պատճառը£

էլ ո±րն ասեմ, էլ ո±րը, _ Էդպես բանի, սանամեր,

Երբ ամեն մի թփի տակ, Էլ ժամանակ ո±վ ուներ.

Թե սեղան կար, թե օթյակ£ Էն խոտերում բուրավետ

Եկան օրեր ցրտաշունչ, Երգում էինք մերոնց հետ

ճպուռն ընկավ լուռումունջ. _ Ուրեմնª դո±ւ£

Քաղցած փորին էլ ի±նչ երգ, _ Այո, ես…

Ցուրտը տարավ ոտ ու ձեռք£ Ողջ ամառը դեն ու դես

Զընգըր — զընգըր դողալով, Երգում էի մշտապես£

Ծանր – ծանր սողալով, _ Երգո±ւմ էիր, շատ բարի,

Նա մրջյունին ասում էր. Այժմ էլ բռնի վեր – վերի,

_ Գլխիդ մատաղ, սանամեր, Քամին ծափ տաª դու պարի:

Պապն ու շաղգամը

Աթաբեկ Խնկոյան

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ£

Շաղգամն աճեց, մեծացավ.

Պապը տեսավ, զարմացավ

Պապը քաշեց, քաշքշեց ,

Շաղգամն հողից չհանեց£

Պապը կանչեց տատիկին.

Տատըª պապից, պապըª շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Տատը կանչեց թոռնիկին,

Թոռըª տատից, տատըª պապից,

Պապըª շաղգամից, հա քաշեցին,

Քաշքշեցին, շաղգամն հողից

Չհանեցին£

Թոռը կանչեց շնիկին. ,

Շունըª թոռից, թոռըª տատից,

Տատըª պապից, պապըª շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Շունը կանչեց փիսոյին.

Փիսոնª շնից, շունըª թոռից,

Թոռըª տատից, տատըª պապից,

Պապըª շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Փիսոն կանչեց մկնիկին.

Մուկըª փիսոյից, փիսոնª շնից,

Շունըª թոռից, թոռըª տատից,

Տատըª պապից, պապըª շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից հանեցին:

Նապաստակները

Աթաբեկ Խնկոյան

Նապաստակներն ամբողջ ցեղով

Թողնենք գնանք, լցվենք մի գետ£

Անտառի մեջ արին ժողով£

Շլդիկներըª ոչ այս, ոչ այն,

Եվ ժողովում մի ծեր Շլդիկ

Ելան ընկան մահի ճամփան£

Ասավ. _ Լսեք, մեծ ու պստիկ.

Հենց որ եկան գետին մոտիկ,

Շունը հաչե, քամին փչե,

Էն գորտերը, մեծ ու պստիկ,

Ամպը գոռա, մուկը ճռռա,

Խառնիխուռն ընկան ջուրը£

Մեր էս ցեղը հա~ կդողա£

Իսկույն այդտեղ մի այլ Շլդիկ.

Էսպես ապրել չի կարելի

_Դարձե~ք – կանչեց, — պապիս որդիք,

Էս աշխարհում փորձանքով լի,

Էլ մի կախեք ձեր քթերը,

Չարն ու բարին աշխարհի հետ,

Մեզնից վախկոտ են գորտերը£

Գայլն ու կատուն

Աթաբեկ Խնկոյան

Գայլ անտառից փախավ գետը.

Այ, Դավթի մոտ, կուզե±ս կանչեմ£

_Նեղն եմ, նեղը,- ասավ կատվին,

_Նրանից էլ ես կամաչեմ. հենց ամառը

Ասլան բալա, քո հոր պատվին

Կերա Դավթի փոքրիկ գառը…

Մի ճար արա£ Մի տես հլա,

_Ու±մ ասեմ էլ… հա~, մեր Զաքին£

Որսորդ ու շուն, թազի, թուլա

_Էս գարնանն էլ նրա մաքին…

Միսս են կրծում, ինձ հալածում£

_Ո±վ մնաց էլ. հա~, երեցը£

Այ կտրվի դրանց հոտը,

_Էս աշնանն էլ նրա էծը…

Մի մարդ ցույց տուր պահվեմ մոտը£

_Այ դու ուտես չոռի մեծը£

_Այ ցեղակից, — գոչեց կատուն,

— Քանի±սն եղավ` հի~նգը… վե~ցը…

Գնա մտիր Մարոյենց տուն.

Ա’յ անամոթ, ի±նչ երեսով

Նա չափազանց բարի կին է£

Դու գյուղ մտար, ի±նչ է, ուրիշ

_Ես էլ գիտեմ, որ անգին է,

Տեղ չգտա±ր£ Գյուղն հիմա±ր է,

Բայց որ նրա հորթն եմ կերե~լ…

Որ թշնամուն պատսպարե£

_Բկիդ կանգներ, լավ չես արել£

Ով ինչ բրթե, էն կխրթե:

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, Նուրբ ծալքերով զույգ թևերին£

Մի մեծ ագռավ մի գունդ պանիր Մի դու մտիկ էդպես քթիկ,

Դաշտում գտավ, Էդպես ճտիկ, մախմուր ագին,

Կտուցն առավ, ծառին թռավ£ Խաս ու ղումաշ, ատլասն հագին£

Օ~, ի~նչ պանիր, դեղին ոսկի… Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի

Բայց դեռ չառած համը իսկի, Ձայնն էլ կըլնի հրեշտակի£

Աղվեսն անցավ ծառի մոտով, Երգիր, քուրիկ, մի ամաչիր,

Գերվեց, էրվեց պանրի հոտով£ Իմ ուզածը մի մեծ բան չի£

Վազեց գնաց բերնի ջուրը, Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ

Եվ թուլացան կուռն ու ճուռը£ Երգելում էլ եղար վարպետ,

Էն ժամանակ իրա ձևին, Օ~, կդառնաս, իմ մաքրուհի,

Ծառի տակից, աչքն ագռավին, Թռչունների մայր թագուհի£

Հեզիկ, նազիկ, փափկամազիկ, Ագռավ ազին իրեն տված

Բացեց լեզուն անուշ, մեղուշ, Գովեստներից շշմած, ուռածª

Թափեց, չափեց շաքար ու նուշ. Ագռավային բկովը մին որ չկռռաց,

_Ինչքա~ն լավն ես, ես քո գերին, Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Քո էդ սևիկ վառ աչքերին, Շողոքորթը ըռխեց, գնաց£

Մկների ժողովը

Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան, Ա~յ, բերել եմ ես մի զանգ,

Կատվի ձեռքից լկստան, Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց.

Գզիրն ընկավ դռնեդուռ, Կատվի վզից մենք կախ տանք,

Էլ չթողեց տուն – կտուր, Որ ինչքան էլ օրորա,

Ջահել, ահել գեղովի, Որ ինչքան էլ շորորա,

Ջոջերին ջոկ տեղովի Ստից սատկի, տազ անի,

Կանչեց, բերեց ժողովիª Գալն իմանանք գազանի£

Թե ինչ անեն, որ կատվեն Է, զանգը ո±վ կախ անի.

Մի հնարքով ազատվեն£ _ Ալո դու£

Եկան գյուղի ջոջերը, _ Ալո±ն տանի£

Երկար բարակ պոչերը, _ Բալո դու£

Մասնակցեցին խորհրդին, _ Բալո±ն կախե£

Մի մուկ խոսեց իր հերթին. _ Չալո, դու£

_Լսեք, մկներ ցեղակից, _Չալոն կաղ է£

Չունեմ որդի, կողակից, _ Մստո, դու£

Ես մի անտեր ծերուկ եմ, _ Մստոն կարճ է£

Բայց պատվավոր մի մուկ եմ. _ Փոստո, դու£

Պակսեց ուժը իմ ոտի, _ Էդ էլ խի±ղճ է£

Պետք է մեռնեմ անոթի… _ Համբո, դու£

Սովն է չոքել դռանը, _ Ես տկար եմ£

Ա~խ, մռռանը, մռռանը, _ Չամբո, դու£

Վեր է ընկել մառանը, _ Ասենք տարա,

Ինչքան ասես նազ անի, Բա որ կատուն գա ինձ վրա±£

Ստից սատկի, տազ անի, _ Բտոն, Խտոն թող մեկից

Մուկ տեսնելիս վազ անի, Բռնեն կատվի քամակից£

Գլխից բռնի, կախ անի, _ Ի±նչ է խոսում չոր գանգը,

Թաթովը տա, խաղ անի, Լավ է դու տար էդ զանգը,

Ուտի, քեֆը չաղ անի, Էլ ի~նչ Բտո, ի~նչ ֆստան, —

Էսպես զուլում ու կրակ, Ճստաց Բտոն ճստճստան£

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ£ _ Լռիր, հանդուգն, կոտորվեք դուք,

Բայց թե ազնիվ մեր ցեղը Վախկոտներիդ ես թաղեմ,

Կորչելու չէ զուր տեղը, Ճա±ռ ասեմ, թե± զանգ կախեմ,-

Ցավն էլ ունի իր դեղը… Գոչեց ջոջը, քաշեց պոչը:

Պոչատ աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Փախավ աղվեսը, փախավ թակարդից Գետնի ավել, վազքի խափան,

Բայց պոչի կեսը թողեց նա ներսը£ Մեզ անվայել ավելորդ բան£

Այդպես պոչատ, պոչից անջատ, Այդտեղ մի ծեր վարպետ աղվես

Գնաց ասավ ընկերներին. Ասավ նրան. ՙ Ապրես, ապրես,

_Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին, Այ ծակամուտ թոռիս թոռը,

Դեն գցեցեք ձեր պոչերը. Էդքան չեն տա խելքի զոռը,

Ինչո±ւ են պետք այդ փրչերը£ Բա քանի որ տեղն էր պոչդ,

Իրանք զարդ չեն ու զարդարանք, Ինչո±ւ չարիր դու այդ կոչդ ՚£

Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,

Փիսիկի գանգատը

Փիսիկը նստել

Մի մութ անկյունում

Ունքերը կիտել

Ու լաց է լինում:

Մոտիկ է գալիս

Մի ուրիշ կատու.

-Ինչո±ւ ես լալիս,

Ա°յ փիսո ջան, դու…

-Հապա ի±նչ անեմ,

Որ լաց չլինեմ.

Գանգատ է անում

Փիսոն տխրադեմ:

Էն Համոն թաքուն

Մածունը կերավ,

Գնաց տատի մոտ

Ինձ վրա դրավ:

Հիմա տատիկի

Ետևից ընկած

Ինձ են ման գալիս

Մի-մի փետ առած

Էն քոթոթ Սուրենն,

Անոն ու Մոսոն:

_Ո±ւր է, _ասում են,_

Ո±ւր է գող Փիսոն,

Ա¯խ , թե մի գտա¯նք,

Մածուն ցույց կտանք…

Էսպես բան սարքեց

Էն Համոն իմ դեմ.

Ի±նչ անեմ հապա,

Որ լաց չլինեմ…

Ու փիսոն նստել

Մի մութ անկյունում ,

Ունքերը կիտել

Ու լաց է լինում

:

Օրհնանքներ

_Յոթ որդով սեղան նստեք:

_Ծլեք, ծաղկեք, զորանաք:

_ Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

_Դռներս միշտ բաց լինի, տաշտներս միշտ հաց լինի:

_ Աստված մեկը հազար անի:

_ Ծլենք, ծաղկենք, զորանանք,

Հորով- մորով մեծանանք:

_Մեկ ցանես, հազար հնձես:

Հանելուկներ

Մի բան կա, բան չի նմանի,

Ձու կածի, հավ չի նմանի,

Չորս ոտք ունի, կով չի նմանի,

Շատ կաշխատի, մարդ չի նմանի: / մրջյուն/

Ման եմ գալիս, հավ չեմ,

Լույս եմ տալիս, ճրագ չեմ: / լուսատիտիկ/

Թռչի` ոտքերը կախ են,

Իջնի` ծնկները շալակն են: / մորեխ/

Մի գոմ կա` մի խուրձ խոտ մեջը չի մտնի,

Բայց հազարավոր զորք կա մեջը: / մրջնանոց/

Կատուն կանգնել է դեզին,

Պոչն օլորել է վզին: /աղվես/

Ինքը հողից, կյանքն արևից,

Մահը ջրից: /աղ/

Մի աման ներկ

Աշխարհ կներկի: /արև/

Եկավ օրով, գնաց տարով: /Նոր տարի/

Մինչև իրիկուն կպտտի, բան չկա,

Իրիկունը տուն հասնի թե չէ,

Բերանը բաց կմնա: /կոշիկ/

Ուր գնամ, հետս է: / ստվերը/

Աչքեր ունի, ոտքեր չունի,

Մարդ կսպանի, ձեռքեր չունի,

Հավկիթ ունի, փետուր չունի,

Շորեր ունի, որ կար չունի: /օձ/

Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզ,

Մեկ էլ տեսար` կտուրով դուրս: /արևի շողը/

Քույր ու եղբայր են, մեկն առավոտն է ծնվում, երեկոյան մեռնում,

Մյուսը երեկոյան ծնվում, առավոտը մեռնում: / առև, լուսին/

Գլխին տուր,

Մեջը կուլ տուր: / ընկույզ/

Ի±նչ պարան է,

Ինքն է վրադ փաթաթվում: / օձ/

Պոզեր ունի, այծ չէ,

Թևեր ունի, թռչուն չէ: /բզեզ/

Մի խուրձ խոտ չի մտնում,

Բայց հազար կենդանի շունչ է ապրում: / մրջնանոց/

Կլորիկ է, քար չէ,

Ձու է ածում, հավ չէ: /կրիա/

Թռչում է, թռչուն չէ,

Փոքրիկ է, մրջյուն չէ: / մեղու/

Մեկ հոր,

Երեսուներկու զինվոր: / բերան, ատամներ/

Մի ծառ կա, վրան հինգ ճյուղ,

Ամեն չյուղին` մի տերև: /ձեռք, մատներ, եղունգներ/

Չորս կողմը փուշ,

Մեջտեղը նուշ: / թարթիչներ, աչք/

Սև է սաթի նման,

Սպիտակ է կաթի նման,

Կարմիր է վարդի նման,

Ման կգա մարդի նման: /աքաղաղ/

Չորս ախպեր մի գդակի տակ,

Ոնց որ թե էլի չգտաք: /սեղան/

Շարժվում է ոտք չունի,

Մտրակ է, ոտք չունի: /օձ/

Մի թագավոր ակ,

Քառասուն կին ունի,

Կարմիր թագիկ ունի,

Դեղին ոտիկ ունի: /աքաղաղ/

Չորս ոտքը հողին,

Երկուսը կողին: /ձի և ձիավոր/

Գընդըլ, մընդըլ տատիկը,

Հանեց վրայի շապիկը,

Փախավ մտավ բաղնիքը: /կարտոֆիլ/

Չի լալիս մորթվողը,

Լալիս է մորթողը: /սոխ/

Ուլուլիկ, պուլուլիկ,

Ոչ դուռ ունի, ոչ կտուր: /ձու/

Մի պուտուկի մեջ

Երկու տեսակ ջուր: /ձու/

Արի,’ ասում եմ, չի գալիս,

Մի’ արի, ասում եմ, գալիս է: /շրթունք/

Շնչավորից անշունչ ելավ,

Անշունչից` շնչավոր: /հավ, ձու/

Ման է գալիս կամաց-կամաց,

Մի շալակ փուշ վրան առած: /ոզնի/

Փոքրիկ գազան,

Արագ վազան,

Քուրքը դեղին,

Շատ է սիրում հավի ցեղին: /աղվես/

Մի պապիկ կա

Հազար թոռ է շալալկել: / խաղող/

Նայում ես` կանաչ է,

Կտրում ես` կարմիր է,

Մեջը լիքը սև զինվոր է: /ձմերուկ/

Ափը կանաչ,

Ջուրը կարմիր,

Ձկները սև: /ձմերուկ/

Չորս կողմը փակ,

Մեջը հազար ձագ: / ձմերուկ/

Մի փոքրիկ պապիկ,

Հագին հազար շապիկ: /կաղամբ/

Գլխիդ վերև,

Հազար տերև: /ծառ/

Ձմռանը տաքացնում է,

Գարնանը ուրախացնում,

Ամռանը հովացնում է,

Աշնանը կշտացնում: /ծառ/

Մանրիկ-մանրիկ եկեղեցի,

Դանակով զարկի, դուռը բացի,

Մեջը սիրով համբուրեցի: /նուռ/

Ուլուլիկ-պուլուլիկ,

Մեջը լիքը շողուն ուլինք: /նուռ/

Սև արաբը գյուղը մտավ,

Գյուղը վախից քուն մտավ: /գիշեր/

Սև սատանեն բեղն ոլորեց,

Հազար-հազար մարդ գլորեց: /գիշեր/

Թռչում է, թռչուն չէ,

Թրջում է, ջուր չէ: /ամպ/

Մի երկար սփռոց ունեմ,

Ինչքան ուզես հավաքել, չես կարող: /ամպ/

Մի հովիվ կա,

Ոչխարներին գիշերն է արածեցնում: /լուսին, աստղեր/

Ոտք չունի, ման է գալիս,

Բերան չունի, կուլ է տալիս: /մառախուղ/

Պստիկ, պստիկ մանչեր

Արտի վրա տռճիկ տվեցին: /կարկուտ/

Գորգ ունեմ,

Թափ տալ չի լինի,

Ոսկի ունեմ,

Հաշվել չի լինի: /երկինք, աստղեր/

Այ լարի, լարի,

Երկու կաքավ գնում են գալիս:, /արև, լուսին/

Մեկը փչում է պաղած-պաղած,

Մեկի աչքերը կրակ վառած: /արև, լուսին/

Կարմիր բաղարջ

Հազարի առաջ: /արև/

Ինչ թուր է`

Գլխիդ ընկնի, չի կտրի: / արևի ճառագայթ/

Պտուհանից ընկավ ներս,

Թե որ կարաս, կբռնես: / արևի ճառագայթ/

Մեծ տուն, հազար ճրագ, ոչ տուն ունի, ոչ գերան: /երկինք, աստղեր/

Ինձ նայես, աչքերդ կծակեմ: /արև/

Մի խնձոր,

Կեսը սպիտակ, կեսը սև: /օր/

Երեսուն օր ապրում է ու մեռնում,

Մյուս օրը նորից ծնվում: /լուսին/

Ցերեկը քուն են մտնում,

Գիշերը զարթնում: /աստղեր/

Շուտասելուկներ

Ծտի ճուտը ծլվլում է,

Ծլվլում է ճիտը ծուռ:

Ուլը մի բուռ ուռ ոլորեց,

Ուռ առ ոլոր, ուռ առ ոլոր:

Գնամ գամ,

Մեր հին սև սան տակը պաչեմ:

Ես սեխ ուտեմ, դու ցեխ,

Դու ցեխ ուտես, ես` սեխ:

Մեր դռան տասը մանր տանձի ծառը ձեր դուռը:

Ձեր դռան տասը ծանր տանձի ծառը մեր դուռը:

Մի ջուխտ չարուխ դրի ջուր,

Թրջավ, թող թրջի,

Չթրջավ, թող չթրջի:

Ձուկ եմ, ձուկ եմ, ջրի մուկ եմ,

Մուկ եմ, մուկ եմ, ջրի ձուկ եմ:

Չոր ցցին սառ տանձաջուր,

Չալ ծտին չար ծտաճուտ:

Ձուկը մուկը մեկ տապակ,

Մուկը ձուկը մեկ տապակ,

Ձուկը ուտեմ, մուկը գցեմ,

Մուկը գցեմ, ձուկը ուտեմ:

Քեռի, էն անուշ ալրեն էլի առ,

Էն անուշ ալրեն էլի առ, քեռի:

Փոկակապ Ակոփ պապի,

Ինձ համար մի փոկ կապի,

Ես քեզ ասեմ փոկակապ Ակոփ պապի:

Ուլն ընկավ ուռի ծառը,

Ուլը պոչով ուռ ոլորեց:

Ուռի պես ոլորած ուռով

Ուլը ձեռով դուռ ոլորեց:

Տանձ գլորեմ, տանձ ուտեմ,

Բողկ գլորեմ, տանձ ուտեմ:

ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

Ամառվա օրը տարի է կերակրում:

Առատ տարի, բերքը` բարի:

Հա’ց, հա’ց, դուռդ բաց

Ով ինչ ցանի, այն կհնձի:

Ով աշխատի, նա կուտի:

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո±վ աղա:

Որտեղ հաց, էնտեղ կաց:

Ժլատ մարդու հացը չի ուտվի:

Հացը երեսից էլ պիտի ուտվի

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Զատիկը թըռի, մեր կովը ծնի:

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Ուլիկը

Հովհաննես Թումանյան

1

Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ:

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու: Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս: Տուն է գալիս, դուռը զարկում է ու մկկում, կանչում.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց ներս գամ ես,

Անուշ-անուշ կաթ տամ քեզ:

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ:

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ:

2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց ներս գամ ես,

Անուշ-անուշ կաթ տամ քեզ:

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում. ՙԷդ ո±վ ես դու, չեմ ճանաչում: Իմ մայրը էդպես չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քո ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե°մ անի… Գնա°… Չե’մ ուզում քեզ…՚:

Ու գայլը հեռանում է, գնում:

3

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց ներս գամ ես,

Անուշ-անուշ կաթ տամ քեզ:

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ:

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

— Գիտե±ս, մայրի°կ, ինչ եղավ: Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ:

Ասում էր` դուռը բաց արա: Էնպես հաստ ձայն ուներ: Էնպես վախեցա, էնպես վախեցա… Դուռը բաց չարի, ասի` չեմ ուզում, գնա °…

— Պա’, պա’, պա’, պա’, Սևո’ւկ ջան, ի ¯նչ լավ է եղել, որ բաց չես արել,- ասավ վախեցած մայրը:- Էդ գայլն է եղել. եկել է, որ քեզ ուտի: Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես. ասա` գնա °, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով:

Ծիտը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի ծիտ: Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում: Ծիտը գնում է, ետ գալի, թե` փուշը ետ տուր ինձ: Պառավն ասում է.

— Փուշը թոնիրն եմ գցել:

Ծիտը կանգնում է, թե`

— Իմ փուշը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշը առնում է թռչում: Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչու± ես անհաց ուտում: Ա °յ, լոշը ա °ռ, կաթնի մեջ բրդի °, կե °ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր: Հովիվն ասում է.

— Կերա:

— Չէ °,- ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է, թռչում: Գնում է տեսնում է` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն: Ասում է.

— Ի±նչ եք մոլորել: Ա °յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք… Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք: Ասում են.

— Մորթել ենք, կերել, ո±րտեղից տանք:

Սա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:

Ու հարսին առնում է թռչում: Գնում է, գնում. գնում է, տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է: Ասում է .

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի ° քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ: Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր: Աշուղն ասում է.

— Հարսը գնաց իրենց տուն:

Սա թե` չէ °, իմ հարսը տուր , թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ: Աշուղը սազը տալիս է իրեն: Սազն առնում է, ուսին գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել.

Ծընգլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնիկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա,

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը,

Ծի ¯վ, ծի ¯վ:

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա ¯ց, հեքիաթն էլ վերջացա ¯վ:

ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Հովհաննես Թումանյան

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր:

— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, թե սարի ետևը ի±նչ կա,- հարցրեց վերևում պառկած շանը:

— Ես էլ չգիտեմ,- պատասխանեց քուչին:

— Հապա մինչև ե±րբ պիտի այսպես մնանք, արի գնանք տեսնենք աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան: Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին: Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո~ւ:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

— Վա’հ, սա որտեղի±ց դուրս եկավ, այ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսն ու վազեց:

— Բարի լույս, սանահեր աքլոր: Ի±նչ ես շինում էս կողմերը:

— Գնում ենք աշխարհ տեսնելու,- խոսեց աղվեսը: Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկեր եմ ման գալի: Ինչ լավ էր` պատահեցինք: Դե, ցած արի, որ չուշանանք:

— Ես համաձայն եմ,- ասավ աքլորը,- տես թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք:

— Որտե±ղ է ընկերդ:

— Էն թփի տակին:

ՙՍրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը՚,- մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո’ւկ, փախավ, ոնց փախավ:

— Կա~ց, աղվե’ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

Անհաղթ աքլորը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում ` մի աքլոր է լինում:

Էս աքլորը քուջուջ անելիս ոսկի է գտնում:

Կտուրն է բարձրանում, ձեն է տալիս.

— Ծուղրուղո~ւ, փող եմ գտել…

Թագավորը լսում է, իր նազիր- վեզիրներին հրամայում է` գնան խլեն բերեն:

Նազիր- վեզիրը գնում են ` խլում, բերում:

Աքլորը կանչում է.

— Ծուղրուղո~ւ, թագավորն ինձանով ապրեց…

Թագավորը ոսկին ետ է տալիս իր նազիր- վեզիրին, ասում է .

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…

Նազիր- վեզիրը ոսկին տանում են, ետ տալիս աքլորին:

Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

— Ծուղրուղո~ւ, թագավորն ինձանից վախեց…

Թագավորը բարկանում է, իր նազիր- վեզիրին հրամայում է.

— Գնացեք, — ասում է ,- բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից:

Նազիր- վեզիրը գնում են, աքլորին բռնում, որ տանեն: Տանելիս կանչում է.

— Ծուղրուղո~ւ, թագավորն ինձ հյուր է կանչել…

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալիս.

— Ծուղրուղո~ւ, թագավորն ինձ տաք- տաք, բաղնիք է ղրկել…

Եփում են, բերում, թագավորի առաջն են դնում, կանչում է

— Թագավորի հետ սեղան եմ նստել, ծուղրուղո~ւ…

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալիս : Կոկորդով գնալիս կանչում է.

— Նեղ- նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո~ւ…

Թագավորը որ տեսնում է `կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր- վեզիրին հրամայում է թուրները հանած, պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի` զարկեն:

Նազիր վեզիրը թրերը հանած` պատրաստ կանգնում են `մինը էս կողմը, մյուսը` էն: Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալիս.

— Լույս աշխարհքում էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո~ւ…

— Զարկեցե’ք,- հրամայում է թագավորը: Նազիր- վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում: Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

— Ծուղրուղո~ւ…

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում:

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Պառավն ասում է.

— Դե գնա իմ կաթը բեր:

Աղվեսը գնում է կովի մոտ:

— Կովիկ, կովիկ, կա °թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Կովն ասում է .

— Դե գնա ինձ համար խոտ բեր:

Աղվեսը գնում է արտի մոտ:

— Արտիկ, արտիկ, խո °տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Արտն ասում է.

— Դե գնա ինձ համար ջուր բեր:

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

— Աղբյուր, աղբյուր, ջու °ր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Աղբյուրն ասում է .

— Դե գնա կուժ բեր:

Աղվեսը գնում է աղջկա մոտ:

— Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Աղջիկն ասում է.

— Դե գնա ուլունք բեր ինձ համար:

Աղվեսը գնում է չարչու մոտ

— Չարչի, չարչի, ուլու °նք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Չարչին ասում է .

— Դե գնա ինձ համար ձու բեր:

Աղվեսը գնում է հավի մոտ:

— Հավիկ, հավիկ, ձու- ձու տուր, ձու- ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Հավն ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր:

Աղվեսը գնում է կալվորի մոտ:

— Կալվոր, կալվոր, կու °տ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան , աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին , աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթն է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

Երկինքը փուլ է գալիս

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:

— Վա ¯յ, Հավիկ- Մարիկ,- կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:

— Այ Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:

— Օ ¯, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

— Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:

Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:

— Վա ¯յ, Բադիկ- Տատիկ,- կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:

— Ա’յ Հավիկ- Մարիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Ճստիկ- ճուտիկն է ասում:

— Այ Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Օ ¯, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

— Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ- Խաթունը:

Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:

— Վա ¯յ, Հնդու- Թնդու,- կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:

— Ա’յ Սագիկ- Խաթուն, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Հնդու- Թնդուն:

— Բադիկ- Տատիկն է ասում:

— Ա’յ Բադիկ- Տատիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Հավիկ- Մարիկն է ասում:

— Ա’յ Հավիկ- Մարիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Ճստիկ- Ճուտիկն է ասում:

— Ա’յ Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Օ~, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

— Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու- Թնդուն:

Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:

— Աղա- Աղվես, Աղա- Աղվես,- կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:

— Ա’յ Հնդու- Թնդոեու, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:

— Սագիկ- Խաթունն է ասում:

— Ա’յ Սագիկ- Խաթուն, էդ որտեղի±ց իմացար:

— Բադիկ –Տատիկն է ասում:

— Ա’յ Բադիկ- Տատիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Ճստիկ- Ճուտիկն է ասում:

— Ա’յ Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:

— Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:

— Էդ ի±նչ եք ասում,- ասում է Աղա- Աղվեսը, — եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:

Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա — Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:

Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

Երեք արջերի հեքիաթը

Հովհաննես Թումանյան

Մի աղջիկ է լինում: Մի անգամ էս աղջիկը անտառ է գնում: Անտառում մոլորվում է, ճամփա չի գտնում, գալիս է դեմ առնում մի տնակի: Դուռը բաց է լինում: Նայում է , տեսնում տանը ոչ ոք չկա: Ներս է մտնում: Դու մի ասա` էս տնակում երեք արջ են ապրում` հայրը, մայրը և իրենց քոթոթը: Էդ ժամանակ գնացած են լինում անտառ` ման գալու: Տնակը ունենում է երկու սենյակ` մինը սեղանատուն, մյուսը` ննջարան: Էս աղջիկը սեղանատուն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրված երեք աման ապուր: Առաջինը` հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը` մոր ամանը, միջակ, երրորդը` քոթոթի ամանը, փոքրիկ: Ամեն մի ամանի մոտ էլ մի գդալ է լինում` մեծ, միջակ ու փոքր:

Աղջիկը վերցնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում: Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալիս: Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից: Տեսնում է` փոքր ամանի ապուրը համով է : Ուզում է նստել , տեսնում է երեք աթոռ` մեկը մեծ, մյուսը` միջակ, երրորդը` փոքր: Բարձրանում է մեծ աթոռին ` ընկնում է: Նստում է միջակ աթոռին` անհարմար է: Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում: Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում փոքր գդալով ուտել: Ուտում է կշտանում ու սկսում աթոռով օրորվել: Աթոռը կոտրվում է , աղջիկը վեր է ընկնում:

Վեր է կենում, աթոռը բարձրացնում ու մտնում մյուս սենյակը:

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում` մեկը` մեծ, մյուսը` միջակ, երրորդը` փոքր:

Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է` շատ է լայն: Միջակի վրա է պառկում ` տեսնում է` շատ է բարձր: Փոքրի վրա է պառկում, տեսնում է ` հենց իրենն է որ կա, ու քնում է:

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն: Հայրը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո±վ է կերել իմ ամանից:

Մայրը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո±վ է կերել իմ ապուրը:

Հայրը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո±վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել:

Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո±վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել:

Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու գռմռում.

* Էս ո±վ է նստել իմ աթոռին ու կոտրել:

Մտնում են մյուս սենյակը:

Հայրը նայում է իր մահճակալին ու գոռում.

— Էս ո±վ է պառկել իմ անկողնում ու տրորել:

Մայրը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո±վ է պառկել իմ անկողնու վրա ու տրորել:

Քոթոթն է նայում իր անկողնուն ու գռմռում.

— Էս ո±վ է պառկել իմ անկողնուն:

Հանկարծ աղջկան նկատում է ու էնպես ճղղում, կարծես մորթում էին իրեն:

— Էս ո±վ է … Գտել եմ … հրես բռնեցեք…վա~յ…վա~յ…բռնեցեք:

Եվ ուզում է աղջկան կծել: Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում` պառկած է իրենց տանը, իր ննջարանում: Ու էս բոլորը երազ է:

Կարմրիկը

Հովհաննես Թումանյան

Լինում է չի լինում, մի փոքրիկ սիրուն աղջիկ է լինում: Ով մի անգամ տեսնում է , սիրում է էս աղջկան, բայց ամենից շատ իր տատն է սիրում. Էլ չի իմանում` ինչ անի, որ թոռան սիրտը շահած պահի: Մի անգամ էլ կարմիր գլխարկ է նվիրում: Էս կարմիր գլխարկն էնքան է սազ գալիս էս աղջկան, որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնի, բացի կարմիրից: Կարմիր շորերն էլ հագցնում են , ոտից մինչև գլուխ կարմրում է , դրա համար էլ անունը դնում են Կարմրիկ:

Մի անգամ մերը Կարմրիկին ասում է.

— Առ էս գաթեն ու էս գինին, տար տուր տատին. հիվանդացել է, թուլացել է , թող ուտի, խմի, մի քիչ ուժի գա: Դե, քանի օրը շոգ չի, գնա, միայն կարգին, կամաց գնա, ճամփից էլ չծռվես, թե չէ վեր կընկնես, շիշը կջարդես, էլ տատի համար բան չի մնալ: Տատի մոտ էլ որ մտնես, չմոռանաս` տատին բարևես: Էնտեղ էլ հանգիստ կաց, դես ու դեն չվազվզես:

— Հա, մայրի’կ, ինչպես ասում ես, էնպես կանեմ,- խոսք է տալիս Կարմրիկն ու գնում:

Տատը ապրելիս է լինում գյուղից մի կես ժամ հեռու, անտառի մեջ: Կարմրիկը հենց անտառն է մտնում թե չէ` դեմը դուրս է գալիս մի գել: Բայց Կարմրիկը չի իմանում, թե գելն ի~նչ սարսափելի գազան է, ու իսկի չի էլ վախենում:

— Բարո’վ, Կարմրի’կ, — ասում է գելը:

— Բարո’վ, գել- ախպեր:

— Էսպես վաղ- վաղ ու±ր ես գնում, Կարմրի’կ:

— Գնում եմ տատիս մոտ:

— Էդ ին±չ ես տանում գոգնոցումդ:

— Գաթա ու գինի եմ տանում: Մենք երեկ գաթա թխեցինք, տատիկս հիվանդացել, թուլացել է , տանում եմ, որ գաթան ուտի, գինին էլ խմի, ուժի գա:

— Քո տատը որտե±ղ է ապրում:

— Անտառում, մի քառորդ ժամի ճամփա էլ կա մինչև էնտեղ: Էնտեղ երեք կաղնի ծառ կա, էն ծառերի տակին է նրա տունը , այ, էն, որ չորս կողմն էլ տկողնի ցանկապատ ունի. հիմի կարելի է` հիշես:

Կարմրիկն էսպես խոսում է, իսկ գելն իրեն- իրեն միտք է անում.

— Էս փոքրիկ, քնքուշ աղջիկը ինչ անուշ պատառ է … սա ավելի համով կլինի, քան թե պառավը: Ապա, քեզ տեսնեմ, մեր տղա, բանդ էնպես խելքով բռնի, որ ջուխտն էլ ճանկդ գցես:

Մի քիչ Կարմրիկի հետ գնում է ու ասում.

— Մի դեսը մտիկ արա, է~ , Կարմրի’կ, տես ի~նչ հիանալի ծաղիկներ են փռված մեր չորս կողմը: Մի չես կանգնում ու չես հիանում սրանցով: Մի լսիր, տես թռչուններն ի~նչ ուրախ երգում են: Հենց ուղիղ քշած , սուսուփուս գնում ես, կարծես թե ուսումնարան ես գնում: Մի տես , ինչ ուրախություն է անտառում…

Էստեղ գլուխը վեր է քաշում Կարմրիկը, չորս կողմն է աչք ածում, տեսնում է` ծառերի տերևների արանքից էստեղ- էնտեղ ներս են թափանցում ու խաղում են արևի շողքերը, իսկ կանաչ խոտի մեջ ցրիվ բարձրանում են գույնզգույն անհամար ծաղիկները: Մտքումն ասում է.

— Տատի համար, որ մի փունջ ծաղիկ էլ տանեմ, հո շատ կուրախանա: Դեռ ժամանակ էլ կա, կհասնեմ…

Ասում է, ճամփից դուրս է գալիս, անտառն ընկնում ու սկսում ծաղիկ քաղել: Մինը պոկում է, տեսնում է` նրա կողքին ավելի գեղեցիկն է ծաղկում, հիմի էլ էն կողմն է վազում. Էսպիսով էլ ավելի ու ավելի հեռու, անտառի խորքն է մտնում:

Իսկ էս ժամանակ գելը կարճ ճամփով տատի տունն է հասնում ու դուռը ծեծում:

— Էդ ո±վ է:

— Կարմրիկն եմ, քեզ համար գաթա ու գինի եմ բերել, դուռը բաց արա:

— Դռան փակիչին հուպ տուր, կբացվի, — ներսից ձեն է տալիս տատը:- Ես թույլ եմ, չեմ կարող վեր կենալ:

Գելը դռան փակին հուպ է տալիս, դուռը ետ է բացվում: Լուռ հարձակվում է անկողնու վրա ու պառավին ողջ-ողջ կուլ տալիս: Հետո նրա շորերը հագնում է, նրա գլխակապիչը կապում, անկողնում պառկում ու վերմակը քաշում վրեն:

Իսկ Կարմրիկը էնտեղ մի ծաղկից մյուս ծաղիկն է վազում ու երբ որ էնքան շատ ծաղիկ է քաղում, որ տեսնում է` էլ չի կարող տանի, նոր տատը միտն է ընկնում. Դարձյալ ընկնում է ճամփեն, վազում դեպի տատի տունը:

Որ հասնում է տատի տունը` զարմանում է , թե դուռն ինչո±ւ է կրնկի վրա բաց: Ներս է մտնում, սիրտը մի վախ է ընկնում: Ասում է ` ՙՏեր Աստված, միշտ տատի մոտ էնպես լավ էր, էսօր ինչո±ւ եմ էսպես վախենում…՚:

Մտքումն էսպես է ասում ու ձեն է տալիս.

— Բարի լո’ւս, տատի’ ջան:

Պատասխան չկա: Մոտենում է տատի անկողնուն, վերմակը ետ է քաշում: Տեսնում է` տատը պառկած է, բայց չի իմանում` ինչու գլխակապիչը ներքև է քաշել ու էնպես տարօրինակ է նայում որ…

— Վա~յ,- ասում է ,- տատի’, էդ ինչ ահագին ականջներ ունես…

— Էս նրա համար է, որ քեզ լավ լսեմ, բալիկս…

— Վա~յ, տատի’, էդ ի~նչ ահագին աչքեր ունես…

— Էս նրա համար է, որ քեզ լավ տեսնեմ, բալիկս…

— Վա~յ, տատի’, էդ ի~նչ ահագին ձեռներ ունես…

— Էս նրա համար է, որ քեզ ավելի լավ գրկեմ, բալիկս…

— Բայց, տատի’, էդ ի~նչ սարսափելի մեծ բերան ունես…

— Իսկ էս նրա համար է, որ քեզ շուտով ուտեմ…

Ասում է գելն ու տեղիցը ներքև թռչում, ձեռաց կուլ տալիս խեղճ Կարմրիկին:

Սրան էլ կուլ է տալիս, կշտանում է ու նորից անկողնում պառկում, խռմփացնելով քնում: Հենց էս ժամանակ, դու մի ասիլ, մի որսկան էդ պառավի տան մոտիցը անց է կենում: Ասում է.

— Էս պառավն ինչո±ւ է էսպես խռմփացնում, մի տեսնեմ, չլինի± թե հետը բան է պատահել…

Ներս է մտնում, մահճակալին մոտենում, տեսնում է `պառավի տեղը պառկած գելը:

— Հը, վերջապես ճանկս ընկար, անիծված, վախուց էի քեզ ման գալիս:

Ասում է որսկանն ու մին ուզում է հրացանով զարկի, մին էլ մտածում է, թե կարելի է` պառավին կուլ է տվել, ու կարելի է դեռ նրան փրկել: Էլ հրացանով չի զարկում, դանակն առնում է ու սկսում է փորը ճղել: Մի քիչ ճղում է թե չէ` մի կարմիր գլխարկ է երևում, մի քիչ էլ ճղում է , Կարմրիկը կենդանի, կենդանի դուրս է թռչում ու կանչում.

— Վա~յ, ինչքան վախեցա… Ինչ մութն էր գիլի փորում…

Նրա ետևից էլ տատն է դուրս գալիս, նա էլ էր դեռ կենդանի, բայց դժվար էր շունչ քաշում:

Էստեղ Կարմրիկը շտապով մեծ-մեծ քարեր է հավաքում, էն քարերով բերում են գիլի փորը լցնում: Գելը զարթնում է, ուզում է տեղիցը թռչի, դուրս փախչի, բայց քարերից էնքան ծանրացել էր, որ տեղնուտեղը վեր է ընկնում, գետնովը դիպչում, սատկում:

Ամենք էլ էնպես ուրախանում են, էնպես ուրախանում էն, որ էլ լեզվով ասիլ չի լինիլ: Որսկանը գիլի մորթին պոկում է, վեր կալնում, գնում, պառավը նստում է, սկսում է Կարմիրիկի բերած գաթան ուտել, գինին խմել ու քիչ- քիչ ուժի գալ, իսկ Կարմրիկը մտածում է.

— Չէ, էս մինը բավական էր, էլ երբեք ճամփից դուրս չեմ գա, մենակ անտառ ընկնիլ, երբ որ մայրիկը չի թողնում:

Ասում են, սրանից ետ մի անգամ էլ Կարմրիկը երբ որ իր տատի համար թխվածք է եղել տանելիս, մի ուրիշ գել է ուզեցել համոզի, որ ճամփից դուրս գա: Բայց Կարմրիկն զգուշացել է ու իր ճամփեն է գնացել: Երբ որ տատի մոտ է հասել` պատմել է , թե հապա` էսպես մի գել պատահեց ինձ ճամփին, բարևեց, բայց էնպես չար աչքով էր նայում , որ թե ճամփի մեջ չլինեինք, հավատա, թե ինձ ուտեր…

Տատն ասել է.

— Վա~յ, Կարմրի’կ ջան, կաց դուռը փակենք, որ չլինի, թե էդ գելը գա հանկարծ:

Մի քիչ կենում են, տեսնում են` գելը դուռը ծեծում է ու ձեն է տալիս.

— Տատի’, դուռը բաց արա, ես Կարմրիկն եմ, քեզ համար գաթա եմ բերել…

Տատն ու Կարմրիկը ոչ պատասխան են տալիս, ոչ դուռը բաց են անում: Սրանից ետը գելը մի քանի անգամ էլ տան չորս կողմը պտույտ է գալիս ու բարձրանում կտուրը: Էստեղ սպասում է , թե երբ պետք է իրիկունը Կարմրիկը դուրս գա իրենց տունը գնալու, որ բռնի ուտի: Տատը գլխի է ընկնում նրա մտքինը:

Դռանը` հենց տան պատի տակին, մի մեծ կոթ է լինում ջրով. Կարմրիկին ասում է.

— Կարմրի’կ ջան, էստեղ մսի խաշու կա, վեր կալ էս խաշուն, տար ածա կոթի մեջը:

Կարմրիկը մսի խաշուն տանում է, ածում դռան մեծ կոթի մեջը, էնքան, որ կոթը պռնգեպռունգ լցվում է:

Էս խաշվի հոտը վեր է բարձրանում, ընկնում գիլի քիթը:

Գելը փնչացնում է, վերևից սկսում է ծիկրակել, թաքուն նայել դեպի ներքև, վիզը ձգում է, ձգում է , էնքան ձգում է , որ էլ չի կարողանում իրան պահի, թրը~մփ, ընկնում է ուղիղ կոթի մեջը, խեղդվում: Կարմրիկն էլ ուրախ- ուրախ վեր է կենում, գնում իրենց տուն. Էն է լինում, էն, էլ ճամփին ոչ ոք ձեռք չի տալիս նրան:

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ: Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար: Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը:

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում: Էս շալակատարը գետափին նստած նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում:

— Տեր Աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ- կենդանի է, դու ասա` սա± էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե± չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում:

— Լսի, — ասում է,- մարդ- ախպեր: Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ: Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը: Հիմի, ով գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են: Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում. շունչս կտրում է ջրից դուրս: Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում: Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզում… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա °ց թող, բա °ց թող գնամ…

Էսպես էր ասում ցած, շատ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով:

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը:

— Գնա’, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը: Թող չտխրեն քո ընկերները: Գնա°, ապրի ° ու խաղ արա նրանց հետ:

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա:

— Տո°, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցու±մ… Դե գնա, կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից. գնա°, սովից մեռի °:

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում:

— Հիմի ես ո±ւր գնամ, ի±նչ անեմ, ո±նց ապրեմ…- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն:

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ` առաջը մի գեղեցիկ կով:

— Բարի օր, ախպերացու, էդ ի±նչ ես մոլորել, ի±նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը:

Աղքատը պատմում է իր գլխի եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը:

— Լսի °, բարեկամ,- ասում է Հրեշը ,- էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով: Ամեն օր էնքան կաթ տա, որ քու կնիկն ու դու կուշտ- կուշտ ուտեք, ապրեք:

Երեք տարին լրացավ թե չէ` հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ: Թե հարցիս պատասխանեցիք, իմ կովը ձեզ լինի, թե չէ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ: Համաձա±յն ես:

— Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ Աստված ողորմած է: Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն:

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում: Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին. և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա:

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք մեն անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա. ո±վ կիմանա Հրեշի միտքը:

— Ա °յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի… Հրեշի հետ հաշիվ ունենա… Հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար: Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում:

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ:

— Բարի իրիկո °ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե±ք ընդունի ձեր տանը էս գիշեր:

— Ընչի ° չէ, ճամփորդ ախպեր, հյուրն Աստծունն է: Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր: Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ` իր գերին ենք: Հիմի ժամանակը լրացել է. էս գիշեր պիտի գա ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք: Հիմի մեզ ինչ անի` մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի:

— Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը:

Համաձայնում են, հյուրը մնում է: Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է:

— Ո±վ է:

— Հրեշը: Եկել եմ, որ եկել եմ, դե պատասխանս տվեք:

Ինչ պատասխան. սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած:

— Մի վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը:

— Եկել եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը:

— Ես էլ եմ եկել,- պատասխանում է ներսից հյուրը:

— Որտեղի±ց ես եկել:

— Ծովի էն ափից:

— Ընչո±վ էս եկել:

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:

— Ուրեմն` ծովը պստիկ է եղել:

— Ի~նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:

— Ուրեմն` արծիվը ճուտ է եղել:

— Ի~նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:

— Ուրեմն` քաղաքը շատ է փոքրիկ:

— Ի~նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:

— Ուրեմն` նապաստակը ձագ է:

— Ի~նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ` ավել:

— Ուրեմն` մարդը թզուկ է:

— Ի~նչ թզուկ. ծնկան ծերին աքլորը ծուղրուղո~ւ կանչի, ձենը ականջը չի հասնի:

— Ուրեմն` խուլ է:

— Ի~նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի:

Հրեշը մնում է կապված-մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ:

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալիս, ուրախանում, աշխարհքովը մին են լինում: Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով ասում, որ գնա իր ճանապարհը:

— Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա °, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը:

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք եդ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի` չի կորչի: Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից:

Անտառի տնակը

Հովհաննես Թումանյան

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում: Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահայտ:

Մի առավոտ գործի գնալիս կնկանն ասում է.

— Ա °յ կնիկ, Էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ, մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը: Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի:

Ճաշ է դառնում թե չէ` մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում: Բայց ծտերը, արտուտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի: Գնում է , գնում , մինչ արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում: Ծառերը շրշում են խավարում , բուերը կանչում, կռնչում ,ու աղջիկըսկսում է վախենալ:

Մին էլ տեսնում է` հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայփլում:

* Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր, — մտածում է աղջիկը ու գնում է կրկի վրա:

Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է:

* Ո±վ ես , ներս արի, — կանչում է ներսից մի ձայն:

Աղջիկը ներս է մտնում, տեսնում է` հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպրտակ միրուքն ալիքաձև իջնում է մինչև գետին: Իսկ էն կաղմըմի չալ կով, մի հավ ու մի աքլոր:

Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է` ինքը մոլորվել անտառում ու խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու:

Ծերունին դիմում է իր կենդանիներին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ

Չալ ու նախշուն իմ կովիկ,

Եվ դու , աքլոր փահլևան,

ի±նչ եք ասում դուք սրան:

Կենդանիները միասին պատասխանում են.

— Լա ¯վ:

— Էն ժամանակ ծերունին աղջկան ասում է.

— Համեցե °ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը: Համեցե °ք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ:

Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ- առատ: Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում: Որ կշտանում է պրծնում.

* Բա ես հոգնած եմ, — ասում է,- հիմի որտե±ղ քնեմ:

Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար

Ու խմեցիր , ինչ որ կար,

Մտիկ չարիր իսկի մեզ.

Գնա, քնի ուր կուզես:

Էն ժամանակ ծերունին ասում է.

* Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա: Էն սենյակում երկու անկողինկա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնեմ:

Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում, ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում: ՄԻ քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լույսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ տալիս:Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում:

Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնգա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել:

* Ես ի±նչ անեմ,- պատասխանում է կինը,- ճաշը տվել եմ մերմեծ աղջկանը- ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ:

Փայտահատըմյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում գնում անտառը:Պատվիրում է, որ էս անգամ միջնեկաղջիկը տանի ճաշը:

* Էսօր հետս ոսպ կվերցնեմ,- ասում է,- որ ճամփին շաղ տամ:Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ:

Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է ճամփա ընկնում: գնում է, գնում. ըչ մի տեղ ոսպ չի գտնում: Դու մի ասիլ` դարձյալթռչուններըկերել են , մի հատ էլ չեն թողել:

Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնումէլ նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ խնդրում: Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ

Չալ ու նախշուն իմ կովիկ,

Եվ դու , աքլոր փահլևան,

ի±նչ եք ասում դուք սրան:

* Լավ, — պատասխանում են կենդանիները: Միջնեկ քույրն էլ մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում- կշտանում.

կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում: Երբ հարցնում է , թե` ես որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար

Ու խմեցիր , ինչ որ կար,

Մտիկ չարիր իսկի մեզ.

Գնա, քնի ուր կուզես:

Հենց նա էլ գնում է թե չե, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև:

Երրորդ առավոտը փայտահատը կնկան ասում է.

* Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը: Նա բարի է ու ականջով: Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դես ու դեն ընկնի:

մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի: լաց է լինում, ասում է` աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրսն էլ կորցնես մեծերի նման:

* Դու հանգիստ կաց,- ասում է փայտահատը,- սա կորչիլ րի, սա էնպես խելոք է որ… ես էլ էսօր հետս սիսեռկտանեմճամփին շաղ տալու: Սիսեռը հո ոսպ չի, նրանով ճամփեն անպատճառ կգտնի:

Բայց երբ աղջիկըճաշն առած անտառ է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում: Աղջիկը մնում է տարակուսած. չի իմանում որ կողմը գնա: մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի…

Ման է գալի ման, հորը չի գտնում: Երբ մութն ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լուսն ու գնում է էն լուսի վրա: Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ

Չալ ու նախշուն իմ կովիկ,

Եվ դու , աքլոր փահլևան,

ի±նչ եք ասում դուք սրան:

_Լա ¯վ… — պատասխանում են կենդանիները: Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քրում: Ծերի պատվերով ընթրիք թ պատրաստում, դնում սեղանին ու ասում.

_ Ինչո±ւ ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն: գնում է կուտ բերում , ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խորոմ խոտ:

* Կերեք,- ասում է,- իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ:- Գնում է մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները:

Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին: Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.- Ժամանակը չի± արդյոք , որ ամենքս էլ հանգստանանք…

— Սիրուն հավիկ, իմ լավիկ

Չալ ու նախշուն իմ կովիկ,

Եվ դու, աքլոր փահլևան,

ի±նչ եք ասում դուք սրան:

* Լա ¯վ, — պատասխանում են կենդանիները.

* Մեզ հետ կերար դու միասին

Ու հոգացիր մեր մասին

Բարի գիշեր քեզ, բարի,

Մուրազդ աստված կատարի:

Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում: Ծերունին գալիս է քնում: Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քնում մտնում հանգիստ:

Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակն ու վրա է լինում: Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից:

Առավոտը աչք բաց է անում, ի ¯նչ է տեսնում: Տեսնում է պառկած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորած դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում, վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ: տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է` երազի մեջ եմ երևի: Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.

* Ի±նչ կհրամայեք , տիրուհի:

* Լա °վ, գնացեք, — պատասխանում է քնաթաթախ աղձիկը,- հիմա վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ:

Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել: նայում է նրա անկողնին, տեսնում է ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ…

Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ

* Լսիր, սիրուն աղջիկ , ես էս երկրի թագավորի որդին եմ: Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել,որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները , նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով: Ով էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդականց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից… Էն աղջիկը դու եղար: Քո շնորհիվ էս գիշեր` կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից, ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվան պալատը:

Ու կանչում է թագավորազնը իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին:

— Բայց ո±րտեղ են իմ քույրերը,- հարցնում է աղջիկը:

— Նրանց ես փակել եմ ներքնահարկում,- պատասխանում է երիտասարդը:- Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան , մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին:

Անձրևը

Դ. Բիսեթ

Երկնքում ապրում էին երկու ամպիկ: Մեկի անունը Չարաճճի էր, իսկ մյուսինը` Ուրախիկ: Նրանք սլանում էին բարձր ու չէին խանգարում, որ արևը շողա, թռչունները երգեն, երեխաները խաղան:

— Չարաճճի °, — ասաց Ուրախիկը,- չիջնե±նք ներքև և բոլորին մի լավ թրջենք:

— Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:

Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:

— Ի °նչ թարս եղանակ է,- ասում էին նրանք:

— Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ անհաջող օր:

— Դե, եթե մենք նրանց դուր չենք գալիս, թռչենք այստեղից,- ասաց Ուրախիկը:

Նրանք թռան , և անձրևը կտրվեց:Բոլորը շատ գոհ էին:Ամեն օր շողում էր արևը, և օրեցօր շոգն ուժեղանում էր:Երկար ժամանակ ոչ մի անձրև չէր գալիս:Խոտերը դեղնել և չորացել էին , ծաղիկները` թառամել:Կովերը մնացել էին առանց խոտ և կաթ չէին տալիս: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պատրաստեր:Երեխաները լացում էին և պաղպաղակ ուզում:Մարդիկ հագան բաճկոնները , բացեցին անձրևանոցները և դուրս եկան փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմացան.

— Իջնենք, տեսնենք ի±նչ է պատահել:

Նրանք իջան ներքև, ու նորից տեղաց հորդ անձրև:

— Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախացան բոլորը;

— Վերջապես, ա °յ հաջողակ օր:

Բոլորը շատ գոհ էին` և ° Ուրախիկն ու Չարաճճին,և ° երեխաներն ու մեծահասակները:

Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Դ. Բիսեթ

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:

— Ո °չ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:

Այստեղ նրանց է միանում Ներեցեքը:

_Որտե±ղ է արդարությունը, բոլոր մյուս բառերն ապրում են հանգիստ, իսկ մենք անդադար աշխատում ենք :Մեզ միշտ հիշում են` ՙշնորհակալություն՚, ՙխնդրեմ՚, ՙներեցեք՚, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :

— Այո, արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է` ՙԱսա ° շնորհակալություն՚:

Վստահ եմ` մինչև մեծանալը` աղջիկը կմոռանա, թե ինչ է ՙշնորհակալությունը՚

— Ինձ մոտ էլ է նույնը,- հոգոց հանեց Խնդրեմը,- ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց բոլորովին ուժերս կորցրել եմ:

Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:

— Օ ¯յ, ների”ր ինձ:

— Ահա °, դու ° էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե±ս կարող առանց ինձ յոլա գնալ:

— Ների °ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:

— Նորի±ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով` հանգստանալու: Կլողանաք, կխաղանք և ոչ մի աշխատանք: Թող մեկ շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:

Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ՙներեցեք՚, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին` ՙշատ շնորհակալ եմ՚, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` ՙխնդրեմ՚: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

Երկու ալիք

Դ. Բիսեթ

Ծովում երկու ալիք էին ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:

— Ես ել եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց մեծ ալիքը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրիկը պաղպաղակը ուտելուց հետո հարցրեց.

— Իսկ հիմա ինչ± ենք անելու:

Նայիր այս քառաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե ¯ք, — գոչեց նա:

Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:

— Ինչ±է պատահել:

— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնիր ինձ, խնդրում եմ;

— Ո”չ: Ես քեզ չեմ օգնի, — ասաց Միրանդան: Դու բոլորին վատություն ես անում:

Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:

Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:

Փոքր ավտոբուսի մասին, որը վախենում էր մթից

Դ. Բիթես

Կար- չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա կարմիր գույն ուներ և ապրում էր հայրիկի ու մայրիկի հետ: Ամեն առավոտ նրանք լվացվում էին, նախաճաշու բենզինով, մեքենայի յուղով, իսկ հետո ուղևորնեի էին տանում գյուղից դեպի ծովափնյա քաղաք: Փոքրիկ ավտոբուսը հաճախ էր ճանապարհը ցերեկով անցնում, բայց գիշերները դեռ առիթ չէր եղել մեկնելու: Նա շատ էր վախենում մթից:Մի անգամ մայրիկը նրան ասաց.

ՙԳիտե±ս վաղուց, շատ վաղուց մութը վախենում էր ավտոբուսներից:

Նրան մայրն ասաց.

— Եթե դու վախենաս դուրս գալ, աշխարհը չի մթնի, և մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, երբ պետք է փայլեն երկնքում:

Մութըը սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա: Իրար ետևից սլանում էին ավտոբուսները: Մութը սիրտ արեց ու մի քիչ էլ իջավ:Նա դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ նրա միջով սլացավ ավտոբուսը: Ի±նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր չնայած մի քիչ խուտուտ էր զգում:

Հետո Մթի միջով սլացավ ևս մի քանի ավտոբուսներ: Իսկ առավոտյան դարձյալ ծագեց արևն ու մթին տուն ուղարկեց: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից՚: Երբ մայրիկ ավտոբուսն ավարտեց իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց.

— Լավ, ես էլ կգնամ:

Վարոդը եկավ, շարժիչ միացրեց. մարդիկ էլ եկան ու նստեցին, և փոքրիկ ավտփուսը մոլորվելով մթան մեջ` ուղևորվեց դեպի քաղաք:

Ռնգեղջյուրն ու բարի փերին

Դ. Բիսեթ

Շատ տարիներ առաջ Սեմ անուն մի ռնգեղջյուր էր ապրում: Նա շատ հաստլիկ էր: Ուտում էր շատ թխվածք, հետո մի բաժակ կաթ էր խմում ու քնում:

Նա ամեն անգամ երազում տեսնում էր, որ մեկը իրեն խուտուտ է տալիս:

Խեղճը չէր դիմանում, անհանգիստ գալարվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից: Գեր լինելու պատճառով նա ընկնում էր մեծ աղմուկով:

Բոլոր հարևանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա աղմկոտ ու անհանգիստ ռնգեղջյուր է: Խեղճ Սեմը չգիտեր ինչ անի: Ու մի անգամ նա գնաց իմաստուն բուի մոտ` խորհուրդ հարցնելու: Բուի անունը Ջուդի էր: Սեմը նրան պատմեց ողջ եղելությունը: Ջուդին առաջարկեց դիմել բարի փերուն:

Փերին հայտնվեց` ձեռքին արծաթյա մի ձող:

Սեմն ամեն ինչ մանրամասը պատմեց փերուն:

* Ա ¯հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,- ասաց փերին: Այդ ո±վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում: Իսկ փշրանքների մասին մոռացել ե±ս: Իհարկե խուտուտ կտան: Ես կօգնեմ քեզ, փակի °ր աչքերդ ու մի ° նայիր:

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց:

* Այդ ի±նչ արեցիք,- զարմացավ Ջուդին:

* Մի ° զայրացիր,- ասաց փերին,- դու հիմա կկարողանաս կտցահարել փշրանքները:

Ջուդին համաձայնեց:

Սեմը աչքերը բացեց ու սկսեց երգել.

* Կեր իմ փշրանքները, թո °ղ անուշ լինի:

Շնորհակալությու °ն, բարի փերի:

Ջուդին ու Սեմը տուն վերադարձան: Այդ օրվանից Սեմին այլևս խուտուտ չէին տալիս և անկողնուց էլ չէր ընկնում:

Բոլոր հարևանները գովում էին և ասում, որ նրա բախտը բերել է, որովհետև հավատարիմ բարեկամ ունի, որը կտցահարում է բոլոր փշրանքները:

Հազարան բլբուլ

Հայկական ժողովրդական հեքիաթ

Փոխադրությունը` Գ. Նազինյանի

Լինում է, չի լինում մի թագավոր: Նա ունենում է երեք տղա: Օրերից մի օր թագավորը տղաներին ասում է .

— Մեր տները հնացել են, բերեք նորոգենք:

Տղաները քանդում են տները, նորից շինում:

Թագավորը ժողովրդին հավաքում է, պալատները ցույց տալիս, հարցնում.

— Լավ ե±նք շինել:

Մարդիկ էս ու էն կողմից ասում են.

— Շատ լավ են, դրանց նմանը չկա:

Մի պառավ գալիս է ասում.

–Թագավոր ապրած կենա, լավ եք շինել, համա մի բան պակաս է::

Պառավը որ ասում է.. ՙՄի բան պակաս է՚, թագավորը հրամայում է.

— Քանդեցե’ք, նորը շինեցե’ք:

Էդ տները քանդում են: Նորից են շինում ուրիշ տեսակ, դրանից ավելի լավը:

Ժողովրդին հավաքում է,, հարց ու փորձ անում`հավանունում են:Բայց էլի էն պառավը գալիս է ,ասում.

— Շատ լավ է շինված,համա մի բան պակաս է::

Թագավորը էլի քանդել է տալիս, ասում.

— Դե որ էդպես է ,էն տեսակ շինեցեք,որ պակասություն չունենա:

Թագավորը երրորդ անգամ պալատները շինել է տալիս`մարմար քարերով, ամեն սարք ու կարգ տեղը, մի զարմանալու բան; Իր երկրում ինչքան մարդ կար`հավաքվում են, նայում , հիանում:

Պառավը գալիս է, ասում.

— Թագավորն ապրած կենա, էլի մի բան պակաս է:: Սրա միջին Հազարան բլբուլը պետք է ըլի, որ հազար տեսակ ծլվլա ու երգի, խաղ ասի, խոսի, էն ժամանակ քո քեֆին քեֆ չի հասնի:

Թագավորը առավոտյան իր նազիր- վեզիրին կանչում է, հրամայում.

— Գնացե’ք, Հազարան բլբուլ բերեք:

Նազիր –վեզիրն ասում են .

— Թագավորն ապրած կենա, մենք ոչ Հազարան բլբուլ լսել ենք, ոչ էլ տեսել, որտեղի±ց գնանք բերենք:

Թագավորի երեք տղաներն առաջ են գալիս, ասում .

— Ա ‘յ հեր, մենք կգնանք Հազարա բլբուլը կբերենք:

Տղերքը ճամփա են ընկնում : Շատ են գնում , թե քիչ, շատ ու քիչն իրենք գիտեն, գնում են մի այգեպանի են պատահում:Դրա այգու կողքից երեք ճամփա էր գնում:

Այգեպանին հարցնում են.

— Էս ճամփեքը ո±ւր են տանում:

Ասում է.

— Վերինը գնում է Բաքի, միջինը գնում է Շաքի, էս ներքին ճամփան էլ Գնացող — ետ չդարձողինն է:

Փոքր եղբայրը կարգադրում է, որ մեծ եղբայրը վերին ճամփով գնա, միջնեկը` միջին ճամփով, իսկ ինքը ներքին ճամփան է ընտրում :

Եղբայրներին ասում է.

— Ախպերտինք, գնում ենք, համա որս որ շուտ գա, էստեղ` էս բաղմանչու մոտ կսպասի, որ երեքս էլ միատեղ վեր կենանք, ետ գանք մեր տուն:

Էդտեղ բաժանվում են, ամեն մինը մի ճամփով գնում է: Մեծ եղբայրը գնում

է , դուրս գալիս մի քաղաք, միջնեկ եղբայրն էլ` մի ուրիշ քաղաք, ինքն էլԳնացող — ետ չդարձող ճամփան բռնած գնում է, հա գնում:

Շատ է գնում, թե` քիչ, ինքը գիտի, գնում է տեսնում մի ծերունի մի մեծ պալատի դռանը նստած: Բարև է տալիս, անց կենում: Ծերունին պատասխան չի տալիս: Էդ տղան էլ նրա վրա իսկի ուշք չի դարձնում, անց է կենում, գնում: Ծերունին նոր նրա ետևից ձեն է տալիս.

— Ա’յ տղա,ետ արի:

Գալիս է: Ծերունին հարցնում է.

— Էդ ո±ւր ես գնում:

— Գնում եմ Հազարան բլբուլը բերեմ:

— Հազարան բլբուլի պահապանը ես եմ: Տեսնու±մ ես Գնացող — ետ չդարձողի ճամփան, ինչքան մարդ էս ճամփով եկել է, ետ չի դարձել, բոլորին վնասել եմ: Համա քեզ շատ հավանեցի, պետք է օգնեմ: Լավ ականջ դիր, ինչ- որ կասեմ` չըլնեմ- չիմանամ խոսքիցս դուրս գաս: Առ էս Քեչա- քյուլլահը կդնես գլխիդ` էլ քեզ ոչ ոք չի տեսնի: Տուն կմտնես,Հազարան բլբուլը կվերցնես, կբերես, համա ուրիշ բանի ձեռ չտաս:

Տղան գնում է հասնում թագավորի պալատը, Քեչա-քյուլլահը դնում է գլխին, տուն մտնում ու մի պուճախում կանգնում: Թագավորը գալիս է պալատականներով, իրիկնահաց են բերում, սեղան բացում, ուտում- խմում:

Տղա ու աղջիկ իրար են անցնում, համ տղաներն են սպասարկում, համ աղջիկները: Հետո աղախինները թագավորին իր տեղում պառկեցնում են, իրենք վեր կենում, գնում:

Անցուդարձը որ հանդարտվում է, էն տղան տեսնում է, որ հրեն մի պսպղուն Խանչալ պատից կախ արած, վերցնում է, կապում գոտուց:Հետո թագավորի ոսկի Չիբուխն է վերցնում, դնում ծոցը: Մոտենում է քնած թագավորին, տեսնում է սաթի Տերողորմեն կողքին ընկած, էն էլ է վերցնում, դնում գրպանը: Հետո Հազարան բլբուլը վերցնում ու ճամփա է ընկնում: Գալիս է, հասնում էն Ծերունուն:

Տղան Ծերունուն հարցնում է.

— Պատճառն ի±նչ էր, որ դու էս ճամփով եկողներին բոլորին քո ձեռքով կորցրել ես, իսկ ինձ վնաս չտվիր, դեռ հլա ամեն բան էլ սովորեցրիր;

Ծերունին ասում է.

— Դու որ եկար աներկյուղ ՙբարև՚ տվիր, անց կացար, իմ քեֆը եկավ, տեսա, որ դու սրտով տղա ես, դրա համար էլ քեզ ճամփա ցույց տվի ու ամեն բան սովորեցրի:

Հետո տղային հարցնում է .

— Հո ուրիշ բան չվերցրի±ր:

Տղան ասում է.

— Չէ, մենակ Հազարան բլբուլն եմ բերել, մին էլ քո տված Քեչա- քյուլլահը: Առ, ախպե’ր, քո Քեչա-քյուլլահը, շատ շնորհակալ եմ, որ դու ինձ էս մեծ լավությունն արիր:

Տղան Ծերունու ձեռքը համբուրում է, ՙմնաս բարով՚ ասում, Հազարան բլբուլը վերցնում է ու ճամփա ընկնում:

Գալիս է հասնում այգեպանի մոտ, հարցնում է.

— Ա’յ այգեպան, իմ ախպորտանցից եկող չէլա±վ:

Ասում է`չէ:

Տղան ասում է.

— Քեռի’, էս խաչալը քեզ նվեր, փետ կկտրես: Էս Հազարան բլբուլն էլ քեզ ամանաթ:

Տղան միջի ճամփան բռնում է ու գնում: Գնում հասնում է մի քաղաք տեսնում է`միջնեկ եղբայրը մի փալան շալակին համբալություն է անում: Մի ծանր պարկի տակ տնքալով, չոքին- պռկին անելով` տանում է:

Եղբորն ասում է.

— Ա’յ տղա, էդ ի±նչ բանի ես, թագավորի կարողությունը հատացրել, համբալություն ես անում: Վե’ր գցի էդ ջվալն ու ետևիցս արի’:

Եղբորը տանում է, նոր շորեր առնում, հագցնում` ոտ ու գլուխը նորոգում: Գալիս են քաղաքի ծայրի մի խանութում հաց են ուտում; Դուրս գալու ժամանակ տղան խանութպանին հարցնում է.

— Ի±նչ պիտի տանք:

— Հինգ մանեթ. — ասում է խանութպանը:

Տղան սաթի Տերողորմեն հանում է, տալիս խանութպանին, ասում .

— Ա’ռ, հինգ մանեթի տեղ քեզ ամանաթ, որ փողը բերինք`Տերողորմեն ետ կտաս:

Սա էլ վերցնում է Տերողորմեն , պատից կախ անում :

Եղբոր հետ գալիս է այգեպանի մոտ, ասում է.

— Էս ախպորս Հազարան բլբուլի հետ կպահես, մինչև գնամ մեկել ախպորս գտնեմ, բերեմ:

Ընկնում է վերին ճամփան, մեծ եղբոր ետևից գնում: Գնում է մի քաղաք մտնում , տեսնում է ` մեծ եղբայրը երկու էշ առաջին արած, աղբը բարձած` գալիս է: Սա էլ եկել էր մի այգեպանի մոտ մշակ վարձվել, մենակ մի վերնաշապիկ կար հագին, քամին որ փչում էր, փեշերը ետ տանում, թև ու թինկունքը բացվում էր: Եղբորն ասում է.

— Դու թագավորի մեծ տղեն լինես ու էդ օրո±ւմ: Թող էշերը ու ետևիցս արի:

Ախպորը վերցնում է, նոր շորեր առնում հագցնում, տանում է մի հյուրատուն , լավ ուտեցնում , խմեցնում: Դուրս գալու ժամանակ տանտիրոջը հարցնում է .

— Ին±չ պիտի տամ :

— Հինգ մանեթ,- ասում է տանտերը:

— Առ էս Չիբուխը, երբ որ քո փողը ղրկեմ, չիբուխը ետ կտաս:

Էդ մարդն էլ ասում է ` լավ: Վերցնում է չիբուխը, պատից կախ անում :

Տղան մեծ ախպորն էլ առնում, գալիս է այգեպանի մոտ: Երեք եղբայրներն էլ միանում են, հազարան բլբուլը վերցնում ու ճամփա է ընկնում:

Գալիս են, գալիս, շատն ու քիչը իրենք գիտեն, ճամփին փոքր եղբայրը ետ է մնում: Էս մեծն ու միջնեկ եղբայրները գալիս են հասնում մի ջրհորի, խալիչեն գցում են հորի բերանին ու ամեն մեկը մի ծայրին նստում:

Փոքր եղբայրը բեզարած, հոգնած գալիս է հասնում նրանց:

Ասում են.

— Ա’յ ախպեր ջան, արի, արի, նստի `դինջացի:

Նա գալիս է, մեջտեղը նստում: Եղբայրները վեր են կենում թե չէ, նա խալիչեն տակին ընկնում է ջրհորը: Ասում են.

— Խալիչեն մեզ տուր, քեզ էդտեղից հանենք:

Ասում է.

* Որ դուք հանող լինեիք, ինձ էս հորը չէիք գցի, առե’ք ձեր խալիչեն,

գնացե’ք, կորե’ք:

Եղբայրները գալիս են, տուն հասնում: Հազարան բլբուլը տալիս են իրենց հորը: Հայրն էլ վերցնում է Հազարան բլբուլը կախ անում պատից: Ինչ անում, չեն անում`Հազարան բլբուլը չի երգում, ձեն չի հանում:

Սրանց թողնենք էստեղ, լուր տանք փոքր եղբորից:Մի վաճառական է գալիս էդ ջրհորի գլխին կանգնում. քարավանը տանելիս միշտ էդտեղից ջուր է վերցնում: Ուզում է, որ ջուր հանի, տեսնում է ջրհորում մի մարդ կա: Պարանը կախում է, դուրս հանում, տեսնում է` մի սիրուն, շնորհքով տղա, ասում է.

— Ա’յ տղա, էստեղ ի±նչ ես շինում:

— Գիշերը ճամփա էի գալիս, մթնագիշեր էր, եկա ու հանկարծ ընկա էս հորի մեջ:

Վաճառականն ասում է.

— Ա °յ որդի, ես զավակ չունեմ, դու կլինես իմ տղան:

Վաճառականը նրան որդեգրում է ու տանում գործի դնում իր խանութում :

Էս տղան սկսում է իրեն համար կարգին առևտուր անել:

Հիմա էլ լուր տանենք Հազարան բլբուլի տեր թագավորից: Թագավորն առավոտը վեր է կենում`տեսնում Խանչալը չկա, Չիբուխը չկա, Տերողորմեն չկա, Հազարան բլբուլը չկա,

Կանչում է նազիր- վեզիրին, հրամայում, որ կռվի պատրաստություն տեսնեն:

Զորքը հավաքում են ու ճամփա ընկնում: Գալիս են հասնում Ծերունու մոտ:

Թագավորն ասում է.

— Էսքան ժամանակ ինձ պահպանել ես, էս ո±նց է պատահել, որ հիմա իմ ունեցվածքը թալանել ես տվել:

Հալիվորն ասում է.

— Թագավորն ապրած կենա, քո աշխարհի չորս կողմերովը ճամփա կա, բալքի ուրիշ ճամփով են տարել, ես ի±նչ իմանամ:

Թագավորն իրեն զորքով հասնում է այգեպանին: Տեսնում են այգեպանը թագավորի խանչալը ձեռին փայտ է կտրում , ծայրերն էլ սրում:

Նազիր –վեզիրը այգեպանին ծեծում է , ասում.

— Էս խանչալը քեզ որտեղի±ց, ո±վ է տվել քեզ:

— Ախպե’ր,- ասում է ,- ինձ ինչի± եք սպանում, թողեք ասեմ, մի տղա բերեց, ինձ տվեց ու ինքը գնաց, Ես էլ աղքատ մարդ եմ, ցաքատս կոտրել է, կացին էլ չունեմ, էս խանչալով փեդ եմ կտրում:

Թագավորն հարցնում է .

— Խանչալի գինն ի±նչ է:

— Հինգ մանեթ.- պատասխանում է այգեպանը:

Թագավորը հանում է հինգ մանեթը տալիս այգեպանին, խանչալը վերցնում, հետո հարցնում է , թե, էն տղեն ո±ւր գնաց :

Այգեպանը ասում է .

— Էս միջի ճամփովը գնաց:

Թագավորը զորքը քշում է, էն միջին ճամփան բռնում` գնում հասնում մի քաղաք, մտնում է էն խանութը, որտեղ որ թագավորի տղաները հաց էին կերել: Տեսնում է իր Տերողորմեն էնտեղ կախ արած, հարցնում է.

— Դրա գինն ի±ն չ է::

Խանութպանն ասում է.

— Հինգ մանեթ:

Հանում է հինգ մանեթ տալիս, Տերողորմեն վերցնում, ետ գալիս այգեպանի մոտ, հարցնում.

— Էն տղեն հետո ո±ւ ր գնաց:

— Էս վերի ճամփով գնաց:

Վերին ճամփով գնում են, հասնում էն քաղաքը, էն հյուրատունը, որտեղ թագավորի տղաները հաց էին կերել , հանգստացել: Մտնում են հյուրատուն` հաց ուտելու, տեսնում են թագավորի Չիբուխը էնտեղ կախ արած: Թագավորը հարցնում է,

— Էս Չիբուխի գինն ի±նչ է :

— Հինգ մանեթ,- ասում է տանտերը:

Հինգ մանեթը տալիս է, Չիբուխը վերցնում ու ետ դառնում: Գալիս են նորից այգեպանի մոտ, հարցնում, թե էն տղեն հետո ուր գնաց: Այգեպանը ճամփան ցույց է տալիս: Հազարան բլբուլի տեր թագավորը զորքով գալիս հասնում է էն քաղաքը , որտեղ Հազարան բլբուլն էր:

Լուր է տալիս էդ երկրի թագավորին.

— Հազարան բլբուլը ղրկի, թե չէ քաղաքդ տակն ու վրա եմ անում:

Թագավորը տղաներին կանչում է , ասում.

* Որդի °ք, Հազարան բլբուլի տերը եկել է` Հազարան բլբուլն ուզում է,

գնացե °ք , պատասխան տվեք:

Տղաները վեր են կենում, գալիս Հազարան բլբուլի տիրոջ մոտ, ասում են.

— Հազարան բլբուլը մենք ենք բերել:

— Ո±նց եք բերել,- հարցնում է թագավորը:

Ասում են.

— Տուն մտանք, վերցրինք , բերինք:

Հազարան բլբուլի տերն ասում է.

— Սուտ եք ասում, Հազարան բլբուլը դուք չեք բերել, գնացեք, աչքիցս հեռացեք:

Ասում է ու ծեծելով վռնդում: Թագավորի տղաները ամոթով ետ են

գնում : Հազարան բլբուլի տերը նորից է լուր տալիս թագավորին.

— Իմ Հազարան բլբուլը ղրկի, թե չէ քաղաքդ տակն ու վրա եմ անում:

Լուրը գնում հասնում է վաճառականի տղային: Նա հորն ասում է.

— Ապի °, արի գնանք տեսնենք էդ ինչ բան է :

— Ա °յ որդի ,- ասում է,- ինչի±դ է պետք, քո բանին կաց:

— Չէ ° ,- ասում է,- արի գնանք , բալքի ձեռներիցս մի բան է գալիս:

Հայր ու տղա գնում են թագավորի մոտ: Տղան ասում է.

— Թագավորն ապրած կենա, ինձ ի±նչ կտաս, որ Հազարան բլբուլի տիրոջը էստեղից հեռացնեմ:

— Ինչ կուզես`կտամ,- պատասխանում է թագավորը:

էդ տղան գալիս է Հազարան բլբուլի տիրոջ մոտ ու ասում.

-Թագավորն ապրած կենա, ինչի± ես եկել ժողովրդին լեղաճաք անում: Հազարան բլբուլ բերողը մի մարդ կլինի : Հիմա էս սաղ քաղաքը ի±նչ մեղավոր է, որ ուզում ես տակն ու վրա անես: Քո Հազարան բլբուլը ես եմ բերել, ինչ ուզում ես` արա ինձ:

— Ո±նց բերեցիր ,- հարցնում է բլբուլի տերը:

_ Ես Գնացող- ետ չդարձող ճամփով եկա, տեսա` ճամփի կողքին մի պալատ, մոտը մի Ծերունի նստած: ՙ Բարև՚ տվի, անց կացա, նա ինձ ետ կանչեց. ՙՈ±ւր ես գնում՚: Ասի.ՙԳնում եմ Հազարան բլբուլը բերեմ՚: Ծերունին ինձ մի Քեչա- քյուլլահ տվեց: Գլխիս դրի, մտա քո պալատը: Իրիկնահացը կերա, քնեցի: Վեր կացա, Խանչալդ, Տերողորմեն,Չիբուխդ ու Հազարան բլբուլդ վեր կալա ու եկա Ծերունու մոտ: Քեչա- քյուլլահը ետ տվի, հարցրեց. ՙՀո ուրիշ բան չվերցրեցի±ր՚: Ասի. .ՙՉէ °,մենակ Հազարան բլբուլն եմ բերել՚:

Հազարան բլբուլի տերը տեսնում է , որ ամեն բան էդ տղան տեղը- տեղին պատմեց, ասում է.

— Էդ բոլորը ճիշտ ես ասում, իմ Հազարան բլբուլը բերողը դու ես: Հիմա ես ու դու պիտի կռիվ անենք, թե դու հաղթեցիր` Հազարան բլբուլը քոնն է, թե ես հաղթեցի` գլուխդ կտրելու եմ ու Հազարան բլբուլը տանեմ:

Սրանք կոխ են բռնում: Էդ տղան Հազարան բլբուլի տիրոջը վեր է գցում ու բկին չոքում: Հազարան բլբուլի տերն ասուն է .

— Ա °յ տղա, ինձ ձեռ մի տալ, ես աղջիկ եմ. ես ուխտ էի արել, որ ով ինձ հաղթի` նրան ուզեմ: Էս ալամ աշխարհքում մենակ դու էիր , որ ինձ հաղթեցիր, սրանից հետո դու իմն ես , ես` քոնը:

Սրանք վեր են կենում, իրար ձեռք բռնած գնում են թագավորի պալատը: Հենց պալատ են մտնում, Հազարան բլբուլը խոսում է, ծլվլում, երգում:

Թագավորն ասում է.

— Էս ի±նչ բան է , Հազարան բլբուլը խոսեց:

Տղան ասում է .

— Հալբաթ կխոսա, հա °մ տերն է էստեղ, հա °մ բերողը: Բերողը ես եմ` քո պուճուր տղեն :

Ու պատմում է ամբողջ եղելությունը: Թագավորն էդ րոպեին հրամայում է մեծ ու միջնեկ տղային հեռացնել իր երկրից: Բերում է փոքր տղային ու էդ աղջկան փառքով- պատվով պսակում, հարսանիք անում: Նրանք հասնում են իրենց փափագին, դուք էլ հասեք ձեր փափագին:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծիտըեվբազեն

Ծիտըծառինծլվըլումէ.

— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.

Բազենգլխինպտըտվումէ.

— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…

Ծիտըլռեց, ծիտըվախեց.

— Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…

Բազե, թը՜ռռ, բազեթը՜ռռ.

— Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ…

Բազենթռավ,

Բազենփախավ,

Ի՜նչլավէլավ.

— Հե՛- հե՛- հե՛…

Ծիտի՛կմիտիկ, պի՛ծիկմիծիկ,

Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,

Դուլա՛վպրծարչարբազեի

Սուրճանկերից, հա՜- հա՜- հա՜…

Աքաղաղ

Աքաղաղըկանչումէ.

— Ծուղրուղու՜,

Ղու-ղու-ղու՜.

Պառավնանըզարթնումէ,

— Տա-տա-տա՜…

Պա-պա-պա՜…

Աքլա՛ր, ինչու՞կանչեցիր,

Ինչու՞նանինզարթնեցրիր.

Ա՜խդու-դու՜,

Ա՜յջու-ջու՜:

Ա՜յնանի, ջաննանի,

Մեզմիվերկացընի,

Թողմիքիչէլմնանք,

Քնիցլավկշտանանք:

Աքլարըշուտէկանչում,

Աքլարըքեզէխաբում,

Աքլա՛ր, ինչու՞կանչեցիր,

Ինչու՞նանինզարթեցրիր.

Ա՜խդու-դու՜,

Ա՜յջու-ջու՜:

Առավոտըգյուղում

Արեգակըդուրսէեկել

Պսպըղալով.

Շողքըհերթիցներսէընկել

Շողշողալով.

Ծիտըծառինկըչկըչումէ

Ծըլվըլալով.

Ձորումնառունքչքչումէ

Վըշվըշալով.

Ծույլտղայիքուննէտարել

Խռըմփալով.

Տրեխներըշուննէտարել

Մըռմըռալով:

Оставьте комментарий